Առանց Քեզ

Ուշ գիշեր է, ու ես՝ անքուն,
Ու ես՝ նորից քեզնից բաժան:
Ժամացույցն է ինձ հետ տնքում,
Վայրկյանները թվում են ժամ:
Թվում է, թե անտես մի ձեռք,
Ծանըր, ինչպես ձուլված կապար,
Սրտի՛ս, սրտի՛ս, սրտի՛ս իջել
Ու ճմլում է անգթաբար:
Ու ցավում է…
Բայց սպասի՛ր.
Քեզնից, անգի՛ն, չեմ գանգատվում:
Լավ է լինել և ցաված սիրտ,
Բայց ոչ անսեր, անսեր-տրտում:
Չեմ գանգատվում:
Քաղցր է այնպես
Դժվար սիրուդ խայտանքն զգալ,
Մութ բիբերիդ փայլով հարբել,
Հարբել — և էլ խելքի չգալ.
Զգալ, որ դու իմն ես հեռվում
Ցավով, սիրով, կարոտներով,
Որ նույն հրով դու ես վառվում,
Հովանում ես նույն հովերով.
Զգալ, որ ես տրվել եմ քեզ
Քո ցանկությանն իսկ հակառակ.
Զգալ այնպե՛ս, որ սեր չերգես՝
Եվ կենդանի սիրտը երբեք
Չդառնա լավ կամ վատ քառյակ…

Ֆրեյայի վզնոցը

—Այո, ես իրոք պետք է մի քանի ծաղիկ պետք է ունենամ հագնելու երեկոյան խնջույքի համար, — ասաց Ֆրեյան իր ամուսնուն՝ Օդուրին։

Ֆրեյան սիրո և գեղեցկության աստվածուհին էր։ Նա Ասիրներից ամենագեղեցեիկն էր, և բոլորը սիրում էին նրան նայել, կամ լսել նրա քաղցր ձայնը։

—Կարծում եմ, դու անչափ գեղեցիկ ես, նույնիսկ առանց ծաղիկների, — պատասխանեց Օդուրը, բայց Ֆրեյան գոհ չէր։ Մտածում էր գնալ և փնտրել եղբայր Ֆրեյին՝ ամառվա աստծուն, որպեսզի նա նրան ծաղիկների դաշտեր նվիրեր։ Եվ նա ճանապարհ ընկավ Ասգարդից մինչև Ալֆհայմ, որտեղ նրա եղբայրը ապրում էր ուրախ և չափազանց աշխատասեր էլֆերի հետ։ Քայլելիս Ֆրեյան մտածում էր Ասգարդում այդ գիշերային խնջույքի մասին, և քանի որ բոլոր աստվածներն և աստվածուհիներն այդտեղ էին լինելու, նա ցանկանում էր ունենալ ամենալավ տեսքը։

Նա շատ քայլեց, և նույնիսկ չնկատեց, թե արդեն որքան հեռու էր տնից։ Գնալով արևը մայր էր մտնում, և Ֆրեյան հայտնվեց մի տարօրինակ վայրում։ Արևի շողքերը անհետացել էին, բայց դեռևս լույսի նշույլ կար փոքրիկ թզուկների ձեռքի ջահերից, որոնք բավականին զբաղված էին։ Նրանցից ոմանք ոսկի և այլ քարեր էին հանում գետնի տակից, մյուսները հիասքանչ քարերն էին մաքրում, իսկ մյուսները էլ ավելի փայլուն էին դարձնում նրանք, մինչդեռ չորս ընկերներ անկյունում նստած էին, փայլուն քարերը միացնում, և մի հրաշալի վզնոց ստեղծում։

—Ի՞նչն է կարող այդքան գեղեցիկ լինել, — մտածեց Ֆրեյան, — միայն թե ես ունենայի դա, այն ինձ կդարձներ գիշերվա խնջույքի ամենագեղեցիկ կինը։ Եվ ինչքան շատ էր նա մտածում դրա մասին, այնքան շատ էր տենչում ձեռք բերել դա։
—Իհարկե, դա պետք է իմը լինի, — ասաց նա ինքն իրէն, և այդ բառերով մոտեցավ չորս ընկերներին, — ի՞նչ գնի դիմաց ինձ կվաճառեք այս վզնոցը, — հարցրեց նա։

Թզուկները աչքները կտրեցին իրենց աշխատանքից, և երբ լսեցին Ֆրեյայի սիրալիր դեմքն ու քաղցր ձայնը՝ ասացին․

—Օհ, եթե դու միայն մեզ լավ վերաբերվես և մեր ընկերը լինես, մենք վզնոցը քեզ կտանք։

Եվ պարբերաբար ծիծաղի ձայներ էին լսվում սև քարանձավից, ինչ որ մեկն ասում էր․
—Ինչքան հիմար պետք է լինել նման շողշողույն ադամանդների մասին երազելու համար, նրանք քեզ չեն երջանկացնի։ Այնուամենայնիվ, Ֆրեյան վերցրեց վզնոցը և դուրս եկավ քարանձավից։ Նրան դուր չեկավ թզուկների ծաղրանքը, և նա ցանկացավ հնարավորինս շուտ հեռանալ նրանցից։

Վերջապես նա հեռացավ նրանցից։ Նա տենչում էր կրկին ազատ և ուրախ լինել, բայց նա վախի զգացողություն ուներ այն մասին, թե որևէ բան կարող էր պատահել։ Շուտով նա մի ավազանի մոտեցավ, և կրելով վզնոցը, նա մոտեցավ իր արտացոլանքը ջրի միջով տեսնելու։ Ադամանդներն այնքա՜ն գեղեցիկ էին, և ինչպե՜ս էին փայլում արևի ճառագայթների ներքո։ Նա շտապ պետք է գնար տուն և ցույց տար Օդուրին։

Աստվածուհին շուտով հասավ Ասգարդ, և շտապեց պալատ՝ ամուսնուն գտնելու։ Սակայն Օդուրն այնտեղ չէր։ Ֆրեյան շարունակ փնտրում էր նրան ամենուր։ Նա անհետացել էր, և չնայած Ֆրեյան կրում էր վզնոցը, այնուամենայնիվ առանց իր ամուսնու նա շատ քիչ էր մտածում դրա մասին։

Եկավ ժամանակը գնալու խնջույքին, բայց նա ոչ մի տեղ չէր պատրաստվում գնալ առանց Օդուրի։ Նա նստած լալիս էր։ Նա հիմա այդքան էլ ուրախ չէր վզնոցը ունենալու համար, և ոչ էլ ցանկանում էր Ասիրների հետ խնջույքի գնալ։

—Ես միայն ուրախ կլինեմ, եթե Օդուրը հետ գա։ Ես կհասնեմ նույնիսկ աշխարհի ծայրը, միայն թե նրան գտնեմ, — ասաց Ֆրեյան, և սկսեց պատրաստվել ճանապարհորդությանը։ Շուտով նրա կառքը պատրաստ էր։ Մինչ սկսելը, նա պետք է թույլտվություն խնդրեր Օդինից, և նոր ճանապարհ ընկներ։

—Ամենահայր, աղաչում եմ քեզ, թույլ տուր գնամ և ամենուր փնտրեմ իմ Օդուրին։

Իմաստուն հայրը պատասխանեց․

—Գնա, Ֆրեյա, և թող գնտես նրան, ում փնտրում ես։

Եվ նա սկսեց արշավը։ Սկզբում գեղեցկության աստվածուհին Միտգարդ գնաց, բայց այնտեղ ոչ ոք չէր լսել Օդուրի մասին կամ տեսել նրան։ Գնաց գետնի տակ՝ Նիֆլհայմ, և նույնիսկ Ուտգարդ՝ հսկաների երկիրը, բայց միևնույն է ոչ ոք չէր տեսել կամ նույնիսկ լսել նրա ամուսնու մասին։ Խեղճ Ֆրեյան շատ արցունք տափեց, և երբ նրա արցունքներն ընկնում էին և ներծծվում հողի մեջ, ընկած տեղում միանգամից ոսկի էր հայտնվում։

Վերջապես տխուր աստվածուհին միայնակ վերադարձավ պալատ։ Նա դեռ կրում էր այդ հիասքանչ վզնոցը, որն ի դեպ Բրիսինգամեն էր կոչվում։

Մի գիշեր, ուշ ժամի, երբ բոլոր Ասիրները քնած էին՝ բացի պահապան Հեիմդալլից, Հեիմդալլը Ֆրեյայի պալատի մոտակայքում լսեց կատվի քայլերին նման ձայներ։ Նա լսեց և մտածեց “Դա հաստատ ինչ որ ավազակ է, պետք է հետևեմ նրան”։

Երբ Հեիմդալլը հասավ պալատ, տեսավ, որ դա Լոկին է, ով փոխակերպվել էր կատվի։ Հեիմդալլն անձայն հետևում էր Լոկիին, և տեսավ, թե ինչպես է այդ “կատուն” սողոսկում Ֆրեյայի ննջասենյակ։ Լոկին եկել էր վզնոցը գողանալու, և երբ նա տեսավ, որ նա վզնոցի վրա էր պառկել, նա չէր կարող այն անձայն՝ առանց Ֆրեյային արթնացնելու այն վերցնել, և վերածվեց մոծակի, խայթեց Ֆրեյային, որպեսզի վերածվի նրան, և այս ամենն առանց որևէ ձայն հանելու։ Հետո նա վերցրեց շղթան և դուրս վազեց հնարավորինս արագ։

Բայց Հեիմդալլը չէր պատրաստվում բաց թողնել գողին։ Երբ Լոկին պարզեց, որ իրեն հետևում են, նա փոքրիկ կրակի բոցի վերածվեց։ Հեիմդալլն էլ վերածվեց այլ բանի՝ անձրևի, որպեսզի հանգցնի կրակը։ Լոկին էլ իսկույն արջ դարձավ, որպեսզի անձրևը բռնի։ Հեիմդալլն էլ նույնը արեց, և մարտը սկսվեց։ Արդյունքում հաղթեց Հեիմդալլը, և պարտության մատնված Լոկիին ստիպեց հետ վերադարձնել Ֆրեյայի վզնոցը։

Կարծես թե ամբողջ երկիրը ցավում էր խեղճ, միայնակ Ֆրեյայի համար։ Տերևներն ընկնում էին ծառերից, պայծառ ծաղիկները թոռոմում էին, իսկ երգող թռչունները՝ հեռանում։

Մեկ անգամ ևս աստվածուհին որոշեց արշավել և փնտրել Օդուրին։ Նա շատ փնտրեց, շատ ճանապարհ կնտրեց, նույնիսկ հասավ այնտեղ, որտեղ նարինջ էր հասնում, և վերջապես գտավ իր անհետ կորած ամուսնուն։

Միմյանց ձեռքը բռնած՝ Ֆրեյան և Օդուրը վերադարձան հյուսիս՝ Ասգարդ, իրենց տուն, և նրանք շատ երջանիկ էին։ Ամենուր այլևս մռայլ չէր, ամեն քայլի հետ այգիները կրկին կանաչում էին, ծաղիկները՝ լայն բացվում, իսկ թռչունները կրկին երգում էին իրենց քնքուշ ձայնով։ Ամառը վերադարձավ հյուսիս, և բոլորը ուրախ էին և երջանիկ Ֆրեյայի վերադարձի առիթով։

Աղբյուրը

Վերջին տերևը

Վերջին տերևը 

Այս նովելում երկու երիտասարդ նկարչուհիներ են լինում ` Սյուն և Ջոնսին։ Նրանք բնակություն են հաստատում Նյու Յորքի Գրինվիչ թաղամասի տներից մեկում, որտեղ հնուց արվեստի մարդիկ են ապրում: Օրերից մի օր Ջոնսին թոքաբորբով է հիվանդանում: Բժիշկը չի հուսադրում՝ ասելով, որ աղջկա ապաքինման հեռանկարներն այդքան էլ լավ չեն: Նա կլավանա, եթե ուզենա ապրել և պայքարի: Բայց Ջոնսին կորցրել էր կյանքի հանդեպ իր հետաքրքրությունը և ոգևորվածությունը: Նա պառկել էր անկողնում, նայում էր պատուհանից և հաշվում էր ծառից ընկնող տերևները: Ջոնսին համոզված էր, որ երբ ընկնի վերջին տերևը, նա կմահանա: Սյուն ընկերուհու վատ մտքերի մասին պատմեց ծեր նկարիչ Բերմանին, ով ապրում էր նրանց տանից մեկ հարկ ներքև: Բերմանը երկար տարիներ էր, ինչ փորձում էր գլուխգործոց ստեղծել, սակայն նրա մոտ չէր ստացվում: Եվ լսելով Ջոնսիի մասին ծերուկը բարկանում է և հրաժարվում բնորդություն անել Սյույի համար, ով նկարում էր ոսկի որոնողի: Հաջորդ առավոտյան պարզվում է, որ ծառին միայն մեկ տերև է մնացել: Ջոնսին հետևում էր, թե ինչպես էր այդ տերևը դիմադրում քամուն և չէր պոկվում ՝ ընկնում ցած: Մութն ընկնում էր, սկսում էր անձրևել, քամին ավելի ուժեղ էր փչում և Ջոնսին չէր կասկածում, որ առավոտյան այլևս չի տեսնի այդ տերևը: Բայց փաստորեն աղջիկը սխալվում էր: Առավոտյան նա մեծ զարմանքով պարզում է, որ քաջ տերևը շարունակում է պայքարել վատ եղանակի և քամու դեմ: Դա ուժեղ տպավորություն է թողնում Ջոնսիի վրա: Հետո էլ նրան այցելած բժիշկը բարելավում է գրանցում աղջկա մոտ: Սակայն նրա կարծիքով ապրելու և մեռնելու հնարավորությունները հավասար էին: Բժիշկը ասում էր նաև, որ մի հարկ ներքևում մեկն էլ էր թոքաբորբով հիվանդացել և նրա վիճակը ծանր և անհույս էր: Հաջորդ օրը բժիշկը նույնպես եկավ և ասաց, որ Ջոնսին արդեն ավելի լավ է: Երեկոյան Սյուն ասեց Ջոնսիին, որ հիվանդանոցում մահացել է ծերունի Բերմանը: Նա հիվանդացել էր հենց այն գիշեր, երբ հորդառատ անձրև էր և ծառը կորցրեց իր վերջին տերևը: Բերմանը այդ ժամանակ էլ կպցրել էր ճյուղին նոր տերև, բայց ինքը անձրևի տակ էր մնացել, թրջվել և հիվանդացել, ինչն էլ պատճառ էր դարձել նրա մահվան: Սա էր հենց Բերմանի գլուխգործոցը, որը նա արեց մահանալուց առաջ։

Արտիստը

  1. Դուրս գրի՛ր Լևոնին բնութագրող տողերը:

—Նա հպարտ է ինչպես իսպանական գրանտ,— ասավ Կավալլարոն, յուր բարի աչքերը թանձր ունքերի տակից դարձնելով դեպի ինձ,— և հպարտությունը սազում է նրա հեզությանը: 

Չգիտեմ, գուցե նրանք կաշառվում են, բայց Լևոնը` ո՛չ, երբեք չի կարելի նրան կաշառել: 

—Նա ազնիվ է որպես նորածին և զգայուն` որպես քնարի լար,— արտասանեց բարիտոնը:

2.Պատմվածքից գտի՛ր և դուրս գրի՛ր ոչ հայերեն բառերն ու արտահայտությունները, գրի՛ր հայերեն տարբերակները:

Բոնջուրնո-բարև ձեզ

Ջենտլմեն-բարեկիրթ, շարժուձևերի գեղեցկությամբ ու հագնվածքի անթերիությամբ աչքի ընկնող մարդ

Սինյորա-տիկին

Սինյոր-պարոն

3. Ինչո՞ւ էին Լևոնին արտիստ ասում: Ինչպիսի՞ մարդուն կհամարեիր արտիստ:

Լևոնին անվանում էին արտիստ, քանի որ գիտեին, որ նա մանկուց սիրել է թատրոնը, նվիրված է եղել թատրոնին, երաժշտությանը, փորձել է երգել և նվագել։ Պատմվածքում կա այսպիսի մի հատված ՝ Նա իսկական արտիստ է, այո, հոգով, սրտով, արյունով, ամբողջ էությամբ արտիստ: Այս հատվածը հենց խոսում է նրա մասին, թե ինչու էին նրան արտիստ ասում։ Նա իր տեսակով համապատասխանում էր իսկական արտիստի տիպարին։

4. Բնութագրի՛ր Լևոնին:

Լևոնը հոգատար, նպատակասլաց, նվիրված, համառ, օգնող մարդ էր։

5.Ներկայացրո՛ւ Լևոնի հոգեվիճակը՝ օգտագործելով պատմվածքի բառերն ու արտահայտությունները:

Լևոնը մեծ բացասական ճնշման տակ էր իր մոր կողմից։ Մայրը իրեն անընդհատ համեմատում էր իր հոր հետ, ով շատ էր խմում, ունեցել էր ոչ այնքան էլ լավ կյանք։ Մայրը իրենից դժգոհում էր տարբեր մարդկանց մոտ։ Բողոքում էր և ասում, – Ահա երեք օր է, առավոտներն էլ երեսը չեմ տեսնում: Նա չի քնում, Ստեֆանիա, չի քնում: Չէ՞ որ կարող է հիվանդանալ, հետո ես ի՞նչ անեմ, ո՞վ կպահի ինձ: Գիշեր—ցերեկ թատրոններում է: Հոր ցավը որդուն է անցել: Չէ որ այսպիսի հոգեբանական ճնշումը երեխայի հոգեվիճակի վրա բացասական ազդեցություն կարող է ունենալ։

Այսպես, ուրեմն, տարել էին նրա վեց—յոթ ամսվա աշխատանքի վարձը, նրա Իտալիա գնալու, Լուիզային տեսնելու հույսը… Նա ավելի ապահով տեղ չէր գտել յուր փողերի համար: Տանը պահել վախեցել էր: Մայրը կգտներ, չէր վերադարձնի: Այդ կինը ամեն առավոտ որդու գրպանները խուզարկում էր, մոտը փող չէր թողնում: Այս հատվածում նաև երևում է, որ մայրը իր տղային անձնական տարածք չէր տալիս, անընդհատ խառնվում էր, մտնում նրա գրպանները, ինչը կարծում եմ ՝ տղայի համար լավ չէր։

Մյուս կողմից էլ՝ Լուիզայի հետ կապված անորոշությունները, անպատասխան սերը։ Այսինքն՝ Լևոնի հոգեվիճակը եղել է անկայուն։ Նա Լուիզային շատ էր նվիրված, ամենից շատը նա էր Լուիզային սիրում։ Հետաքրքրվում էր՝ ոնց է Լուիզան, նամակ գրել է, թե ոչ, ինչ է անում և ալյն։

6. Լևոնին համեմատի՛ր  Նար-Դոսի «Ես և նա» պատմվածքի հերոսի հետ: 

Երկու պատմվածքներում էլ տղաները կորցնում են իրենց սիրելի աղջիկներին։ Նար-Դոսի <<Ես և Նա>> պատմվածքում աղջիկը նամակ է ուղարկում տղային, և ասում որ նրանք չենք կարող միասին լինել, քանի որ իրենց խավերը տարբեր են(այստեղ խոսքը գնում էր ֆինանսական վիճակի մասին)։ Այսինքն, աղջկա ասելով՝ ինքն վերևում է, տղան ՝ ներքևում։ Եվ նա այս եզրակացությանը եկել էր իր հոր հետ խոսելուց հետո։ Այս երկու պատմվածքներում կարելի է նկատել, որ և՛ Լևոնը, և՛ <<Ես և Նա>> պատմվածքի Անտոնիոն ֆինանսապես ոչ այնքան լավ վիճակում էին գտնվում։ Իսկ այն աղջիկները, ում նրանք սիրահարված էին, ֆինանսապես ավելի լավ վիճակում էին, և փորձում էին իրենց ֆինանսներով հարմար կողակից գտնել։

Այսինքն, երկու պատմվածքներում էլ շեշտը դրված է սիրելիի կորստի վրա, բայց ոչ թե սիրելիի ֆիզիկական բացակայության պատճառով, այլ նրանց մեջ եղած հակասությունների(սերը փոխադարձ չլինելու պատճառով, մեկ այլ մարդու խոչընդոտման պատճառով, ֆինանսապես տարբեր վիճակների և ալյն)։ Այս պատմվածքում Լուզիան մեկնեց Իտալիա իր կարիերայի համար, բայց մեկ է, Լևոնը գումար էր հավաքում, որ գնար և հասներ Լուիզային։ Այսինքն, Լուիզայի ֆիզիկական բացակայությունը Լևոնի համար խոչընդոտ չէր հանդիսանում։

7.Պատմվածքից դուրս գրի՛ր փոխաբերական իմաստ ունեցող նախադասությունները և բացատրի՛ր:

Աչքերն ունեին մելամաղձիկ արտահայտություն։ – Աչքերում տխրություն, ընկճվածություն կար։

Այդ ձայնի մեջ կար մի սրտաշարժ շեշտ։ – Այդ ձայնի մեջ կար անհանգստացնող մի բան։

Կրկնեց ռուս ուսանողը կծու հեգնությամբ։ – Ռուս ուսանողի խոսքի մեջ կար ծաղրական արտահայտություն, վերաբերմունք։

Պետք է պոչ բռնեմ: – Պետք է հերթ կանգնեմ։

Ավելորդը

«Ավելորդը» 

1․Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

Խան-քարվանսարա, իջևան, պանդոկ

Ֆելդֆեբել-ենթասպայական աստիճան ցարական բանակում

Ատամ – մարդ

Զանգիններուն – հարուստների

Գյուգյում – պղնձե ջրաման

Խզակ – սահնակ

Իմտատ – օգնություն

սապատավոր – կուզ

լփռտել – կակազել

փափախ – գլխարկ

ղայֆան – կաթով սուրճ

2․Ստեղծագործությունը մասերի բաժանի՛ր և վերնագրի՛ր։

2․Թվարկի՛ր ստեղծագործության հերոսներին։

Հերոսներն էին՝ Հաճի աղան, Հաճի մարը, Շմավոնը, Հակոբը, Սրբունը, Եղիշը, հարսները, տերտերը, հարևանները։

3․Ներկայացրո՛ւ Հաճի աղայի կերպարի հոգեբանական զարգացումը ստեղծագործության սկզբում, մեջտեղում, վերջում։

Սկզբում Հաճի աղան միայն իր մասին էր մտածում, նա իրեն մյուսներից վեր էր դասում, կարծում էր, որ ինքը ավելի կարևոր է, քան մյուսները:
Հետո նա կամաց-կամաց հասկանում էր, որ սխալ քայլ է արել, և ցանկանում էր շտկել այն։
Իսկ վերջում նա շատ էր զղջում, փոշմանում իր արարքի համար և անկարողությունից արդեն գժվում էր:

4․Հաճի աղային․

  • բնութագրի՛ր՝ ասելիքդ հաստատելով ստեղծագործությունից դուրս գրված հատվածներով։

Քիթը օդի մեջ խրած, հայացքը դեպի հեռուն, մի կետի՝ ընթանում էր նա։

Իրենց հայրը խելոք է մտածում՝ անդամալույծին թողնելով և ապրանքը տանելով։ Ո՞վ գիտե, օտարություն է, պետք է ապրել, նոր տուն շինել, աշխարհք հո չվերջացավ…

Հաճի աղան նյութապաշտ մարդ էր:

  • մեղադրի՛ր՝ ասելիքդ հաստատելով ստեղծագործությունից դուրս գրված հատվածներով։

— Է՛,— հակաճառեց Հաճի մարը,— բեռդ պակսեցու՝ տեղ գըլի։
— Է՜,— տնտղեց Հաճի աղան,— բեռդ որ պակսեցնես՝ տղաքդ ինչո՞վ պիտի պահես, աշխարհք խո չվերջացավ։

Եվ որովհետև տնեցիք ուշանում էին,— անշուշտ անդամալույծին համոզելու, որ գա,— Հաճի աղան բարկացավ և գլուխը վերմակի տակից հանելով, ձայն տվեց.
— Թե՛զ էրեք, ատոր վախտը չէ՛… «էկա՜ն»…

Հաճի աղան, ընտրելով սահնակի ամենահարմար տեղը, նստեց, փաթաթվեց վերմակի մեջ ու մնաց։

Իմ կարծիքով Հաճի աղան պետք է իր հետ վերցներ իր քրոջը անկախ ամեն ինչից, չթողներ նրան այդպես։ Քանի որ նրա ամեն քայլը ճակատագրական էր քրոջ համար։

  • արդարացրո՛ւ՝ ասելիքդ հաստատելով ստեղծագործությունից դուրս գրված հատվածներով։

Չոքել էր Հաճին և ավելի մտածում էր, քան աղոթում։

Եվ երբ հիվանդը հաղորդություն առավ, դողդոջուն ձեռքը տարավ բարձի տակը և, հանելով թղթի մեջ փաթաթած միքանի ոսկեդրամ, տվեց տերտերին։

Ավելորդ մարդ չկա. աստծու առջև հոգին հոգի է։

5․Բնութագրի՛ր Սրբունի կերպարը։

Սրբունը Հաճի աղայի քույրն էր։ Նա բարի էր, օգնող, հասկացող, գնահատող։  Նա ոչնչից դժգոհ չէր և այնպես էր անում, որ ուրիշներին լավ լինի։

6․Ներկայացրո՛ւ Հաճի մոր կերպարը։

Հաճի մայրը բարի էր ու շատ հոգատար։ Նա շատ էր ցանկանում օգնել, խնամել Սրբունուն և իրենց հետ տանել:

7․Այլ վերնագիր հորինի՛ր ստեղագործության համար։

Համոզի՞չ է ստեղծագործության ավարտը։

Հասարակաց որդեգիր

  1. Դուրս բերել պատմվածքից Գևորգի մտորումները և դրանց միջոցով բնութագրել հերոսին: Փորձել համեմատել ձեզ հետ:

-Ահա՛ ինչ կնշանակե հարուստ լինել, շատ փող ունենալ: Եվ ես հարյուրտարի էլ եթե ապրեի այսուհետև, դարձյալ Սոմարյանցի դահլիճի ներսը ոտք դնել չէի կարող: Ախր ի՞նչ մարդիկներ ենք մենք, չէ որ աստված մեզ ստեղծել է միայն բախտավոր հարուստներին ծառայելու համար: Ես և Սոմարյանցի տղան միասին էինք կարդում, ես նորանից ավելի լավ էի կարդում և նորանից ավելի շուտ ավարտեցի: Բայց որովհետև աղքատ էի, ես գնացի դարբին Գուստավի մոտ արհեստ սովորելու, իսկ նա մտավ գիմնազիոն, այժմ էլ նա ուրախանում է յուր հարուստհոր հյուրերի հետ: Իսկ ես, իբրև մշակ, մի վերստ հեռավորությունից շալակել բերել եմ նրանց վանդակները: Իհարկե, Շառլոտայի նման գեղեցիկ աղջիկները Սոմարյանցի տղին կսիրեին, իսկ ինձ վրա կծիծաղեին, շատ բնական է…

«Այս բեռն ինձ համար ծանր չէ. ես սորանից ավելի ծանր ծառայություններ եմ արել Գուստավին, բայց ծանր է արդարև նորա աղջկա ինձ հասցրած վիրավորանքը: Նա դիտմամբ արավ այդ բանը, այո՞, դիտմամբ: Ն ճանաչում էր իմ տունը, երևի ճանաչում էր Սոմարյանցի տունը. գիտեր, որ նա մեր դրացին է, նա դիտմամբ հանձնեց ինձ այս ծառայությունը, հասկացնելու համար, որ ես ոչ այլ ինչ եմ, եթե ոչ՝ յուր հոր գործարանի մշակը… Եվ իհարկե, ես մի ողորմելի մշակ եմ, իսկ ինքը հարուստ գործարանատիրոջ աղջիկ… Ա՛խ, ուր էր թե ես էլ հարուստ լինեի..»:

2. Քեզ հետ պատահե՞լ է նման դեպք, երբ թվացել է՝ կյանքդ ամբողջովին փոխելու հնարավորություն կա:

Այո, գրեթե միշտ ինձ մոտ այն զգացողությունն է, որ ինչ որ անհաջողությունից կամ ինձ ոչ այնքան դուրեկան իրավիճակից կամ գործողությունից փորձում եմ շտկել այդ բանը, և դա էլ հանգեցնում է այն մտորումներին, թե կյանքը ամբողջովին փոխելու հնարավորություն կա։

3. Ի՞նչ կասես Սոմարյանցների և մյուս հյուրերի մասին:

Սոմարյանցը և մյուս մեծահարուստները իրականում երկերեսանի և ցուցամոլ մարդիկ էին։ Նրանք Գևորգին ընդունում էին որպես մի խղճուկ, ցածր խավի մարդու։ Երբ Գևորգի տաղանդը մի փոքր գնահատվեց, նրանց վերաբերմունքը Գևորգի զգալի փոխվեց հանդեպ։ Դարձան նրանք շատ բարի, օգնող, կարեկցող, և սկսեցին նրան որևէ նշանակություն տալ։ Հենց դրա համար էլ Մուցարանը բազմիցս հեգնում և ծաղրում էր հարուստների խավին՝ ներկայացնելով նրանց պահվածքը իրական կյանքում։

4. Դուրս գրել մի քանի բնութագրական հատված, որոնցում տեսնում ես Մուրացանի հեգնանք-քննադատությունը՝ ուղղված վերնախավին:

Սոմարյանցի հրավերքը հասարակ մարդկանց հրավերքին չէր նմանվում։ Նրա հյուրերը բոլորն էլ զարգացած մարզիկներ էին։ Բոլորն էլ զուտ հայեր և «անխառն ազգասերներ»։ Այդ էր պատճառը, որ հրավերքն ընդունել էր մի տեսակ ազգային հանդեսի կերպարանք։ Այստեղ առաջարկվում էին և հայ գործիչների ու բարերարների կենացները, որոնց արժանավոր գույնը պսակվում էր պարոն սեսղանապետի գեղեցիկ ատենաբանությամբ և բազմականների անվերջ ծափահարություններով։ Այսպիսի պատվի արժանացավ, իհարկե, հայոց ապագա կաթողիկոսի և ապա, ինչպես որ մոդա էր,Կ.Պոլսի Ներսես պատրիարքի, Խրիմյան Հայրիկի և այլոց կենացները։

Քննական Թերթիկ 20

1. Ի՞նչ դեր է խաղացել հեթանոսական կրոնը հայկական պետություններում։

Հայ հեթանոս շարժման և Հայ Առաքելական եկեղեցու միջև հարաբերությունները լավ և համագործակցային են, քանի որ երկուսն էլ կիսում են հայապահպանության և օտարազգի անբարոյականությունների խթանման ընդհանուր նպատակը, հատկապես ի դեմս օտարածին աղանդների՝ Եվհովայի վկանների և մորմոնների։ Հայ առաքելական եկեղեցին, ընդհանուր առմամբ, համարում է հեթաոսներին դաշնակից ուժ։ Ըստ եկեղեցու պաշտոնական հաղորդագրության՝

Հայ եկեղեցին միանշանակ դիրքորոշում ունի աղանդավորների նկատմամբ (այսինքն ՝ բողոքականներ և այլն), բայց մենք չենք խառնվում հեթանոսների գործերին։

Նմանապես, Մեհյանը հայտարարում է, որ

Հայ ժողովուրդը պետք է հիշի իր նախաքրիստոնեական անցյալը, իսկ Արայի երեխաները օգնում են հիշել։ Նրանք նաև աջակցում են Հայ Առաքելական Եկեղեցուն կործանարար աղանդների դեմ պայքարում։

Հեթանոսների վերաբերմունքը քրիստոնեության նկատմամբ տատանվում է երկու դիրքի միջև. հայոց պատմության մեջ քրիստոնեական կրոնի դերի քննադատությունը և Հայ առաքելական եկեղեցու `որպես ազգային հաստատության պայմանական ընդունումը։ Քրիստոնեությունը քննադատվում է այն բանի համար, որ նա ոչնչացրել է հարուստ և բարձր զարգացած հին հայկական մշակույթը, համարձակության, մարտական ​​ոգու և պատվի արժեքները փոխարինել խոնարհությամբ, հնազանդությամբ և համեստությամբ, դրանով իսկ պատճառ դառնալով հայկական պետականության փլուզմանը և ազգին դատապարտել դարավոր հնազանդության՝ արտասահմանյան տերություններ, գաղթումներ, հետապնդումներ և կոտորածներ։ Համաձայն ամենաուժեղ մեղադրանքների ՝ քրիստոնեությունը պատասխանատու է «հայերի առաջին ցեղասպանության» համար, որը չորրորդ դարում նրա բռնի ներդրումն է։

Միևնույն ժամանակ, Հայ Առաքելական եկեղեցին համարվում է հայ ազգի համար առանձնահատուկ ինստիտուտ և քրիստոնեական և բնիկ տարրերի սինթեզի պտուղ, որի մեջ նախկինները ներկայացնում են հենց մակերեսը։ Հեթանոսները դրա ապացույցն են գտնում Եկեղեցու աղոթքներին, որոնք նվիրված են Արևին և լույսին, եկեղեցական փառատոներին, որոնք համընկնում են բնիկ հայկական փառատոներին, իսկ մատաղի պրակտիկայում ՝ քրիստոնեական կենդանիների զոհաբերություն։ Ավելին, հեթանոսները կարծում են, որ հայկական այբուբենը, որը եկեղեցական պատմագրության մեջ հորինել է վանական Մեսրոպ Մաշտոցը, իրականում հին հայկական սիմվոլիզմի մշակում է։

Հեթանոսները, ընդհանուր առմամբ, խնդիրներ չունեն հայկական եկեղեցիներ այցելելու և դրանք որպես սուրբ վայրեր վերաբերվելու, քանի որ դրանցից շատերը կառուցվել են նախաքրիստոնեական տաճարների տեղում։ Բացի այդ, Հայ առաքելական եկեղեցու պատմության որոշ գործիչների հետ միասին որպես հեթանոսներ են քողարկվում Կաթողիկոսներ Վազգեն Ա-ն (պատասխանատու 1954-1994) և Գարեգին Ա-ն (1995-1999)։ Առաջինը Նժդեհի կողմնակիցն էր, իսկ նրա գերեզմանաքարի վրա, խաչի փոխարեն, նա ունի հայերեն այբուբենի տառ, որը համարվում է սվաստիկայի և յոթ հայկական աստվածների խորհրդանշական տարբերակ։ Ասում են, որ նա իր մահից առաջ այցելել է Գառնի և, չնայած նրան, որ տառապում էր հիվանդությունից, միայնակ բարձացել էր տաճար։

2. Թվարկե՛ք V-XIV դարերի մշակութային գործիչներին։

Ընդհանուր տեղեկություններ հայոց վանական դպրոցների մասին-Միջնադարի հայոց դպրոցների տեսակները որոշվում են` վանական, եկեղեցական, հասարակական, պետական, տնային կամ մասնավոր անուններով: Ժամանակի

պահանջների և երկրի քաղաքական ծանր կացության հետևանքով դպրոցների մեծ մասը կենտրոնանում է վանքերում: Միջնադարում վանքերը hսկայական դեր են խաղացել հայոց կյանքի քաղաքական, կրոնական և կրթության ասպարեզներում: Այդ խոշոր վանքերից առանձնապես հիշատակելի են Ինակյան, Արշակունյաց, Արագածոտնի, Սանահնի, Հաղբատի, Տիգորի, Մարմաշենի, Աղթամարի, Շիրակի, Կեչառիսի, Բջնիի, Հավուց թառի, Այրիվանքի, Տաթևի, Մեծոփա, Երզնկայի և Կիլիկիայի բազմաթիվ այլ վանքեր: Սրանք համարյա թե առանց բացառության ունեցել են դպրոցներ, գրչության օջախներ, մատենադարաններ ու գրատներ: Նրանք պատրաստել են բացի հոգևորականներից նաև գիտության, գրականության, երաժշտության և նկարչության բնագավառների մարդիկ:

Դեռ հին դարերից Հայոց հանրային բնույթի բոլոր ուսումնական հաստատությունները, մեզ հասած, հատկապես գրավոր տեղեկությունների համաձայն, կոչվել են «դպրոց»:

Ոսկեբերանի հայ թարգմանիչը դպրոցի փոխարեն գործածում է նաև «դպրանոց», դպրոցատուն և դպրատուն, իսկ ուսուցչին նույն թարգմանիչը անվանում է «ուղղիչ դպրանոցի», այսինքն դպրոցի ուսուցիչ: Դպրոցի ուսուցիչները կոչվում էին նաև դպիրներ, դպրոցապետներ և դպրապետներ:

Հայերի զանազան տիպի ուսումնական հաստատությունները, սկզբից մինչև 19-րդ դարի վերջերը, հաջորդաբար կրել են հետևյալ անունները` դպրոց, դպրանոց, դպրատուն, դպրոցատուն, վարդապետարան, րաբունարան, նեմարան, համալսարան, լսարան, վարժարան, վարժատուն, վարժոց, վարժապետարան, ուսումնարան, ուսուցչարան, աշակերտարան, կրթարան, դասատուն և դասարան: Իսկ այս ուսումնական հաստատությունների պետերը, վարիչներն ու դասատուները կոչվել են` ուսուցիչ, ուսուցչապետ, րաբուն, րաբունապետ, վարդապետ, դպրապետ, դպրոցապետ, դասապետ, դասատու, դասագլուխ, դասավար, վարժապետ, վարժիչ, մանկապետ, մանկտավագ, աշակերտապետ, տեսուչ և տեսչապետ:

Հարց է ծագում, թե որ տարիքից է սկսվել երեխաների դպրոցական կրթությունը և քանի տարի է տևել տարբեր տիպի դպրոցներում ուսման դասընթացը:

Մինչև 7-րդ դարը, մենք չունենք և ոչ մի կոնկրետ տեղեկություն մեր հին մատենագրության մեջ, թե հայ երեխաները քանի տարեկանից էին դպրոց գնում: Դպրոցականի տարիքի որոշման հարցով զբաղվել է 7-րդ դարի նշանավոր գիտնական, մանկավարժ Անանիա Շիրակացին և աշխատել է գիտական, մանկավարժական հիմնավորում տալ երեխայի յոթ տարեկանից դպրոց գնալու անհրաժեշտությանը:

Կորյուն, «Վարք Մաշտոցի»  երկի հեղինակ, որը համարվում է հայ գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի կյանքի և գործունեության մասին տեղեկությունների հիմնական սկզբնաղբյուրը։

Ագաթանգեղոս, «Պատմություն Հայոց»  երկի հեղինակ, որտեղ ներկայացված է IV դարի սկզբին Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակման պատմությունը, այդ ուղղությամբ Տրդատ Գ Մեծի և Գրիգոր Լուսավորչի գործունեությունը։

Փավստոս Բուզանդ, «Պատմություն Հայոց» երկի հեղինակ, որտեղ պատմիչը շարադրել է 330-ից առ 387 թվականը ընկած Հայաստանի պատմությունը։

Եղիշե,  «Վարդանի և Հայոց պատերազմի մասին»  երկում մանրամասն շարադրել է 451 թ. Սասանյան Պարսկաստանի դեմ Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ հայերի ապստամբության պատմությունը։

Ղազար Փարպեցի, «Պատմություն Հայոց» երկը և Հայաստանի մարզպան Վահան Մամիկոնյանին ուղղված նամակը եզակի սկզբնաղբյուրներ են V դարի Հայաստանի պատմության ուսումնասիրության համար։ Հատկապես արժեքավոր է «Պատմություն Հայոցի» երրորդ մասը, որտեղ շարադրված է 481-84 թվականներին Սասանյան Պարսկաստանի դեմ Վահան Մամիկոնյանի գլխավորած ապստամբության պատմությունը։

Մամբրե Վերծանող, ըստ Թովմա Արծրունու՝ իր Մովսես անունով եղբոր հետ գրել է մի համառոտ «Պատմություն», որը, սակայն, չի հասել մինչև մեր ժամանակները։

Մովսես Խորենացի,  «Պատմություն Հայոց» երկում տվել է հնագույն ժամանակներից առ 440 թվականն ընկած Հայոց պատմական անցքերի նկարագրությունը։ Իր աշխատանքի համար հետագա հայ ուսումնասիրողների կողմից հորջորջվել է «Պատմահայր»։

3. Նկարագրե´ք առաջին աշխարհամարտի ռազմական գործողությունների ընթացքը Կովկասյան ռազմաճակատում։

Կովկասյան ճակատ, առաջին համաշխարհային պատերազմի ճակատներից մեկը, որն ընթանում էր Օսմանյան կայսրության և Ռուսական կայսրության միջև. ավել ուշ հակամարտության մեջ ներքաշվեցին Ադրբեջանը, Հայաստանը, Կենտրոնական կասպիական բռնապետությունը և Բրիտանական կայսրությունը՝ որպես Առաջին համաշխարհային պատերազմի մերձարևելյան թատերաբեմ։ Կովկասյան ճակատը ներառեց նաև արևմտյան Հայաստանը՝ ներառելով Տրապիզոնը, Բիթլիսը, Մուշը և Վանը։ Ռազմական գործողություններն ընթանում էին նաև ծովում, որին ուղեկցում էին Սևծովյան ռուսական նավատորմը։

1917 թվականի փետրվարի 23-ին՝ Ռուսաստանի հեղափոխությունից հետո ռուսական զորքի առաջխաղացումը դադարեցվեց, այնուհետև ցրվեց ռուսական կովկասյան բանակը, որին փոխարինեցին Հայկական կամավորական ջոկատները և ֆիդայական ջոկատները։ 1918 թվականին ստեղծվեց Կենտրոնական կովկասյան բռնապետությունը և Լեռնահայաստանի Հանրապետությունը։

1918 թվականի մարտի 3-ին Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև կնքվեց հաշտության Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը, և 1918 թվականի հունիսի 4-ին Օսմանյան կայսրությունը Հայաստանի հետ ստորագրեց Բաթումի պայմանագիրը։ Սակայն զինված հակամարտությունը Կենտրոնական կովկասյան բռնապետության, Լեռնահայաստանի և Բրիտանական զորքերի միջև շարունակվեց մինչև 1918 թվականի հոկտեմբերի 30-ը։

4. Թվարկե´ք Անկախության հռչակագրի բովանդակության պատճառները և հետևանքները։

Բովանդակությունը և  պատճառները։

Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը, հռչակում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:

1. Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն՝ կրճատ՝ Հայաստան: Հայաստանի Հանրապետությունն ունի իր դրոշը, զինանշանը և հիմնը:

2. Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է՝ օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները:

3. Հայոց պետականության կրողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, որն իր իշխանությունը իրագործում է անմիջականորեն և ներկայացուցչական մարմինների միջոցով՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրության և օրենքների հիման վրա: Հանրապետության ժողովրդի անունից հանդես գալու իրավունքը պատկանում է բացառապես Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին:

4. Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող բոլոր քաղաքացիների համար սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը: Արտերկրի հայությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունք ունի: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գտնվում են նրա պաշտպանության և աջակցության ներքո: Հայաստանի Հանրապետությունը ապահովում է իր քաղաքացիների ազատ ու իրավահավասար զարգացումը՝ անկախ ազգությունից, ռասայական պատկանելությունից և դավանանքից:

5. Հայաստանի Հանրապետությունը իր անվտանգությունը և սահմանների անձեռնմխելիությունը ապահովելու նպատակով ստեղծում է Գերագույն խորհրդին ենթակա սեփական զինված ուժեր, ներքին զորքեր, պետական և հասարակական անվտանգության մարմիններ: Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ սպառազինության իր մասնաբաժնի իրավունքը: Հայաստանի Հանրապետությունն ինքն է որոշում իր քաղաքացիների զինվորական ծառայության կարգը: Այլ երկրների զորամիավորումները, նրանց ռազմական բազաները և շինությունները կարող են տեղաբաշխվել Հայաստանի Հանրապետության տարածքում միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կարող են օգտագործվել միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ:

6. Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, վարում է անկախ արտաքին քաղաքականություն, անմիջական հարաբերություններ է հաստատում այլ պետությունների, ԽՍՀՄ ազգային-պետական կազմավորումների հետ, մասնակցում է միջազգային կազմակերպությունների գործունեությանը:

7. Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը՝ հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները, նրա ժողովրդի սեփականությունն է: Դրանց տիրապետման, օգտագործման և տնօրինման կարգը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով: Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ ազգային հարստություն, այդ թվում՝ ոսկու պաշարների, ալմաստի և վալյուտային ֆոնդերի մասնաբաժնի իրավունք:

8. Հայաստանի Հանրապետությունը սեփականության բազմաձևության հիման վրա որոշում է իր տնտեսավարման սուբյեկտները և կարգը, հիմնում սեփական դրամ, ազգային բանկ, ֆինանսավարկային համակարգ, հարկային և մաքսային ծառայություններ:

9. Հայաստանի Հանրապետությունը իր տարածքում ապահովում է՝ խոսքի, մամուլի, խղճի ազատություն. օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների իրավահավասարություն, իրավապահ մարմինների և զինված ուժերի ապաքաղաքականացում:

10. Հայաստանի Հանրապետությունը ապահովում է հայերենի, որպես պետական լեզվի, գործառությունը հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում, ստեղծում կրթության, գիտության և մշակույթի սեփական համակարգ:

11. Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին:

12. Սույն Հռչակագիրը հիմք է ծառայում Հայաստանի Հանրապետության սահմանադրության մշակման, իսկ գործող սահմանադրության մեջ՝ փոփոխությունների և լրացումների կատարման, պետական մարմինների գործունեության, հանրապետության նոր օրենսդրության մշակման համար:

Քննական Թերթիկ 19

1․ Ապացուցե՛ք կամ հերքե՛ք այն տեսակետը, որ Ուրարտուի կործանումը սոսկ հայկական պետությունների միավորման պատմական իրողություն է 

Ուրարտուն կործանվել է, քանի որ Ռուսա II-ին հաջորդել են մի քանի թագավորներ, որոնց կառավարման ձևը հանգեցրել է պետության թուլացմանը։ Ուրարտուն եղել է Վանի առաջին թագավորությունը, որը միավորել է ողջ լեռնաշխաարհը մեկ համահայկական թագավորության մեջ: Ես կարծում եմ, որ դա է եղել իր կործանման  նախադրյալը, քանի որ բարդ է եղել կառավարել ողջ լեռնաշխարհը որպես մեկ պետություն՝ հատկապես այն թագավորների կողմից, ում օրոք պետությունն արդեն իսկ թուլացած է եղել։ 

2. Ներկայացրե՛ք Մեսրոպ Մաշտոցի և նրա աշակերտների գործունեության ժամանակագրությունը։

387 թվականին կաթողիկոս դարձած Սահակ Պարթևը, որ միշտ եղել է ազգակենտրոն քաղաքականության առաջամարտիկ և Մաշտոցի գլխավոր հենարանը նրա գործունեության սկզբից, ունեցել է նույն մտահոգությունը։ Գալով Վաղարշապատ՝ Մաշտոցը կաթողիկոսին հայտնում է իր ծրագիրը և անմիջապես ստանում նրա լիակատար հավանությունը։ Գումարվում է ժողով՝ նվիրված հայերեն գիր ունենալու հարցին։ Վռամշապուհ թագավորը հավանություն է տալիս նպատակին՝ հայտնելով, որ Ասորիքում Դանիել անունով եպիսկոպոսի մոտ հայերեն գրեր կան։ Ժողովի խնդրանքով թագավորը հայ գրերի նախանձախնդիր Վահրիճ անունով մի իշխանի ուղարկում է Դանիելի մերձակից Հաբել երեցի մոտ։ Վերջինս, Դանիելից առնելով գրերը, Վահրիճի հետ բերում է Հայաստան։ Այստեղ հիմնվում են դպրոցներ, Մաշտոցը ստանում է վարդապետի կոչում և սկսում մանուկներին հայոց լեզու ուսուցանել բերված գրերով։ Սկիզբ է դրվում հայերեն դպրությանը։ Մոտ երկու տարվա դասավանդումից հետո պարզվում է, որ դանիելյան նշանագրերը ժամանակի հայերենն արտահայտելու համար անբավարար են ու անհարմար լեզվի վանկարկման ու ուսուցման տեսակետից։ Դանիելյան նշանագրերի մասին բանասերները հակադիր ենթադրություններ են արել։ Բացառված չէ, որ դրանցով ինչ որ ժամանակ գրվել է հայերեն, իսկ Մաշտոցի օրոք դրանք չեն բավարարել հայերեն դասավանդելու և հայոց դպրություն ստեղծելու համար։

Սահակ Պարթևի երաշխավորությամբ, թագավորի հրամանով այս անգամ Մաշտոցը իր աշակերտ-օգնականների հետ մի խումբ մանուկներ առած, ուղևորվում է Ասորիք։ Լինում է Ամիդ, ապա Եդեսիա քաղաքներում, հայոց գրերի մասին խորհրդակցում ասորի հոգևորականների հետ, բայց ապարդյուն։ Մանուկների մի մասին ասորական կրթություն է տալիս Եդեսիայում, մյուսին ուղարկում ավելի հյուսիս Սամոսատ՝ հունական կրթության։ Եդեսիայում Մաշտոցը ստեղծագործական երկունք ապրեց, «… նա շատ նեղություններ քաշեց իր ազգային մի բառի օգնություն գտնելու համար»

Մաշտոցը 405 թվականին ստեղծում է հայերենի հնչյունական համակարգը ճշգրտորեն արտահայտող, ուսուցանելու, թարգմանելու և դպրություն ստեղծելու նպատակին լիովին հարմար նշանագրեր. «Նա իր սուրբ աջով հայրաբար ծնեց նոր և սքանչելի ծնունդներ հայերեն լեզվի նշանագրեր»։ Եդեսիայում Մաշտոցը նորագյուտ տառերը դասավորում է՝ օգտվելով հունական այբուբենի հերթականությունից, տառերին տալիս է անուններ (այբ, բեն), որոշում է նրանց թվային արժեքները։ Ապա անցնելով Սամոսատ հմուտ հունագետ Հռոփանոսի օգնությամբ կատարելագործում է նորագույն տառերի գծագրությունը, նոր տառերն ուսուցանում իր օգնականներին և այդտեղ հունական կրթություն ստացող մանուկներին, իր աշակերտներ Հովհան Եկեղեցացու և Հովսեփ Պաղնացու հետ սկսում է նոր գրի օգնությամբ Աստվածաշնչից հայերեն թարգմանել Սողոմոնի առակները, որի առաջին նախադասությունը նաև մեսրոպատառ առաջին նախադասությունն էր.

3. Շարադրե´ք Թուրքմենչայի և Ադրիանապոլսի պայմանագրերի բովանդակությունը։

Թուրքմենչայի պայմանագիր․

  1. Պայմանագրով հաստատվում էին Գյուլիստանի պայմանագրի արդյունքում Ռուսական կայսրության բոլոր ձեռքբերումները։ Բացի դրանից Ռուսաստանին էին անցնում Արևելյան Հայաստանի Երևանի և Նախիջևանի խանությունների, ինչպես նաև Կասպից ծովին հարակից Թալիշի խանության տարածքը։
  2. Արաքսն է նոր սահմանը Իրանի և Ռուսաստանի միջև, «Արարատ ղալայից մինչև Ասթարա գետի ելանցքը»։
  3. Պայմանագրի 6-րդ հոդվածի համաձայն՝ Պարսկաստանը պարտավորվում էր Ռուսաստանին վճարել 10 քորուր ոսկի (1828 թ. արժույթով)։
  4. Պայմանագրի 8-րդ հոդվածի համաձայն՝ պարսկական նավերը կորցնում են իրենց իրավունքները Կասպից ծովում և իր ափերին շրջելու, որը տրվում է Ռուսաստանին։
  5. Իրանը ճանաչում է կապիտուլյացիայի իրավունքներ Պարսկաստանում գտնվող ռուսերի համար։
  6. Պայմանագրի 10-րդ հոդվածի համաձայն՝ Ռուսաստանը շահում է իր հյուպատոսարան պատվիրակներին Պարսկաստանում այլուր ուղարկելու իրավունքը։
  7. Պայմանագրի 13-րդ հոդվածի համաձայն՝ պատերազմի գերիների փոխանակում։
  8. Պայմանագրի 10-րդ հոդվածի համաձայն՝ Պարսկաստանը ուժադրված է տնտեսական պայմանագրեր կնքել Ռուսաստանի հետ՝ ինչպես որ Ռուսաստանը կոնկրետացնի։
  9. Պայմանագրի 7-րդ հոդվածի համաձայն՝ Ռուսաստանը խոստանում է աջակցել Աբբաս Միրզային որպես Պարսկաստանի թագաժառանգը Ֆաթհալի Շահի մահից հետո։
  10. Պարսկաստանը պաշտոնապես ներողություն է խնդրում իր կողմից Գյուլիստանի պայմանագրի համաձայնությունների խախտման համար։
  11. Պայմանագրի 15-րդ հոդվածի համաձայն՝ Ֆաթհալի Շահը խոստանում է հյուսիսարևմտյան շրջանում որևէ խանությունների անջատման շարժունմերը չհալածել։

Ադրիանապոլի պայմանագիր՝

  • Ռուսական կայսրությանն էր անցնում Անդրկովկասի սևծովյան առափնյա շրջանները՝ Փոթի նավահանգստով
  • Ռուսական կայսրությանն էր անցնում Ախալցխան ու Ախալքալաքը
  • Արևմտյան Հայաստանում ռուսների գրաված մյուս գավառները վերադարձվում էին օսմանյան Թուրքիային

Բաղկացած է 16 հոդվածից և մեկ առանձին ակտից։ Ադրիանուպոլսի հաշտության պայմանագրով Ռուսաստանին անցան Դանուբի գետաբերանն իր կղզիներով, Սև ծովի կովկասյան ափերը՝ Կուբանի գետաբերանից մինչև Աջարիայի հյուսիսը՝ Անապա և Փոթի նավահանգիստներով, Ախալցխայի փաշայությունը՝ Ախալքալաք և Ախալցխա բերդերով։ Ռուսահպատակներին իրավունք վերապահվեց ազատ առևտուր անել Թարքիայում, ռուսական և օտարերկրյա առևտրական նավերին թույլատրվեց անարգել անցնել Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով։ Թուրքիան պարտավորվեց 1,5 տարում վճարել 1,5 միլիոն հոլանդ, գուլդեն ռազմատուգանք, ճանաչեց Հունաստանի, Մոլդավիայի, Վալախիայի ու Սերբիայի ինքնավարությունը։

13-րդ հոդվածով սահմանվեց փոխադարձ գաղթի իրավունք։ Թուրքահպատակ հայերը կարող էին 18 ամսվա ընթացքում, իրենց շարժական գույքով, տեղափոխվել Ռուսաստան։ 1829–1830 թվականներին շուրջ 75-80 հազար հայ Էրզրումից, Կարսից, Բայազետից գաղթեց Անդրկովկաս։ Թուրքիան ճանաչեց Վրաստանի, Իմերեթի, Մեգրելիայի ու Գուրիայի, ինչպես և 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրով Երևանի և Նախիջևանի խանությունների միացումը ռուսական կայսրությանը։ Ադրիանուպոլսի հաշտության պայմանագիրը ամրապնդեց Ռուսաստանի տնտեսական–քաղաքական դիրքը Բալկաններում, Սև ծովի ու նեղուցների վրա և Անդրկովկասում։

4. Ի՞նչ դեր խաղացին հայազգի անհատները երկրորդ աշխարհամարտի տարիներին։

Երկրորդ համաշխարհային պատերազմի եզրափակիչ մարտական գործողությանը խորհրդային բանակի շարքերում ակտիվ մասնակցություն ունեցան հայ ժողովրդի մի քանի հազար զավակներ, որոնց զգալի մասը մինչև այդ մարտնչել էր խորհրդագերմանական ռազմական գործողությունների թատերաբերում։ Նրանց թվում էր Անդրբալկանյան ռազմաճակատի 12-րդ օդային բանակի հրամանատար, ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովը։ 12-րդ օդային գործողությունները ղեկավարելու համար նա պարգևատրվեց Կուտուզովի առաջին աստիճանի զորավարական շքանշանով։

Կվանտունյան բանակի ջախջախման և Հարավային Սախալինի ազատագրման գործում մեծ դեր կատարեց նաև Հեռավորարևելյան 2-րդ ռազմաճակատի հրետանին, որի հրամանատարը Խորհրդային Միության հերոս, հրետանու գեներալ-լեյտենանտ Միքայել Պարսեովն էր։ Ռազմաճակատի հրետանու գործողությունները ղեկավարելու համար նա պարգևատրվեց Սուվորով 2-րդ աստիճանի զորավարական շքանշանով։ Նույն ռազմաճակատի հակաօդային պաշտպանության պետ, հրետանու գեներալ-մայոր Գևորգ Չախալյանը պարգևատրվեց Կուտուզովի 2-րդ աստիճանի շքանշանով, նման պարգևի արժանացավ նաև 2-րդ հեռավորարևելյան ռազմաճակատի բժշկասանիտարական վարչության պետ, բժշկական ծառայության գեներալ-լեյտենանտ Ավետիք Բուռնազյանը։

Ցուցաբերած խիզախության համար Սովորովի 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվեց 215-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար, Խորհրդային Միության հերոս, գեներալ-մայոր Անդրանիկ Ղազարյանը։ Ամուր գետը առաջինների թվում հաջողությամբ հաղթահարելու և չինական քաղաքներն ազատագրելու մարտերում ցուցաբերած սխրանքների համար Սուվորովի 3-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվեց 361-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար գնդապետ Առաքել Հովհաննիսյանը։

Չանչուն և Մուկդեն քաղաքների ազատագրման գործում կարևոր դեր կատարեց 278-րդ հրաձգային դիվիզիան, որի հրամանատարը Կոնստանտին Լազարյանն էր։ Դիվիզիան արժանացավ Խինգանյան պատվավոր անվան, իսկ նրա հրամանատարը պարգևատրվեց մարտական Կարմիր դրոշի շքանշանով։ Կարմիր դրոշի շքանշանով պարգևատրվածների թվում էին 10-րդ օդային բանակի հրամանատարի տեղակալ, ավիացիայի գեներալլ-մայոր Գրիգոր Տոլմաջյանը, 6-րդ գվարդիական տանկային բանակի ռազմական խորհրդի անդամ տանկային զորքերի գեներալ-լեյտենանտ Հայկ Թումանյանը, ծովային օդաչու Վազգեն Վարդանյանը, տանկիստ Սերգեյ Մկրտչյանը, Սախալինի ռազմական նավատորմիղի շտաբի պետ, 1-ին կարգի կապիտան (հետագայում՝ փոխծովակալ) Վալերիան Սուրաբեկյանը և շատ ուրիշներ։

Քննական Թերթիկ 18

1. Արդյո՞ք Անտոնիոսն իր արշավանքի ժամանակ արդյունավետ քայլեր ձեռնարկեց: Պատասխանը հիմնավորե՛ք։

Ելնելով այն փաստից, որ նա հասավ իր նպատակին իր ռազմավարության և քայլերիի արդյունքում ՝ կարելի է գալ եզրակացության, որ փաստացի նրա քայլերը հասցրեցին դրական արդյունքի։ Սակայն ես կարծում եմ ՝ Անտոնիայի քայլերը այդքան որոշիչ չնպաստեցն իր հայողությանը, որքան Արտավազդի որոշման անհեռատեսությունը։

2. Ներկայացրե՛ք հայկական Կիլիկիայի ժամանակագրությունը։

Առաջին հիշատակումը թվագրվում է մ.թ.ա. II հազարամյակին, երբ այն նվաճվում է Խեթական թագավորության կազմի մեջ։ Մինչ այդ Կիլիկիայի տարածքը մտել է Մերձավոր Արևելքի այլ պետությունների կազմում՝ Հին Եգիպտոսի թագավորություն, Աքքադ, Էբլա, Ասորեստան։ Խաթթիի անկումից հետո՝ մ.թ.ա. XII դարից սկսած, Կիլիկիայի տարածքում կային մի քանի անկախ թագավորություններ։ Դրանք հիմնադրվում էին գլխավորապես արամեացիների, փյունիկեցիների կամ հույների կողմից։ Պետության ամենահայտնի մայրաքաղաքներից էր Ադանան, որն այն ժամանակվա տեքստերում կոչվում է Ադանավանա։ Կիլիկիայի քաղաքները աշխույժ առևտրական կապեր էին հաստատել Արևելյան Միջերկրականի (Փյունիկիա, Քանաան) քաղաք–պետությունների հետ։ Կիսանկախ այս վիճակը տևում է մինչև մ.թ.ա. VI դարը, երբ Կիլիկիան մտնում է Աքեմենյանների թագավորության կազմի մեջ։ Մ.թ.ա. 333 թվականին Կիլիկիան նվաճվում է Ալեքսանդր Մակեդոնացու կողմից։ Վերջինիս մահից հետո տերությունը բաժանվում է երեք մասի՝ Մակեդոնիան արևմուտքում՝ Հունաստանի հետ միասին, Եգիպտոսը՝ հարավում՝ Պտղոմեոս զորավարի ենթակայության տակ, իսկ մնացած ամբողջ տարածքները անցնում են Սելևկոս Նիկատոր զորավարին, ով հիմնում է Սելևկյան տերությունը (մ.թ.ա. 297 — մ.թ.ա. 84)։

Մ.թ.ա. 84 թվականին Դաշտային Կիլիկիան մտնում է Տիգրան Մեծի հայկական աշխարհակալ տերության կազմի մեջ։ Շուտով հայոց թագավորը կործանում է Արևելքի ժողովուրդներին բռնությամբ զավթած այդ կայսրությունը։ Մյուս կողմից, նա թուլացրել էր Պարթևական թագավորությանը։ Սակայն այս իրավիճակը երկար չի տևում և տարածաշրջանում հայտնվում է նոր բռնապետական կայսրություն։ Արտաշատի պայմանագրի համաձայն, մ.թ.ա. 66 թվականին Կիլիկիան անցում է Հռոմի հանրապետությանը և նրա կազմում մնում շուրջ կես հազարամյակ։ 395 թվականին, Հռոմեական կայսրության բաժանման հետևանքով, Կիլիկիան հայտնվում է Բյուզանդիայի կազմի մեջ։ Հետագայում այն դառնում է կռվախնձոր արաբների և Բյուզանդիայի միջև, մինչև 965 թվականին Նիկեփորոս Փոկաս կայսրն այն վերջնականապես ազատագրում է մուսուլմանների լծից։

Արդեն 11-րդ դարի վերջում, սելջուկ թուրքերից Մանազկերտում կրած պարտության հետևանքով Բյուզանդիան կորցնում է վերահսկողությունը Կիլիկիայի նկատմամբ, որտեղ 1080 թվականին Ռուբեն Ա-ն հիմնում է հայկական իշխանություն։ Այն հետագայում վերածվում է թագավորության։ Սակայն շուտով Կիլիկիան ենթարկվում է Եգիպտոսի մամլուքների ավերիչ հարձակումներին, մինչև որ նվաճվում է նրանց կողմից 1375 թվականին։ Չնայած դրան լեռնային որոշ շրջաններում իրենց անկախությունը պահպանեցին մի քանի հայկական իշխանություններ։ Դրանցից Զեյթունը պահպանեց իր կիսանկախ վիճակը մինչև 1915 թվականը։ 1515 թվականին Կիլիկիան նվաճվում է Օսմանյան կայսրության կողմից։ Չնայած դարավոր օտար տիրապետությանը, մինչև 1915 թվականը Կիլիկիայում հայ ժողովուրդը մեծ քանակ էր կազմում։ 1909 թվականին Կիլիկիայում տեղի է ունենում Երիտթուքերի կողմից կազմակերպված Կիլիկիայի հայության կոտորած։

Կիլիկիայի հայկական թագավորությունը 13–րդ դարում

Վեց տարի անց Կիլիկիան հայաթափ է արվում է Հայոց Ցեղասպանության հետևանքով։ Չնայած ծանր կորուստներին, Հայոց Ցեղասպանությունը վերապրած շատ հայեր շուտով սկսում են վերադառնալ Կիլիկիա, որն ըստ Սևրի պայմանգրի անցնելու էր Ֆրանսիային։

3. Ներկայացրե´ք Իսրայել Օրու գործունեությունը։

ԻսրայելՕրին եղել է հայ ազգային -ազգագրական գործիչ։

Ծագում էր Պռոշյանների իշխանական տոհմից։ Իսրայել Օրու գաղափարները մեծ ազդեցություն են ունեցել ժամանակի ազգային-ազատագրական պայքարի գաղափարների ձևավորման հարցում։ Օրին հիմնել է պայքարի ռուսական կողմնորոշումը։

1699 թվականի սեպտեմբերին մեկնելով Դյուսելդորֆ՝ Իսրայել Օրին և Մինաս վարդապետը մշակել ու 1700 թվականի սկզբին Հովհան Վիլհելմին են ներկայացրել Հայաստանի ազատագրության ծրագիր, ըստ որի, կազմվելու էր եռյակ դաշինք։ Դաշնակիցների բանակը անցնելու էր Ռուսաստանով՝ վերջինիս համաձայնությամբ, հետևաբար, ծրագրի իրագործմանը պետք է մասնակցեր նաև Ռուսաստանը։ Արտաքին օգնությունը դիտվել է որպես ազդակ՝ երկրում ապստամբական շարժում հրահրելու. Հայաստանի ազատագրությունը պետք է իրագործվեր հիմնականում սեփական ուժերով։ Ծրագրում առաջնահերթ տեղը տրվել է պարսկական լծի տակ գտնվող Արևելյան Հայաստանի ազատագրությունը՝ հատուկ ընդգծելով հայ ու վրաց ժողովրդների համատեղ պայքարի անհրաժեշտության գաղափարը։ Ծրագիրն իրականացնելու համար Հովհան Վիլհելմը Իսրայել Օրուն հանձնարարականներով ուղարկել է Տոսկանայի (Ֆլորենցիա) դքսի և ավստրական կայսեր Լեոպոլդի մոտ, սակայն վերջինս հրաժարվել է Հայաստանի ազատագրման գործին մասնակցելուց՝ Իսպանական ժառանգության համար սկսած պատերազմի պատճառով։

Ավստրիայի հրաժարումը խափանել է եռյակ դաշինքի ստեղծումը և, Արևմուտքից հույսը կտրած, Իսրայել Օրին վերջնականապես հայացքը ուղղում է դեպի հզորացող Ռուսական կայսրություն և 1701 թվականին մեկնում Մոսկվա։

Գիտակցելով, որ Արևելյան Հայաստանն ազատագրելու անհաջող փորձը կարող է վտանգավոր կացություն ստեղծել հայ ժողովրդի համար՝ Իսրայել Օրին ձգտել է ապահովել Ռուսաստանի և Հռոմեական սրբազան կայսրության հակաթուրքական կոալիցիան, փորձել հայ ժողովրդի ազատագրական պայքարը դուրս բերել ազգային պարփակվածությունից։ Այդ նպատակով էլ սերտ հարաբերություններ է հաստատել Մոսկվա ապաստանած Իմերեթի թագավոր Արչիլ II–ի, իսկ հետագայում՝ նաև անդրկովկասյան այլ գործիչների հետ։ Ծրագիրը ռուսական կառավարությանն է ներկայացվել 1701 թվականի հուլիսի 25–ին։ Հոկտեմբերին Պետրոս Մեծը ընդունել և զրուցել է Իսրայել Օրու և Մինաս վարդապետի հետ, իսկ 1702 թվականի մարտին հայ պատվիրակներին պաշտոնապես հայտնվել է, որ ռուսական արքունիքը Հայաստանի ազատագրության խնդրով կզբաղվի միայն Հյուսիսային պատերազմից հետո։ 1703 թվականին Իսրայել Օրու նախաձեռնությամբ կազմվել և ռուսական կառավարությունն է ներկայացվել նաև Հայաստանի քարտեզը։

Դեպի Անդրկովկաս նախատեսվող արշավանքի հաջողության համար Իրանի ներքին կացության վերաբերյալ առավել ճշգրիտ տեղեկություններ հավաքելու և հայ ու վրաց ապստամբական ուժերը համախմբելու նպատակով ռուսական արքունիքը հավանություն է տվել նաև Իսրայել Օրու առաջ քաշած պարսկական դեսպանության գաղափարին։ Դեպանության նկատմամբ կասկածանք չառաջացնելու նպատակով 1704 թվականին Իսրայել Օրին մեկնել է Եվրոպա, Հռոմի պապից ձեռք բերել պարսկական տիրապետությունում քրիստոնյաների հալածանքը դադարեցնելու մասին պարսից շահին ուղղված դիմում, գնել զենք և 1706 թվականին վերադարձել Ռուսաստան։ Պետրոս Մեծը նույնպես գրել է համանման դիմում, Իսրայել Օրուն շնորհել ռուսական բանակի գնդապետի աստիճան, նշանակել դեսպանության ղեկավար և 1707 թվականին ուղարկել Պարսկաստան։

Շքախմբով և ռազմական ջոկատի ուղեկցությամբ Իսրայել Օրին 1708 թվականի սկզբին մուտք է գործել պարսկական պետության սահմանները։ Առաջինը նա լինում է Շամախի քաղաքում։ Չնայած Իսրայել Օրու պաշտոնապես Հռոմի պապի դեսպանն էր, սակայն հանդիպել է մեծ արգելքների։ Իրանում գործող արևմտաեվրոպական, հատկապես ֆրանսիական միսիոներները Հուսեին շահին ներշնչում էին, թե Իսրայել Օրու նպատակը հայկական պետության վերականգնումն է։ Այնուամենայնիվ 1709 թվականին Իսրայել Օրուն հաջողվել է հասնել Իրանի մայրաքաղաք Սպահան և տեսակցել շահի հետ, որից հետո վերադարձել է Անդրկովկաս և այնտեղ մնացել մինչև 1711 թվականը։ Այդ ընթացքում հանդիպումներ է ունեցել Հայոց կաթողիկոս Աղեքսանդր Ջուղայեցու, Աղվանից կաթողիկոս Եսայի Հասան–Ջալալյանի, հայ մելիքների և անդրկովկասյան այլ գործիչների հետ, որոնց նպատակն էր ազատագրական շարժման հրահրումը, ընդհանուր ճակատի և հայկական միացյալ զորական ուժերի ստեղծումը։

Եսայի Հասան–Ջալալյանի հետ Իսրայել Օրին 1711 թվականին վերադարձել է Աստրախան, որտեղ օգոստոսին, մութ հանգամանքներում հանկարծամահ է եղել։ Գանձասարի կաթողիկոսը վերադարձել է Արցախ։

4. Ինչո՞ւ Մայիսյան հաղթանակից հետո ստորագրվեց Բաթումի պայմանագիրը և ի՞նչ հետևանքներ ունեցավ։
Կարծում եմ  Իսրայել Օրին ստորագրեց Բաթումի պայմանագիրը, քանի որ նա հայ ազգագրական գործիչ էր և իր տեսանկյունից կարևորել էր Հայաստանի  հանրապետության ճանաչումը, որն էլ տրվում էր ըստ Բաթումի պայմանգրի կետերից մեկի։

Քննական Թերթիկ 16

1․ Համաձա՞յն եք, որ Սարդուրի II-ի օրոք Ուրատուն ունեցավ ամենամեծ տարածքային աճը: Պատասխանը հիմնավորե՛ք։

Իհարկե Սարդուրի II-ի օրոք Ուրարտական թագավորությունն ունեցել է տարածքային մեծագույն աճը։ Սա պայմանավորված է նրանով, որ Սարդուրի II-ը վերագրավել է Բաբելոնիան, Հյուսիսում՝ Կուլխա երկիրը, Հարավում՝ մինչև Պարսից ծոց, հարավ-արևմուտքում Դամասկասի թագավորությունն է գրավել, իսկ Արևելքում տերության սահմանները հասցրել մինչև Կասպից ծով՝ ստեղծելով չորս ծովերի միջև մի հզոր տերություն։ Այսպիսով՝ Ուրարտուն դառնում է այդ ժամանակի հզորագույն տերությունը Առաջավոր Ասիայում։

2․ Ներկայացրե՛ք Վարդանանց և Վահանանց պատերազմների ժամանակագրությունները։

439 թ․ — վախճանվում է Սահակ Պարթևը։ Նրա աճյունը հողին է հանձնվում Տարոն Գավառի Արտիշատ գյուղում
447 թ․ — Արևելյան Հայաստան է գալիս պարսից պաշտոնյա Դենշապուհը։ Նա ամեն ինչ անում էր, որպեսզի պարսկական ազդեցությունը Հայաստանում էլ ավելի ուժեղանա։
449 թ․ — Արտաշատում եկեղեցական ժողով է գումարվում։ Նախարարության ու ողջ ժողովրդի համաձայնությամբ մերժվում է պարսիկների պահանջը։
450 թ․ — Խաղխաղ քաղաքի մոտ տեղի է ունենում ճակատարամտ։ Հայերը գրոհում են և ջախջախում թշնամուն։
451 թ․ — Մայիսի 26-ի լուսաբացին սկսվում է Ավարայրի ճակատամարտը։ Հայոց հեծելազորը, Վարդան մամիկոնյանի գլխավորությամբ անցնում է Տղմուտ գետն ու անակնկալի բերում թշնամուն։ Արդյունքում Հայոց զորքից զոհվում է 1036 զոհ, իսկ պարսիկների կորուստը կազմում է 3544 զինվոր։

3․ Նկարագրե´ք 1918 թվականի մայիսյան հերոսամարտերի ընթացքը։

Մայիսի 22–29-ը ընկած ժամանակահատվածում Սարդարապատում ընթացող ինքնապաշտպանության կազմակերպումը հանձնարարվել է Երևանյան խմբի զորահրամանատար Մովսես Սիլիկյանին`Թովմաս Նազարբեկյանի կողմից։ Ինքնապաշտպանական միջոցառումներ կիրառվել են նաև Կողբի և Իգդիրի ուղղություններով։ Նախիջևան-Շարուր ուղղությունը վստահվել էր 3-րդ բրիգադին` գնդապետ Տիգրան Բաղդասրյանի գլխավորությամբ։ Սարդարապատի ուղղությամբ հարձակվող թուրքական զորքին դիմակայելու համար, Սարդարապատի ուղղությունը վստահվում է Դանիել Բեկ-Փիրումյանին։ Արամ Մանուկյանին վստահվել է Երևանի թիկունքի պաշտպանությունը։

Մայիսի 21-ին թուրքական առաջապահ ուժերին հաջողվում է գրավել Սարդարապատ կայարանը, նույնանուն գյուղը և Գեռլչուն

Մայիսի 22-ին 5-րդ հրաձգային հետևակային և հեծյալ գնդերը անցնում են հարձակման` Ղամշլու, և կոտրելով թուրքական զորքի դիմադրությունը, վերագրավում են Սարդարապատ կայարանն ու գյուղը՝ հարկադրելով թուրքերին հետ նահանջել 15–20 կմ շառավղով։

Հայկական զորախումբը համալրվելուց հետո ստեղծել է հարվածային զորախումբ՝ փոխգնդապետ Կարապետ Հասան-Փաշինյանի հրամանատարությամբ և մշակել թուրքական զորախմբի շրջափակումը։

Սարդարապատի ուղղությամբ թուրքերը դուրս են բերել 15-հազարանոց զորաբանակ՝ Յաղուբ Շևքեթ փաշայի հրամանատարությամբ։ Ճակատամարտից առաջ Սիլիկյանը կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցին առաջարկել է հեռանալ Սևանի ուղղությամբ՝ նրա անվտանգությունը ապահովելու նպատակով։ Սակայն կաթողիկոսը ոչ միայն չի հեռացել Սուրբ էջմիածնից, այլև կարգադրել է կոչնակ հնչեցնել բոլոր եկեղեցիներում՝ ժողովրդին թուրքերի դեմ պայքարի ելնելու հորդորով։ Մայիսի 21-ին տեղի ունեցած կատաղի ճակատամարտում հայկական ուժերը նահանջել են՝ հանձնելով Սարդարապատ կայարանն ու գյուղը։ Վտանգվել են Սուրբ էջմիածինն ու Երևանը, որտեղ, բազմահազար արևելահայերից բացի, հավաքվել էին հարյուրհազարավոր արևմտահայ գաղթականներ։

4․ Թվարկե´ք Խորհրդային Հայաստանի տարածքային հիմնախնդիրների պատճառները և հետևանքները: Թվարկումը հիմնավորե´ք։

Անդրկովկասի երեք երեք երկրների միջև տարածքային հիմնախնդիրները լուծելու համար գործում էր հանձնաժողով ՝ Սերգեյ Կիրովի նախագահությամբ: Թիֆլիսում կայացած հանձնաժողովում, Հայաստանի ներկայացուցիչ՝ Ալեքսանդր Բեկզադյանը, առաջարկեց զիջումների գնալ: Հայաստանին միացնել ԼՂՀ-ն, բայց ցավոք Վրաստանը և Ադրբեջանը համաձայն չէին:

Թուրքիան առիթից օգտվում էր Հայկական հարցի շուրջ օգնություն կորզել, ոչ միայն Անտանտի երկրներից այլև Ռուսաստանից: Ամեն ինչ անում էր որպեսզի խնդիրը լուծվեր իր օգտին, հակառակ դեպքում սպառնալով անցնել Անտանտի կողմը: Ռուսաստանը նվիրաբերեց հայկականը հողերը Թուրքիային: Ասելով, որ ստիպված է զոհաբերել հայ աշխատավորների շահերը: 1921թ. ին Մոսկվայում կայացան Ռուս-Թուրքական բանակցությունները, որոնք վերջացան եղբայրության պայմանագրի ստորագրությամբ: Հայկական պատվիրակությունը զրկվել էր բանակցություններին մասնակցելուց: Հայերը նախատեսել էին վերադարձնել Կարսի, Ալեքսանդրապոլի և Սուրմալույի գավառը: Թուրքերը միայն զիջեցին Բաթումը, այն էլ Վրաստանին: Այսպիսով Արևմտյան Հայաստանը և Կարսի մարզը թուրքաբնակ էր: Մոսկվայի պայմանագրով Խորհրդային Հայաստանը մնաց 29 հազ. քառ. կմ.: Կարսում կայացող բանակցություններում Հայաստանի պատվիրակության զեկավարն էր Ասքանազ Մռավյանը: Բնկանաբար հայերի պահանջները չէին ընդունվի և պարտադրվեց հայերին ճանաչել իրենց հեղերի կորուստը: