Երեք խրատ

Կիրակնօրյա միջօրետքին իմ տատ Լուսոն ծույլ ու անբան մի մարդու մասին պատմություն արեց, որ մինչև հիմա չեմ մոռացել։
Այս մարդը, առավոտից իրիկուն մեջքին պառկած, տանից դուրս չէր գալիս։ Նրա կինն էլ, ճարահատված, գնում է մի խելացի մարդու մոտ, նրանից խորհուրդ առնի, թե ոնց անի, որ իր ծույլ ամուսինը տանից դուրս գա, գնա հաց աշխատի։ Խելացի մարդը կնոջը խորհուրդ է տալիս չիր ու չամիչ շաղ տալ հատակին մինչև դուռը, հետո՝ դուրս։ Ամուսինը տեղից կելնի, չիր ու չամիչը ուտելով դուրս կգա տնից։
Կինն այդպես էլ անում է։ Երբ նրա ամուսինը չիր ու չամիչ ուտելով դուրս է գալիս, դուռը փակում է նրա վրա և ասում.
— Գնա՜… գնա՜… մինչև փող չբերես, տուն չեմ թողնի։
Եվ ծույլ ամուսինը տասնութ տարի տնից-տեղից կտրված թափառում է աշխարհով մեկ։ Իսկ այդ տարիներին նրան հաջողվում է երեք ոսկի աշխատել։ Ինչ արած, դա էլ մի բան էր, և նա որոշում է վերադառնալ տուն՝ կնոջ մոտ։
Ճանապարհին նա հանդիպում է մի իմաստուն մարդու, որը գարեջրատան դռանը նստած օգտակար խորհուրդներ էր ծախում՝ հատը մեկ ոսկի։
Պանդուխտ ամուսինը մտածելով, որ իր վաստակած երեք ոսկին այնքան էլ մեծ գումար չէ, վճռում է գնել այդ խորհուրդներից մեկը, որն այսպիսին էր.

Երբ վատ բան տեսնես, երբեք չասես որ վատ է:
Այս մի խրատը նրան այնքան էլ օգտակար չթվաց, այդ պատճառով աղքատ պանդուխտը երկրորդ ոսկին է տալիս երկրորդ խրատի համար, որը հետևյալն էր.

Ինչպիսի պայմաններում էլ լինես, չվախենաս ջրից. լինի այն անձրև, առու, գետ, լիճ կամ ծով։ Սուզվիր ջուրն ու լողա։ Ամե¬նակարող Աստված քեզ ողջ-առողջ դուրս կհանի այնտեղից։

Սա էլ շատ խորհրդավոր է թվում նրան, և աղքատը իր երրորդ ոսկեդրամն է վճարում վերջին՝ երրորդ խրատի համար, որ ուղղակի մեկ բառով էր արտահայտվում.
Համբերություն։

Այս խրատն էլ իմանալով, պանդուխտը շնորհակալություն է հայտնում իմաստունին և շարունակում իր ճանապարհը։ Նա սկսում է քայլել անապատի միջով, որովհետև ոչ ձի ուներ, ոչ էշ, ոչ էլ ուղտ։ Պանդուխտը տասը մղոն էլ չէր անցել, երբ հանդիպում է ուղտերի քարավանի։ Ճամփորդները շատ հոգնած էին ու ծարավ։ Իսկ փոքրիկ ջրհորում ոնց որ թե ջուր կար, բայց ոչ մեկը չէր համարձակվում մտնել այնտեղ, դրա համար ծարավից մեռնում էին. մանավանդ ուղտերը, որոնք չափազանց հոգնած էին ու չէին ուզում ոչ մի քայլ անել։
Պանդուխտը հանկարծ հիշում է իմաստունի խորհուրդը՝ ջրից մի վախեցիր։ Նա ճամփորդներին ասում է իրեն պարանով կապեն, իջեցնեն ջրհորը, հետո՝ դույլերը, սափորները, կժերը՝ ինչ կա-չկա։ Բոլորը հագեցնում են իրենց ծարավը, իսկ պանդուխտն էլ շատ երջանիկ է զգում իրեն, որ գնել է իմաստունի խորհուրդները։ Երբ ուղտերն ու մարդիկ հագեցնում են իրենց ծարավը, պանդուխտը նրանց խորհուրդ է տալիս ջուր հանեն և առու շինեն։  Որոշ ժամանակ անց, երբ ջրի մակերեսը բավականին իջել էր, պանդուխտը ջրհորում շատ գեղեցիկ դուռ է տեսնում։ Նա բացում է դուռը, մտնում է զարմանահրաշ մի սենյակ, որ երազում էլ չէր տեսել։ Դա արքայի սենյակն էր։ Գահին բազմել էր ծեր արքան։ Նրա մի ծնկին լպրծուն, կանաչ գորտ կար, մյուսին՝ գունդուկծիկ գիրուկ օձ։ Պանդուխտին շատ տարօրինակ է թվում, որ այդքան փառահեղ տեղում այդպիսի գարշելի արարածներ կարող էին լինել։ Ծերունին բարձրացնում է աչքերը, նայում է պանդուխտին և ասում.
— Ողջույն նրան, ով մտել է այնտեղ, ուր նույնիսկ օձաձկները չեն երևացել այս մի քանի հարյուր տարիներին։ Պանդուխտը գահասենյակի պերճանքից ու հարստությունից կարկամում մնում է։
Ծեր արքան հարցնում է.
— Կարո՞ղ ես ասել՝ ովքեր են նստած ծնկներիս։
Պանդուխտը հանկարծ հիշում է իմաստունի մյուս խորհուրդը երբ վատ բան տեսնես, երբեք չասես որ վատ է։ Նա պատասխանում է.
— Երիտասարդություն և ուժ։
Այդ պահին գորտն ու օձը կերպարանափոխվում են և դառնում շատ գեղեցիկ, ուժեղ տղամարդիկ։ Իսկ արքան, որ մի քանի դար ուզում էր հանդիպել պանդուխտի նման մեկին, շատ է ուրախանում։
— Այդ պատասխանիդ համար ես քեզ կնվիրեմ ամեն ինչ։ Միայն թե ասա սրտիդ ուզածը։ Պանդուխտը արքային պատմում է վերջին տասնութ տարիների իր կյանքը։Ծեր արքան այնքան ոսկի և գոհարեղեն է նվիրում, որ տասը արքաների կբավականացներ։ Հետո խորհուրդ է տալիս վերադառնալ տուն՝ կնոջ մոտ։ Արդեն հարուստ պանդուխտը, լավ գին վճարելով, գնում է անապատում իրեն հանդիպած ուղտերի քարավանը, որի երկարությունը հինգ մղոն էր։ Վերջապես նա տուն է վերադառնում։
Նախքան տուն մտնելը պանդուխտն ասում է մտքում. «Ես պետք է համոզվեմ՝ կինս հավատարի՞մ եղել է ինձ այս տասնութ տարիներին…»։
Նա բարձրանում է իր տան կտուրը, երդիկից նայում-տեսնում է իրենց երկու մահճակալներից մեկին կինն է պառկած, մյուսին՝ անծանոթ մի տղամարդ։
Ամուսինը շատ է վշտանում։
Իմ տատ Լուսոն կարծում էր, որ այդ մարդու անհատնում հարստությունն արժեք չուներ այլևս։ Այնուամենայնիվ, պանդուխտը որոշում է իջնել կտուրից, սպանել այդ մարդուն, կնոջը և իրեն։
Հետո հիշում է իմաստունի երրորդ խորհուրդը՝ համբերիր։ Նա պառկում է կտուրին, աչքերը հառելով երկինք։ Քիչ անց մահճակալից ճռճռոց է լսում, հետո այդ անծանոթ մարդու ձայնը, որը տեղից ելնելով ասում է.
— Մայրիկ, ծարավ եմ։ Եվ ամուսինը հասկանում է, որ անծանոթը իր հարազատ որդին է:
Նա իջնում Է կտուրից, երբ արդեն մայրամուտ Էր։ Բախում Է դուոը։ Կինը բացում Է, բայց չի ճանաչում ամուսնուն։
— Ես քո ամուսինն եմ։ Դու ինձ տանութ տարի առաջ տանից դուրս արեցիր, ասիր տուն չգաս, քանի դեռ չես հարստացել։ Հիմա շատ հարուստ մարդ եմ, դրա համար վերադարձել եմ։
Կինը իրենց բակում տեսնում Է հարյուրավոր ուղտերից կազմված քարավանը՝ բազմաթիվ հրաշալիքներով բեռնված։
Կինը ողջագուրվում Է ամուսնու հետ, նրան ներս Է հրավիրում, ծանոթացնում իրենց որդու հետ։
Ճիշտ Է, իմ տատ Լուսոյի կարծիքով սա հրաշալի պատմություն Է, բայց ինձ տխուր Է թվում, որովհետև այդ կինը բարի չէր,իսկ նրա ամուսինը հիմարի մեկն էր։ Ախր էդքան էլ հիմար մա՞րդ կլինի, թեկուզ՝ հեքիաթում։

Advertisements
Այս նյութը հրատարակվել է 2017-2018 ուս․ տարի, Մայրենի-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s