Իմ տպավորությունները

Իմ տպավորությունները

Շաբաթ օրը մենք դասարանով մեկնել էինք Ամբերդ և Քարի լիճ: Նախ այցելեցինք Վահրամաշեն եկեղեցի: Ներսում տեսանք Հիսուս Քրիստոսի նկարը, ասացինք տերունական աղոթքը, մոմ վառեցինք և աղոթք արեցինք: Այնուհետև շարժվեցինք դեպի Ամբերդ ամրոց: Ճանապարհը շատ բարդ էր և քարքարոտ: Ամբերդ հասնելուն պես առաջինը մեզ տպավորեց այն, որ Ամբերդը ամբողջական չէր, քանի որ ավերվել էր թուրքական արշավանքների ժամանակ: Չնայած քանդված տեսքին բերդը հզոր էր ու հպարտ, կատարին հայկական եռագույնն էր ծածանվում: Վերջում գնացինք Քարի լիճ, որտեղ արդեն ձյուն կար: Ձնով խաղացինք ու վայելեցինք Քարի լճի շուրջ բացվող գեղեցիկ տեսարանը, կիսվեցինք Քարի լճի գոյացման մասին մեր կարդացած տեղեկություններով: Գնալով ավելի ու ավելի եմ հիանում մեր փոքր Հայաստանի այդքան շատ տեսարժան վայրերով, որոնցից յուրաքանչյուրի հետ կապված անթիվ անհամար լեգենդներ ու առասպելներ կան:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.