Երեք խորհուրդ Փիլոսին

1.Փիլոս խորհորւդ կտամ, որ հաճախեց դպրոց, որպեսզի քեզ հետ այլևս այդպիսի բաներ չպատահի։

2.Լավ կլիներ, որ դու ուշադիր լինես ծնողներիդ ասածին ու, եթե լսում ես պետք է ամեն բան անելուց առաջ հիշես ծնողներիդ ասածը։

3.Խորհուրդ կտամ, որ անուշադիր չլինես, որ աշխատանքից վերադառնալիս ուշադիր լինես ամեն ինչին։

Հայկ և Բել

Հայկ Նահապետի 
արձանը Երևանում 
(1970 թ., քանդակագործ՝ 
Կառլեն Նուրիջանյան)
«Հայկ և Բել»-ը առասպելական ավանդավեպ է. ստեղծվել է հնագույն ժամանակներում, պահպանվել է Մովսես Խորենացու (V դար) և 
Սեբեոսի (VII դար) պատմություններում, իսկ առանձին պատառիկներ՝ Անանիա Շիրակացու, Ջիվանշիրի, Վանական Վարդապետի և 
ուրիշների երկերում, նաև ժողովրդական զրույցներում: 
 
«Հայկ և Բել» ավանդավեպի ենթահիմքում լույսն ու գարունը խորհրդանշող աստվածային աղեղնավորի` հայ ցեղի նախնի Հայկի պայքարն է ընդդեմ խավարն ու ձմեռը մարմնավորող բռնակալի` սեմական ժողովուրդների արեգակի աստված կամ Ասորեստանի թագավոր Բելի: 
Այս առասպելի պատմական էությունն իրենց անկախությունն ու երկիրը պաշտպանող հայերի մղած կռիվներն են Ասորեստանի դեմ: Ըստ Մովսես Խորենացու՝ Հայկը գանգրահեր, վայելչակազմ, զվարթ աչքերով, ուշիմ ու խոհեմ, քաջ, երևելի և ազատասեր դյուցազն էր: Նա, չցանկանալով հպատակվել Ասորեստանի տիրակալ տիտանյան Բելին, իր տոհմով Բաբելոնից գալիս է Արարադի երկիրը, ապա անցնում Հարք գավառ, հիմնում իր անունով բնակավայր՝ Հայկաշենը, և բնակվում այնտեղ: Հանդուգն ու փառասեր Բելը որդիներից մեկի գլխավորությամբ պատգամավորություն է ուղարկում Հայկի մոտ՝ առաջարկելով հնազանդություն և խաղաղություն, սակայն Հայկը խստությամբ մերժում է: Բելը որոշում է ուժով հնազանդեցնել նրան և մեծ զորքով մտնում է Արարադի երկիր: 
Կադմոս թոռանից տեղեկանալով թշնամու ներխուժման մասին՝ Հայկը որդիներով ու թոռներով ընդառաջ է գնում Բելի զորաբանակին և Վանա լճի ափին մարտի բռնվում: Մ. թ. ա. 2492 թ-ի օգոստոսի 11-ին սկսվում է ահեղ ճակատամարտը: Կռվի ժամանակ, ճանաչելով Բելին, Հայկը երեքթևյան նետով հարվածում է նրա կրծքին, որը, դուրս գալով Բելի թիկունքից, խրվում է գետնի մեջ: Բելն անշնչացած տապալվում է, իսկ ջախջախված բաբելական բանակը փախուստի է դիմում: Ի պատիվ Հայկի հաղթանակի՝ հայկական Նոր տարին՝ տարեսկիզբը, համարվել է օգոստոսի 11-ը: Այնուհետև Հայկական օրացույցը կոչվել է Բուն Հայկա թվական, որտեղ ամսանունները կոչվել են Հայկի 12 ուստրերի և դուստրերի անուններով: Հայկը ճակատամարտի տեղում կառուցել է Հայք դաստակերտը, որի անունով շրջակա գավառը կոչվել է Հայոց ձոր, իսկ այն բլուրը, որտեղ սպանվել է Բելը՝ Գերեզմանք:
Հայկի սերունդը նրա անունով կոչվել է Հայկազունք, Հայկազարմք, Հայք, իսկ երկիրը՝ Հայք, Հայոց աշխարհ, Հայոց տուն, Հայաստան: Ըստ ավանդավեպի՝ Հայկը հայ ժողովրդի անվանադիր նախնին է և ռազմի գերագույն աստվածը: 
Հայ ժողովուրդը Հայկի անունով է կոչել Օրիոն համաստեղությունը: «Գեղապատշաճ», «Խայտակն», «Քաջագանգուր», «Վարսագեղ» անուններով փառաբանվող Հայկը երբեմն նույնացվել է Հրատ (Մարս) մոլորակի հետ: 

Տորք Անգեղ

Տորք Անգեղը (նաև Տուրք կամ Անգեղյա)աստված կամ դյուցազն է հայ առասպելաբանության մեջ, նա համարվում է Հայկի ծոռը։

 

Բնութագիր
Ըստ Մովսես Խորենացու «Հայոց պատմության»՝ Տորք Անգեղը բարձրահասակ, կոպիտ կազմվածքով, դժնի հայացքով, վիթխարի ուժի տեր հսկա էր, որին տգեղության պատճառով Անգեղյա են կոչել։ Նա ձեռքով որձաքար ապառաժներ է ճեղքել, եղունգներով տաշել, դարձրել տախտակներ և դարձյալ եղունգներով դրանց վրա արծիվներ քանդակել։ Պոնտոսի ափին հարձակվել է թշնամի նավերի վրա, բլրաչափ ժայռեր է պոկել, նետել նրանց ետևից, և առաջացած ջրերի ալեկոծումից նավերը խորտակվել են կամ հեռուները մղվել։
Անվան ծագում
Տորք Անգեղի անվան մեջ զուգակցվել է երկու դիցանուն՝ հողմն ու ամպրոպը մարմնավորող հին փոքրասիական Տարու, Տարքու, Տուրգու կամ Տրգա աստծու և հին հայոց Անգեղ աստծու անունները։ Աստվածաշնչի հայերեն թարգմանության մեջ շումերաաքքադական Ներգալ աստծու անունը փոխարինված է Անգեղով։ Վերջինիս պաշտանմունքի վայրը, ըստ երևույթին, եղել է Մեծ Հայքի նշանավոր Անգեղտուն գավառը, որի կուսակալ է նշանակվել, ըստ Մովսես Խորենացու, Տորք Անգեղը, և սրանից էլ ծագել է իշխանական տոհմանունը՝ Անգեղ տուն։ Տորքի «Անգեղեա» մակդիրը Խորենացու ժամանակ ժողովրդական ստուգաբանությամբ ըմբռնվել է իբրև տգեղ, մինչդեռ այն նշանակում է Անգեղի սերունդ, Անգեղյան։ Ելնելով դիցանվան երկրորդ ձևից՝ Տուքր, ինչպես նաև Սեբեոսի մի վկայությունից, գտնում են, որ հնում Տորք Անգեղը ժողովրդական ստուգաբանությամբ ըմբռնվել է իբրև Անգեղ աստծու տուրք, այսինքն՝ Անգեղի տված պարգև։

Our school

Our school

Our school is very big. There are many classrooms in it. We have got a farm. There are dogs and horses there. We sometimes ride horses. We have English, Russian, Armenian, Mathematics, Nature study and study of Motherland. There is a large yard behind the school. We often do our lessons of Nature study in the yard. After classes we play games or sit in the classroom and talk about our school life.

Չինական մեծ պատ

Չինական մեծ պարիսպ (長城, 长城, Chángchéng (Երկար պատ) կամ 萬里長城, 万里长城, Wànlǐ Chángchéng (Երկար պատ 10000 լիերկարությամբ), ճարտարապետական հուշարձան Չինաստանում։ Անցնում է երկրի հյուսիսային տարածքներով, երկարությունը 8851,8 կմ է[1] (ճյուղավորումները ներառյալ)։ Չինական մեծ պարիսպը մարդկության երբևէ կառուցած ամենածավալուն, երկար ու զանգվածեղ կառույցն է։

Շինարարությունը սկսել է Չինաստանի կայսր Ցին Շի Հուանդին (մ.թ.ա III դար)։ Նրա օրոք պարիսպը պաշտպանում էր չինական քաղաքակրթությունը հետագա ընդարձակումից, մասնատումից ու քոչվոր բարբարոսների հետ միաձուլումից։ «Հարվածային շինարարությանը», ըստ պատմաբանների գնահատականների, միաժամանակ մասնակցել են կայսեր գրեթե մեկ միլիոն հպատակներ, այսինքն՝ պատերազմող թագավորությունների ավելի քան երկուհարյուրամյա դարաշրջանից հետո Չինաստանը կարճ ժամանակով միավորած Ցին դինաստիայի կայսրությունում ապրող յուրաքանչյուր հինգերորդը։ Պարիսպի շինարարությունն ընդմիջումներով շարունակվել է մինչև 16-17 դարերը։ Միջնադարում կառույցը երբեմն ամայության էր մատնվում, այն էլ այնպիսի, որ 13-րդ դարում Չինաստան այցելած իտալացի Մարկո Պոլոն կառույցի մասին չի հողորդում որևէ տվյալ։ Հետագայում պարսպի շինարարությունը շարունակվել է, բայց այժմ արդեն քոչվորներից պաշտպանվելու համար։

Մեծ պարիսպը հաճախ անվանում են նաև աշխարհի ամենաերկար գերեզմանոց, քանզի կառուցելու ընթացքում անթիվ-անհամար շինարարներ մահացան տաժանակիր աշխատանքից։

Տարօրինակ դպրոց

Կար-չկար մի տարօրինակ դպրոց կար։Էս դպրոցում ամեն ինչ տարբեր էր, սովորոսները դաս անելու փոխարեն խաղեր էին կազմակերպում և խաղում։Երբ երեխաները դաս անել չէին ուզում ուսուցիչներն էին անում դասերը և երեխաները այդ ընթացքում խաղում էին ու զվարճանում։Այ այսպիսի տարօրինակ դպրոց։

Ինչպես դարձա սեբաստացի

Ես սեբաստացի դարձա, երբ դեռ հինգ տարեկան էի։Ծնողներս կարծում էին, որ ես բավականաչափ ընդունակություններ ունեի դպրոցում սովորելու համար։Ամբողջ քաղաքի դպրոցները հարցնելով ասում էին, որ ընդունելությունը վեց տարեկանից է։Մի անգամ ծնողներս գնացին Մխիթար Սեբաստացի կրթահամալիր և ասացին, որ հինգ տարեկանից սովորողներ ընդունում են և ես հաճախեցի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի դպրոց պարտեզ։

Իսկ եթե  չլիներ  կրթահամալիրը ես կկորցնեի մեկ տարի,  չէին լինի այն բազմիմաստ և հետաքրքիր ճամփորդությունները, որոնք թույլ են տալիս մեզ ճանաչել մեր հայրենիքը, չէին լինի ֆլեշմոբերը տարբեր առարկաներից, որին հաճույքով մասնակցում ենք ողջ ընտանիքով։Եվ իհարկե մեր առավոտյան տողանը չէր լինի, որը ես շատ եմ  սիրում, որտեղ մենք սովորում ենք մեր ազգային երգն ու պարը։Ես շնորհակալ եմ իմ կրթահամալիրին, որը մեզ դաստիարակում է հայեցի, անկաշկանդ և ժամանակին համընթաց։

%d5%ab%d5%b4-%d5%a4%d5%ba%d6%80%d5%b8%d6%81