Երեք գետեր

Դեբեդ

Կուրի ավազանի ամենախոշոր գետը։ Այն կազմվում է երկու գետակներից. դրանցից մեկը Փամբակն է, որն սկիզբ է առնում Ջաջուռի լեռնանցքի մոտից, իսկ մյուսը՝ Ձորագետը, որը սկսվում է Լոռվա սարահարթը եզրապատող լեռներից։ Նրանք իրար են միանում Թումանյան կայարանից 2 կմ հյուսիս։

Դեբեդը, որ թափվում է Խրամի մեջ, Փամբակի ակունքից հաշված ունի 178 կմ երկարություն։

Որոտան

Գետ Հայաստանում։ Սյունիքի մայր գետն է, Արաքսի ձախ վտակը[1]։ Սկիզբ է առնում Սյունիքի բարձրավանդակի հյուսիսարևմտյան լանջերից՝ 3045 մ բարձրության վրա գտնվող Խալխա լճակից ու հարակից աղբյուրներից, իր մեջ է ընդունում ևս մի քանի մանր լճակներից հոսող առվակների, ինչպես նաև Գորայք գյուղի աղբյուրների ջուրը, ապա դեպի հարավ-արևելք ուղղությամբ հոսում Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների տարածքով, ներառում Հագարի Աղվանո վտակը և Միջնավան կայարանից միախառնվում Արաքսին։ Երկարությունը 178 կմ է, ՀՀ սահմաններում՝ 119 կմ, ավազանը 5650 կմ2, ՀՀ սահմաններում 2300 կմ2։

Քասախ

Երկարությունը 89 կմ է, ավազանի մակերեսը՝ 1480 կմ2։

Քասաղի ակունքները երկու փոքրիկ գետակներ են, որոնցից մեկն սկսվում է Արագածից, իսկ մյուսը՝ Փամբակի լեռնալանջերից։ Նրանք երկուսն էլ մեծ մասամբ հոսում են հարթ մարգագետիններով և ապա, միանալով միմյանց, առաջացնում Քասաղ գետը։

Քասաղը վերին հոսանքում դանդաղահոս է և սակավաջուր, իսկ միջին հոսանքում դառնում է բավական ջրառատ ու արագահոս։ Այստեղ, հատկապես Աշտարակի և Օշական գյուղի շրջանում, նա հոսում է խոր ձորի միջով։

 

Աղբյուրները՝ Վիքիպեդիայից

Advertisements
Այս նյութը հրատարակվել է 2017-2018 ուս․ տարի, Բնագիտություն-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s