Կոմիտաս

Կոմիտաս , հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ։

Որբանալով վաղ տարիքում՝ 1881 թվականին, 12-ամյա Սողոմոնը Քյոթահիայի հոգևոր առաջնորդ Գևորգ վարդապետ Դերձակյանի հետ մեկնում է Սուրբ Էջմիածին և սկսում ուսանել Գևորգյան ճեմարանում։ 1895 թվականին ձեռնադրվում է վարդապետ, որից հետո մեկնում է Թիֆլիս և վեց ամիս հարմոնիա է ուսանում Մակար Եկմալյանի մոտ։ Սովորել է Բեռլինում՝ պրոֆեսոր Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում, որից հետո փորձել է կիրառել այդ փորձը ազգային ավանդույթ կառուցելու համար։ Երաժշտության պարապմունքներին զուգահեռ Կոմիտասը հաճախում է նաև Բեռլինի Կայսերական համալսարանի փիլիսոփայության, գեղագիտության, ընդհանուր և երաժշտության պատմության դասախոսություններին:

1899 թվականին սեպտեմբերին Կոմիտասը վերադառնում է Էջմիածին:

Նա հավաքել և գրառել է ավելի քան 3000 հայկական ժողովրդական երաժշտության նմուշներ, որոնցից ավելի քան կեսը հետագայում կորել է և միայն մոտ 1200-ն է պահպանվել: Բացի հայ ժողովրդական երգերից, նա նաև հետաքրքրվել է այլ մշակույթներով և 1904 թվականին հրատարակել քրդական ժողովրդական երգերի երբևէ գոյություն ունեցող առաջին ժողովածուն: Նրա երգչախումբը շատ եվրոպական երկրներում ներկայացրել է հայկական երաժշտությունը՝ արժանանալով այդ թվում Կլոդ Դեբյուսիի գովասանքին: 1910 թվականին Կոմիտասը հաստատվում է Կոստանդնուպոլսում՝ խուսափելով Էջմիածնի ծայրահեղ պահպանողական հոգևորականների վատ վերաբերմունքից և հայկական երաժշտությունը ներկայացնում ավելի լայն լսարանի: Կոմիտասին ջերմորեն ընդունել են հայկական համայնքներում, իսկ Արշակ Չոպանյանը նրան անվանել է «հայկական երաժշտության փրկիչ»:

Հայոց ցեղասպանության ժամանակ՝ 1915 թվականի ապրիլին, շատ այլ հայ մտավորականների հետ մեկտեղ օսմանյան կառավարության կողմից Կոմիտասը ձերբակալվում է և արտաքսվում բանտարկյալների ճամբար: Նրան շուտով ազատում են անհայտ հանգամանքներում, որից հետո ստանում է հոգեկան խանգարում և նրա մոտ ձևավորվում է հետվնասվածքային սթրես: Կոստանդնուպոլսի ատելության մթնոլորտը և հայերի զանգվածային կոտորածների մասին լուրերը շարունակում են խաթարել նրա զգայուն հոգեկան վիճակը: Մինչև 1919 թվականը նրան սկզբում տեղավորում են թուրքական ռազմական հոսպիտալում և ապա՝ տեղափոխում Փարիզի հոգեբուժարաններ, որտեղ էլ տառապանքների մեջ անց է կացնում իր կյանքի վերջին տարիները: Կոմիտասին ընկալում են որպես ցեղասպանության զոհ և արվեստում պատկերում որպես ցեղասպանության հիմնական խորհրդանիշներից մեկը:

Կոմիտասը համարվում է ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիրը։ Հայտնի է որպես երաժշտական էթնոգրաֆիայի ռահվիրաներից մեկը։

2015 թվականի հունվարի 29-ին Երևանում Կոմիտասի անվան զբոսայգում տեղի ունեցավ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բացումը, որի կառուցման որոշումը կայացվել էր 2013 թվականի մայիսի 30-ին Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում՝ ՀՀ նախագահի առաջարկի հիման վրա

Advertisements

About HG_Blog

Ես Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի միջին դպրոցի 6.2 դասարանի սովորող եմ։ Սիրում եմ խաղալ բասկետբոլ, ֆուտբոլ և ձեռքի գնդակ։ Սիրում եմ նաև բոլոր մեր առարկաները, որոնք մենք անցնում ենք։ Ամենից շատ սիրում եմ զբաղվել համակարգչով և ուզում եմ դառնալ ապագա ծրագրավորող։
Այս նյութը հրատարակվել է 2017-2018 ուս․ տարի, Մարդիկ, Երգ, Կոմիտաս-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.