կղզիներ

Ի՞նչ է ծովը

Ծով, ցամաքով կամ ստորջրյա ռելիեֆի բարձրացումներով շրջապատված համաշխարհային օվկիանոսի մաս։ Որոշ ծովեր հանդիսանում են այլ ծովերի մասեր (օրինակ՝ Էգեյան ծովը Միջերկրական ծովի մասն է)։

Ըստ մեկուսացման աստիճանի և ջրաբանական ռեժիմի առանձնահատկությունների ծովերը բաժանվում են հետևյալ խմբերի՝ ներքին ծովեր, միջերկրական ծովեր, կիսամեկուսի ծովեր, ծայրամասային ծովեր, միջկղզային ծովեր։ Ըստ աշխարհագրական դիրքի միջերկրական ծովերը երբեմն բաժանում են միջմայրցամաքային և ներմայրցամաքային ծովերի։

Ի՞նչ է նեղուցը

Նեղուց, ջրային համեմատաբար նեղ տարածություն, անջատում է ցամաքի տարբեր մասեր և միացնում ջրային ավազաններ կամ դրանց մասերը։ Նեղուցների առավելագույն մեծություններն են՝ երկարությունը մոտ 1670 կմ (Մոզամբիկինեղուց), լայնությունը՝ 950 կմ (Դրեյկի նեղուց), խորությունը՝ 5840 կմ (Դրեյկի նեղուց)։

Ի՞նչ է թերսկղզին

Թերակղզի, ցամաքի տեսակ է, որի մեկ կողմը կապված է մայրցամաքի հետ, իսկ մյուս կողմերը շրջապատված են ջրով։ Աշխարհի ամենամեծ թերակղզին Արաբականն է՝ 3 միլիոն քառ. կմ տարածքով։ Փոքր թերակղզիներին անվանում են հրվանդաններ։ Օրինակ Ասեղի հրվանդան, Դեժնյովի և այլն։

Ի՞նչ է կղզին

Բոլոր կողմերից ջրով շրջապատված ցամաքը կոչվում է կղզի: Իրարից ոչ հեռու ընկած կղզիների խումբը կոչվում է կղզիների ընտանիք` արշիպելագ:

Հարյուրավոր տարիներ ծովի ալիքները ողողում են ափը` աստիճանաբար նրանից անջատելով ցամաքի մի հատված: Քանի դեռ այդ հատվածը մի շերտով` պարանոցով, միացած է մայրցամաքին, այն թերակղզի է: Բայց երբ ժամանակի ընթացքում ջուրը բարձրանում է և ծածկում պարանոցը, այն դառնում է կղզի, ուր կարելի է հասնել լողալով, նավակով կամ էլ ծանծաղուտով: Պատահում է նաև, որ ցամաքն աստիճանաբար իջնում է, նրա վրա գրոհում է ծովը կամ օվկիանոսը: Ջրի մակեևույթից վեր մնում են լեռների գագաթները միայն, որոնք էլ հենց դառնում են կղզիներ: Գիտնականները պարզել են, որ այդպես են առաջացել, օրինակ, Խաղաղ օվկիանոսում գտնվող Ալեության և Կոմանդորյան կղզիները:

Հաճախ օվկիանոսներում կղզիներ գոյանում են այնտեղ, ուր թափվում են հզոր գետերը` իրենց հետ բերելով կավ, տիղմ կամ ավազ: Տարիների, հարյուրամյակների ընթացքում այդ ջրաբերուկները նստում են հատակին` առաջացնելով սկզբում ծանծաղուտ, իսկ հետո` նաև կղզի:

Կղզիներն առաջանում են նաև ստորջրյա հրաբուխներից: Ենթադրենք, օվկիանոսի հատակին ժայթքել է մի մեծ հրաբուխ, նրա խառնարանի միջով երկրի ընդերքից դուրս է հորդում լավան: Աստիճանաբար, երբեմն տասնյակ կամ հարյուրավոր տարիների ընթացքում այդ ստորջրյա հրաբուխը բարձրանում է ջրի մակերևույթից և դառնում կղզի:

Իսկ, այ Կորալյան կղզիները գիտնականներին դժվար խնդիր առաջադեցին: Բանն այն է, որ այդ կղզիներից շատերն օղակաձև են և անվանվում են ատոլներ: Այնտեղ աճող  արմավենիների պատճառով ատոլները նմանվում են վիթխարի ծաղկեպսակների, որոնց, ասես, օվկիանոս են նետել ինչ-որ հսկաներ: Օղակի ներսի մասը` ծովալճակը, համեմատաբար խորը չէ, իսկ արտաքին ափերը երբեմն ջրի մեջ ընկղմված են լինում մի քանի հարյուր մետր խորությամբ: Ջրի տակ, կողքից նայելիս, ատոլը նման է գրեթե ուղղաձիգ պատերով վիթխարի կլոր աշտարակի: Այս հրաշքի առեղծվածը բացատրել է անգլիացի մեծ գիտնական Չարլզ Դարվինը: Ըստ նրա, երբ օվկիանոսում, նրա արևադարձային ջրերում առաջանում է հրաբխային մի կղզյակ, նրա շուրջը եղած ծանաղուտում բնակություն են հաստատել կորալյան պոլիպներ, որոնք, աճելով ու տարածվելով գոյացրել են քարքարոտ օղակ` հրաբուխը շրջափակող արգելախութ: Եթե այդ տեղում օվկիոնասի հատակը սկսում է աստիճանաբար իջնել, ապա հրաբուխն ու նրա շրջապատող խութը հատակի պես ընկղմվում են ջրի մեջ: Քանի որ պոլիպները կարող են ապրել օվկիոնասի մակերևույթին մոտ գտնվող տաք ջրում նրանք շարունակում են խութի կառուցումը: Ջրի խորքերն ընկղմված պոլիպներն, իհարկե, ոչնչանում են, բայց նրանց սերունդները շարունակում են վեր ձգտել, խութն աճում է և հետզհետե վերաճում ատոլի, որի հիմքում հանգած հրաբուխն է: Երբ հետազոտողները, Դարվինի մահից հետո արդեն, մինչև հիմքը հորատեցին մի ատոլ, համոզվեցին, որ գիտնականի բացատրությունը միանգամայն ճիշտ է:

Advertisements

About HG_Blog

Ես Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի միջին դպրոցի 6.2 դասարանի սովորող եմ։ Սիրում եմ խաղալ բասկետբոլ, ֆուտբոլ և ձեռքի գնդակ։ Սիրում եմ նաև բոլոր մեր առարկաները, որոնք մենք անցնում ենք։ Ամենից շատ սիրում եմ զբաղվել համակարգչով և ուզում եմ դառնալ ապագա ծրագրավորող։
Այս նյութը հրատարակվել է Բնագիտություն-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.