Խեցգետինն ու գյուտարարը

Խեցգետինն ու գյուտարարը

 

Խեցգետինը ապրում էր ջրում, իսկ գյուտարարը իր լաբորատորիայում  նոր գյուտեր էր ստեղծում: Նա թիկնեղ, մի քիչ փոքր քթով, գեղեցիկ գիտնական էր: Խեցգետինը և գյուտարարը հին ըկերներ էին: Նրանք ծանոթացել էին լճափում: Հանգստյան օրերին գյուտարարը գնում էր լճափ  իր հետ վերցնելով իր սիրելի գիրքը և ուտելիք: Հասնելով լճափին նստում էր քարի վրա նայում հեռուն ու մտածում նոր գյուտերի մասին: Նա տեսավ ափից դեպի ջուրը շարժվող խեցգետին և հենց առաջին օվանից կերակրեց իր բերած ուտելիքով ու այդպես նրանք ընկերացան:Մի օր խեցգետնի մայրը հիվանդացավ այնպես, որ ոչ մի դեղ չէր օգնում: Խեցգետնին իր ընկեր գյուտարարի օգնությունն էր անհրաժեշտ և նա իսկույն գնաց գյուտարարի մոտ և ասաց.

-Ողջու՛յն գյուտարար; Լսի՛ր, իմ մայրիկը այնպես է հիվանդացել, որ ոչ մի  դեղ չի օգնում: Խնդրում եմ այնպիսի մի միջոց ստեղծիր, որ օգնի մայրիկիս:

Գյուտարարը մի քիչ մտածեց, հետո ասաց.

-Այո կօգնեմ, բայց ինձ ասա, թե մայրիկդ այդ վիճակում քանի՞ օր կարող է ապրել:

Խեցգետինը պատասխանեց.

-Ընդամենը 3 օր, ոչ ավել:

Գյուտարարն ասաց.

-Դա շատ լավ է, որովհետև իմ գյուտն ավարտելը տևում է 2 oր, իսկ երբ վերջացնեմՙ իսկույն քեզ կկանչեմ գյուտը վերցնելու:

Հետո նա ճանապարհեց Խեցգետնին ու  սկսեց այդ գործով զբաղվել:Անցավ երկու օր և գյուտարարը կանչեց Խեցգետնին դեղը տանելու, տվեց դեղն ու ասաց.

-Երբ տուն հասնես ու դեղի տուփը բացես դեղի շշի վրա գրված է, թե ինչպես օգտագործես այն:

Խեցգետինը շնորհակալություն ասելով գնաց տուն և մայրիկին տվեց դեղը: Նա իսկույն լավացավ և նրանք ապրեցին խաղաղ, երջանիկ, առանց որևէ հիվանդության:

 

Հեքիաթը հորինեցի` ես  Ղազարյան Հայկս

Advertisements

About HG_Blog

Ես Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի միջին դպրոցի 7.2 դասարանի սովորող եմ։ Սիրում եմ խաղալ բասկետբոլ, ֆուտբոլ և ձեռքի գնդակ։ Սիրում եմ նաև բոլոր մեր առարկաները, որոնք մենք անցնում ենք։ Ամենից շատ սիրում եմ զբաղվել համակարգչով և ուզում եմ դառնալ ապագա ծրագրավորող։
Այս նյութը հրատարակվել է Հանելուկներ, ասիկներ և հեքիաթներ-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.