Ավետիք Իսահակյան Եվ Անապատի

Եվ անապատից, հեռո˜ւ ծովերից
Եվ դարբասներից, թե խուլ բանտերից
Լըսում եմ անվե՛րջ, գիշեր ու ցերեկ
Ողբ ու հեծեծանք մի՛շտ, ամենուրեք.
Տեսնում եմ արցունք ժպըտի հետ հյուսված,
Հացի հետ արյուն – վի՛շտ համատարած…
Եվ ծով – արցունքներն անծայր աշխարհի
Ամեն խորշերից, ամեն սըրտերից
Կաթիլ ու կաթիլ հավաքվում, գալիս,
Թափվում են վըշտոտ, խոցված սրտիս մեջ…

Ճամփորդություն դեպի Արուճ, Թալին

Արուճ.png

Արուճ

Արուճը գյուղ է ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ տարածաշրջանի Արուճ համայնքում։ Գյուղը գտնվում է մարզկենտրոնից 29 կմ հարավ-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից 1220 մ։ Արուճ է վերանվանվել 1970թվականի նոյեմբերի 11-ին։

Բնակչություն

Արուճի բնակչության մի մասը գաղթել է Բայազետի գյուղերից։ Ըստ Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մարդահամարի, Արուճի մշտական բնակչությունը 1016, իսկ առկա բնակչությունը 943 հոգի է։

Արուճի ազգաբնակչության փոփոխությունը.

 

Թալին

Քաղաքային համայնք Թալինի տարածաշրջանում։ Նախկինում եղել է Թալինի շրջանի վարչական կենտրոնը։ Նախկինում ունեցել է Թալինա, Թալին Մեծ, Թալին Վերին, Թալնո ոտն, Հայի Թալին, Տալին անվանումները։ Թալին է վերանվանվել 1978 թվականին։ 1964 թվականից դարձել է քաղաքատիպ ավան, իսկ 1995 թվականի վարչատարածքային ռեֆորմից հետո դարձել է քաղաք։Թալին քաղաքի քաղաքապետ դարձավ Գուրգեն Գրիգորյանը աշխատելով մինչեւ 2002 թվականը, նրան հաջորդեցին եւս երկու քաղաքապետ։ Երևան քաղաքից գտնվում է 68 կմ հեռավորության վրա, մարզկենտրոնից՝ 48 կմ։ Այստեղով է անցնում Երևան-Գյումրի միջպետական նշանակության ավտոմայրուղին։

Մայրենի տնային առաջադրանք

Գրի՛ր տրված բառերի հոմանիշները։

Շահ-եկամուտ

Շուք-ստվեր

Չկամ-չարասիրտ

Դարման-դեղ

Երթ-շքերթ

Դրկից-հարևան

Ո՞ր բառի դիմաց է գրված ոչ թե նրա ուղիղ, այլ փոխաբերական իմաստը։

Քար-անտարբեր

Դառը-անհրապույր

Վայրի-անաղարտ

Լուռ-անբարբառ

Գորշ-անհյուրընկալ

Ո՞ր նախադասության մեջ կա փոխաբերաբար գործածված բառ։

Ծանր նստել է քարափը ձորում։

Հոգնած օրը կամաց-կամաց իրիկուն է դառնում։

Աղավնիներ են ճախրում երկնքում։

Խոխոջուն առվակը շրջանցում էր մեր բակը և հոսում դեպի դաշտերը;

Բացատրի՛ր տրված դարձվածքները։

Առյուծ կտրել-խիզախել

Անդանակ մորթել-տանջել

Արձան կտրել-քարանալ

Բառերը քամուն տալ-դատարկ խոսել

Բերանը բաց մնալ-զարմանալ

Երեք գետեր

Դեբեդ

Կուրի ավազանի ամենախոշոր գետը։ Այն կազմվում է երկու գետակներից. դրանցից մեկը Փամբակն է, որն սկիզբ է առնում Ջաջուռի լեռնանցքի մոտից, իսկ մյուսը՝ Ձորագետը, որը սկսվում է Լոռվա սարահարթը եզրապատող լեռներից։ Նրանք իրար են միանում Թումանյան կայարանից 2 կմ հյուսիս։

Դեբեդը, որ թափվում է Խրամի մեջ, Փամբակի ակունքից հաշված ունի 178 կմ երկարություն։

Որոտան

Գետ Հայաստանում։ Սյունիքի մայր գետն է, Արաքսի ձախ վտակը[1]։ Սկիզբ է առնում Սյունիքի բարձրավանդակի հյուսիսարևմտյան լանջերից՝ 3045 մ բարձրության վրա գտնվող Խալխա լճակից ու հարակից աղբյուրներից, իր մեջ է ընդունում ևս մի քանի մանր լճակներից հոսող առվակների, ինչպես նաև Գորայք գյուղի աղբյուրների ջուրը, ապա դեպի հարավ-արևելք ուղղությամբ հոսում Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների տարածքով, ներառում Հագարի Աղվանո վտակը և Միջնավան կայարանից միախառնվում Արաքսին։ Երկարությունը 178 կմ է, ՀՀ սահմաններում՝ 119 կմ, ավազանը 5650 կմ2, ՀՀ սահմաններում 2300 կմ2։

Քասախ

Երկարությունը 89 կմ է, ավազանի մակերեսը՝ 1480 կմ2։

Քասաղի ակունքները երկու փոքրիկ գետակներ են, որոնցից մեկն սկսվում է Արագածից, իսկ մյուսը՝ Փամբակի լեռնալանջերից։ Նրանք երկուսն էլ մեծ մասամբ հոսում են հարթ մարգագետիններով և ապա, միանալով միմյանց, առաջացնում Քասաղ գետը։

Քասաղը վերին հոսանքում դանդաղահոս է և սակավաջուր, իսկ միջին հոսանքում դառնում է բավական ջրառատ ու արագահոս։ Այստեղ, հատկապես Աշտարակի և Օշական գյուղի շրջանում, նա հոսում է խոր ձորի միջով։

 

Աղբյուրները՝ Վիքիպեդիայից