Աշնանային տրամադրություն

Նայում եմ պատուհանից դուրս: Աշուն է: Մթնած երկինք: Թույլ անձրև է տեղում՝ մաքրություն ու  թարմություն տարածելով շուրջը: Առջևումս բուսաբանական այգին է, որտեղ կարելի է գտնել բոլոր գույները՝ իրենց բոլոր երանգներով: Ուզում եմ դուրս գալ, թրջվել, ամբողջ մարմնովս զգալ այդ թարմությունը: Ուզում եմ շնչել շատ խորը ու ներս տանել այդ մաքրությունը: Ուզում եմ ես էլ ներկվել աշնան գույներով: Գորշ ամպերի արանքում մի հատված քիչ-քիչ սկսեց գունատվել: Հակառակ կողմում արևն էր կռիվ տալիս թուխ ամպերի հետ: Հզոր հրե գնդին դիմադրելն անհնար է: Գունատված հատվածն աստիճանաբար սկսեց փայլել ու աչք ծակելու չափ լուսավոր դարձավ: Հաղթեց արևը, ճեղքեց ամպերին, ցույց տվեց, որ դեռևս ինքն է տիրակալը: Արևի ուրախ շողերն անմիջապես լուսավորեցին սենյակս: Արագ բացեցի պատուհանն ու արևի տաք շողերի հետ ներս լցվեց թարմ ու մաքուր օդը: Ի˜նչ հաճելի է:

Advertisements
Այս նյութը հրատարակվել է 2017-2018 ուս․ տարի, Մայրենի-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s