Հայկաբերդ

Հայկաբերդ, Աստվածաշեն, բերդ Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Հայոց Ձոր գավառում, Աստվածաշեն ավանագյուղի արևմտյան կողմի ժայռաբլրի գագաթին (այժմ՝ ավերակ)։ Մար Աբաս Կատինայի հնագուն ավանդական տեղեկության հիման վրա Ղ. Ինճիճյանը ենթադրում է, որ Հայկաբերդը այն տեղն է, ուր հայոց անվանադիր նախնի Հայկը աշշուրա–բաբելացվոց նախնի Բել բռնակալի դեմ հաղթական ճակատամարտից հետո հիմնեց Հայք դաստակերտը, որի անունով շրջակա տարածքը կոչվեց Հայոց ձոր։ Ըստ Ղ. Ալիշանի Հայկաբերդը հիմնվել է նախաքրիստոնեական ժամանակներում։

Հայկաբերդի ավերակներն ուսումնասիրել և նկարագրել են Ն. Սարգիսյան, Լեհման–Հաուպտը և Հ.Օրբելին։ Բերդի հարավ և հյուսիսային կողմերում պահպանվել են տաշածո խոշոր վիմաքարերով կառուցված պարիսպների մնացորդները, որոնք լեռնագոտուց ձգվում են մինչև գագաթը։ Հայկաբերդի միմյանց կից երկու ամրոցները նույնպես ամրացվել են հաստահեղյուս պարիսպներով։ Բերդը թիկունքից պաշտպանվել է հյուսիսից հարավ ձգվող ձեռակերտ խրամատով։ Լեռնագագաթից երկու ժայռափոր ուղիներ աստիճանաբար ընդարձակվելով՝ տանում են բերդը։ Բերդապարիսպների ներսում, քարանձավներից վերև նշմարվում են քարե հիմքերով և հում աղյուսով կառուցված բոլորակ բնակարանների հետքեր։ Հայկաբերդում հայտնաբերվել են ուրարտական կնիքներ, որոնցից մեկը պատկերում է ձեռքերը վեր պարզած թևավոր աստվածուհի, աջ կողմում՝ այծ, ձախում՝ սրբազան ծառ՝ կողքերից երկու աղոթող, իսկ նրանց գլխավերևում՝ կիսալուսին։ Լեռան ստորոտին՝ Աստվածաշենի մոտ, պահպանվել է Սարդուրի Բ թագավորի բևեռաձև արձանագրությունը՝ բերդաշինության մեջ։

աղբյուրը՝ Վիքիպեդիա ազատ հանրագիտարանից

Advertisements
Այս նյութը հրատարակվել է 2017-2018 ուս․ տարի, Հայրենագիտություն-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s