Փոխեցին գլուխները

Մարկոն և Միրկոն`այդ սարսափելի երկվորյակները,  չէին հարգում քերականությունը և տանել չէին կարողանում քերականական վարժությունները: Դժբախտներ, նրանք նույնիսկ չէին պատկերացնում, թե  ինչ կարող է գալ իրենց գլխին: Երեկ Ուսուցիչ Քերականը նրանց  հանձնարարել էր գոյականների մոտ բայեր գրել: Տեսեք, թե ինչ էին գրել այդ անպիտանները:
_ Կատուն ոռնում է, այծերը հաչում են, գայլը գրում է, մուկը մլավում է, առյուծը  բառաչում է:
Դեռ չէին գրել վերջացրել, պատուհանի  մոտ  հայտնվեց Առյուծը և  թռավ սենյակ: Նա բարկացած էր.
_ Այդպե՞ս: Ուրեմն  ես բառաչո՞ւմ  եմ՝  բե-ե-ե-ե,բե-ե՜… հիմա ես ձեզ բառաչել ցույց կտամ:
Առյուծը իր աջ  թաթով պոկեց  Մարկոյի գլուխը, իսկ ձախ թաթով Միրկոյի գլուխը  և խփեց  իրար:
Լավ է, որ այդ  երկու  սարսափելի  երկվորյակների   գլուխները չվնասվեցին: Առյուծը գլուխները տեղերում դրեց: Բայց կատաղած Առյուծն ամեն ինչ խառնեց  իրար՝  Մարկոյի  գլուխը դրեց Միրկոյի գլխի տեղը, իսկ Միրկոյի գլուխը՝ Մարկոյի գլխի տեղը: Երբ նրանց մայրիկը տուն եկավ, շատ չարչարվեց և շատ սոսինձ օգտագործեց, որ նրանց գլուխները կրկին դնի իրենց տեղերը: Իսկ սոսինձը հիմա այնքան թանկ է: 

Առաջադրանքներ

  • Շարունակի’ր տարօրինակ նախադասությունների շարքը․ Շշմած կարագը երազում էր։

Գդալը լաց էր լինում։

Անպիտան գայլը վախենում էր ոչխարից։

Ուսուցիչ Քերականը բարկությունից սկսեց լաց լինել

  • Բնութագրի’ր ուսուցիչ Քերականին:

Ուսուցիչ Քերականը շատ խիստ ուսուցիչ էր, բայց նաև շատ խելացի։

  • Ի՞նչ կլիներ եթե…

Եթե բառաչող առյուծը հայտնվեր ձեր դասարանում ես իսկույն մ միջոց կմտածեյի նրան այդտեղից հեռացնելու

Եթե մուկը մլավեր, ուրեմն կատուն էլ կծվծվար

Շարունակիր․․․

  • Նշված գոյականների դիմաց ծիծաղելի բայեր գրի’ր. շերեփ, հեռախոս, զանգ, պղպեղ, արջ, նարինջ….

կատվազգի շերեփ, փայտյա հեռախոս, երաժիշտ զանգ, շաքարե պղպեղ, վարդագույն արջ, երաժիշտ նարինջ

  • Ընտրիր քեզ դուր եկած բառազույգը և հետաքրքիր պատմություն հորինի’ր:

Ոռնացող կատուն

Կար-չկար մի տղա կար անունը՝ Միրկո։Նա ունենում է մի գեղեցիկ, փափկամազ կատվիկ։Մի օր նրա ծնողները որոշում են գնալ անտառ բացօթյա ընթրիքի (պիկնիկի)։Միրկոն իր կատվին էլ է իր հետ տանում անտառ։Հասան անտառ, կերան, խաղացին, զվարճացան հետո որոշեցին զբոսնել անտառով։Միրկոն այնտեղի բնությամբ այնքան հիացմունքից կլանվեց, որ նույնիսկ կատվի մասին մոռացավ և կատուն փախավ։Գնաց-գնաց և մեկ էլ հանդիպեց գայլին։Այնքան գայլը կատվին դուր եկավ, որ նույնիսկ ամեն օր, ամեն ժամ նրանք միասին վազվզում էին անտառով մեկ, իսկ Միրկոն վերջապես նկատելով այն, որ կատուն չկա նա շատ տխրեց և հորTը խնդրեց գնալ տուն։Բայց կատուն այնքան խաղաց ու զվարճացավ գայլի հետ, որ արդեն նա ոչ թե մլավում էր կատվի պես, այլ ոռնում գայլի պես:

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Մայրենի-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s