Սասնա ծռեր

Հայ ժողովուրդը դարերի ընթացքում ստեղծել է բազմաթիվ դյուցազներգություններ պատմություններ քաջերի մասին, ովքեր ամենատարբեր դժվար իրադրություններում փրկել են երկիրը թշնամիներից: Այս բոլոր պատմությունների մեջ ամենատարածվածն ու ճանաչված-սիրվածը  «Սասունցի Դավիթ»  կամ  «Սասնա ծռեր» էպոսն է։ Էպոսը տվյալ ժողովրդի մշակութային, հերոսների մասին  հորինովի ստեղծագործություն է: Էպոսի հերոսները հայրենասեր ու քաջ հայորդիներ են, ովքեր ապրում ու պայքարում են հանուն հայրենիքի ու հայ ժողովրդի բարեկեցության: Սասռնա ծռերի հերոսները հորինովի են, բայց նրանցից յուրաքանչյուր հայի հետաքրքիր տեսակի ներկայացուցիչ է՝ իր ծուռ բնավորությամբ, ուժով, խենթությամբ, ազնվությամբ ու խելքով: Սասնա ծռեր էպոսը ստեղծել է ժողովուրդը, տարբեր ժամանակներում անցնելով բերնեբերան, տարբեր հեղիակներ այն գրի են առել, որոշակի փոփոխություններով տպագրել:

«Սասնա Ծռեր» էպոսը կազմված է չորս ճյուղերից՝ «Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ», «Փոքր Մհեր»: Պատմվող հատվածը կոչվում է այն հերոսի անունով, որի մասին էլ գրված է տվյալ ճյուղում: Էպոսի գրի առնումը կապուն են Գարեգին Սրվանձտյանի հետ, և ասում են, որ ամենահաջող տարբերակը, որով ներկայացվել է էպոսը, հենց Գարեգին Սրվանձտյանինն է: Էպոսում ներկայացված են 8-րդ դարի դեպքեր, երբ հայ ժողովուրդը պայքարել է արաբների դեմ: Ժողովուրդը հերոսներին ստեղծել, նրանց մեջ տեսնելով հաղթանակ, պաշտպանություն:

«Ծուռ» բառ հայերենում ունի մի քանի նշանակություն՝ դիվահար, խենթ, խելահեղ, քաջ:Այս հիմնական բառն է, որը ընդհանուր է էպոսի հերոսների համար: Էպոսի հերոսները տարբերվում են իրարից, նրանցից յուրաքանչյուրն ունի իրեն բնորոշ հատկություններ, սակայն նրանց ընդհանուր գիծը՝ քաջությունն է, խաղաղությունը, մանկական բնավորությունը: Նրանք առասպելական հեոսներ են, օժտված են գերբնական ուժով, փառասեր չեն, չեն ուզում իշխանություն, հասարակ մարդկային հոգի ունեն, միշտ պատրաստ են օգնության:

Առաջին ճյուղ. «Սանասար և Բաղդասար»

Հայոց աշխարհում թագավոր էր Գագիկը և ամբողջ աշխարհով լավ ու բարի թագավորի համբավ էր վայելում: Այդ ժամանակ Հայաստանը հարկ էր վճարում Բաղդադի խալիֆային/արաբական թագարվոր/: Մի օր Բաղդադի խալիֆի ուղարկած հարկահանները, որ եկել էին հերթական հարկը տանելու, տեսնում են Գագիկի դստերը՝ չքնաղ Ծովինարին, և աղջկա գեղեցկության մասին պատմում են իրենց խալիֆին: Այս մասին, որ լսում է խալիֆը, ուզում է ամուսնանալ արքայադուստր Ծովինարի հետ, և Գագիկ թագավորից պահանջում է նրան կնության տալ, եթե չհամաձայնի, ապա պատերազմ կսկի Հայաստանի դեմ: Գագիկ թագավորը, ով քրիստոնյան էր, բնականաբար չէր կարող համաձայնել, որ իր միակ գեղեցկույի աղջիկը, ամուսնանա մուսուլմանի հետ, և մերժում է:Այս մասին իմանում է Ծովինարը, և որպեսզի իր պատճառով արյուն չթափվի, ու անմեղ մարդիկ չզոհվեն, որոշում է ինքնակամ գնալ խալիֆի մոտ և նրա կինը դառնալ: Նրա համար խալիֆը հատուկ դղյակ է կառուցել տալիս: Ծովինարը շատ է կարոտում հորը, հայրական տունը, հայրենիքը, հաճախ է դուրս գալիս զբոսանքի, և մի անգամ էլ շատ է ծարավում, և խնդրում է աստծուն, որ աղբյուր բխեցնի, և նա ժայռից բխած աղբյուրից՝ Կաթնաղբյուրից երկու բուռ ջուր է խմում՝ մեկը լրիվ, մյուսը՝ կես: Աղջիկը  մայրանում է՝ ունենալով երկու տղա՝ Սանասար և Բաղդասար անուններով: Տղաները օրեցօր ուժ են առնում, հզորանում, և խալիֆը սկսում է վախենալ նրանցից, մտածում է, որ մի օր կհզորանան, ու իր գահը ձեռքիցը կառնեն, իրենց մորն էլ կազատեն: Այս վախը սրտում ունենալով, նա տղաներին որոշում է սպանել, բայց հակառակն  է լինում և նրանք են խալիֆին սպանում ու իրենց մորն ազատագրում:Որոշում են հետ դառնալ պապական երկիր: Ճանապարհին տղաները անցնում են այն աղբյուրի կողքով, որից իրենց մայրը ջուր էր խմել ու ծնել իրենց: Սանասարը իրեն նետում է ջուրը, և ջրի միջից դուրս է գալիս ավելի հզորացած ու իր հավատարիմ ձիու ՝ Քուռկիկ Ջալալու վրա հեծած, Թուր Կեծակին էլ կողքը կապած:  Հայրենիքում հիմնում իրենց բերդը՝ Սասունը, հզորացնում ու շենացնում այն։ Սանասարն ամուսնանում է Դեղձուն-Ծամի հետ։ Ունենում են 3 զավակ՝ Մհերը, Ձենով Օհանը և Վերգոն։

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Հայրենագիտություն-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s