Խեցգետինն ու գյուտարարը

Խեցգետինն ու գյուտարարը

 

Խեցգետինը ապրում էր ջրում, իսկ գյուտարարը իր լաբորատորիայում  նոր գյուտեր էր ստեղծում: Նա թիկնեղ, մի քիչ փոքր քթով, գեղեցիկ գիտնական էր: Խեցգետինը և գյուտարարը հին ըկերներ էին: Նրանք ծանոթացել էին լճափում: Հանգստյան օրերին գյուտարարը գնում էր լճափ  իր հետ վերցնելով իր սիրելի գիրքը և ուտելիք: Հասնելով լճափին նստում էր քարի վրա նայում հեռուն ու մտածում նոր գյուտերի մասին: Նա տեսավ ափից դեպի ջուրը շարժվող խեցգետին և հենց առաջին օվանից կերակրեց իր բերած ուտելիքով ու այդպես նրանք ընկերացան:Մի օր խեցգետնի մայրը հիվանդացավ այնպես, որ ոչ մի դեղ չէր օգնում: Խեցգետնին իր ընկեր գյուտարարի օգնությունն էր անհրաժեշտ և նա իսկույն գնաց գյուտարարի մոտ և ասաց.

-Ողջու՛յն գյուտարար; Լսի՛ր, իմ մայրիկը այնպես է հիվանդացել, որ ոչ մի  դեղ չի օգնում: Խնդրում եմ այնպիսի մի միջոց ստեղծիր, որ օգնի մայրիկիս:

Գյուտարարը մի քիչ մտածեց, հետո ասաց.

-Այո կօգնեմ, բայց ինձ ասա, թե մայրիկդ այդ վիճակում քանի՞ օր կարող է ապրել:

Խեցգետինը պատասխանեց.

-Ընդամենը 3 օր, ոչ ավել:

Գյուտարարն ասաց.

-Դա շատ լավ է, որովհետև իմ գյուտն ավարտելը տևում է 2 oր, իսկ երբ վերջացնեմՙ իսկույն քեզ կկանչեմ գյուտը վերցնելու:

Հետո նա ճանապարհեց Խեցգետնին ու  սկսեց այդ գործով զբաղվել:Անցավ երկու օր և գյուտարարը կանչեց Խեցգետնին դեղը տանելու, տվեց դեղն ու ասաց.

-Երբ տուն հասնես ու դեղի տուփը բացես դեղի շշի վրա գրված է, թե ինչպես օգտագործես այն:

Խեցգետինը շնորհակալություն ասելով գնաց տուն և մայրիկին տվեց դեղը: Նա իսկույն լավացավ և նրանք ապրեցին խաղաղ, երջանիկ, առանց որևէ հիվանդության:

 

Հեքիաթը հորինեցի` ես  Ղազարյան Հայկս

Երկիր մոլորակի տոնը

Այսօր, եթե չգիտեք, Երկիր մոլորակի տոնն է:Մենք դասարանով գնացինք մոտակա այգին` բաժանվեցինք խմբերի և սկսեցինք հավաքել գետնին թափված աղբը, իսկ հետո մեր երգի ուսուսչուհի տիկին Սոֆայի հետ երգեցինք  և այդ երգերը նվիրեցինք մեր մոլորակին: Աշխատանքը ավարտելուց հետո այգում մի քիչ էլ խաղացինք և գնացինք դասարան: Այսպես ասած մենք մեր բաժին երկինքը պահեցինք:Այսպես պետք է լինի մեր մոլորակ

Հեծանվավարության և վազքի մասին

Այսօր ինձ համար շատ լավ օր էր, որովհետև այսօր դասարանի կեսը, նաև ես գնացել էինք Մայր դպրոց վազելու և հեծանիվ վարելու:Դպրոցից դուրս եկանք մոտ ժամը 09:15:Այնտեղ ինձ օգնեցին հեծանիվ վարել, քանի որ ես քշել լավ չգիտեի, բայց ոչինչ աստիճանաբար կսովորեմ:

Երեք խոզուկներն ու իրենց ընկերը

Երեք խոզուկներն ու իրենց ընկերը

Լինում է,  չի լինում, երեք խոզուկ են լինում:Նրանք ունենում են մի ընկեր   Խեցգետին: Օրերից մի օր  նա որոշեց, որ պետք է քայլի դեպի առաջ, բայց նա շատ սուտասան էր, այդ իսկ պատճառով նա չկարողացավ անել դա: Նա տանը նստած մտածում էր.

-Իսկ ո՞վ կարող է օգնել ինձ:Ա՜հ հասկացա իմ ընկերներ խոզուկները:

Հետո նա գնաց խոզուկների մոտ և ասաց.

-Կարո՞ղ եք օգնել ինձ:

Խոզուկները պատասխանեցին.

-Մենք վաղուց գիտեինք, որ դու սուտասան ես, այդ իսկ պատճառով մենք քեզ չենք օգնի գնա ու տանջվիր:

Խեցգետինը շատ էր զղջում իր արարքների համար, բայց  չկարողացավ համոզել խոզուկներին օգնել իրեն:Հետո նա մնաց մենակ:Նա շատ էր տխրել, բայց քիչ անց հասկացավ, որ պետք է շտկի իր սխալը:Նա սկսեց իրեն լավ պահել և խոզուկները տեսան դա:Հետո խոզուկները մոտեցան խեցգետնին և ասացին.

-Այ հիմա մենք քեզ կներենք և կսովորեցնենք  քայլել դեպի առաջ:

 

Պատմությունը հորինեցին `  Ղազարյան Հայկը և Կարապետյան ԻռենըԵրեք խոզուկներն ու իրենց ընկերը