Ինչպես են հին Հայերը զարդարել տոնածառը

Հնուց ի վեր հայերը եղևնու փոխարեն Ամանորին զարդարել են ձիթապտղի կամ խնկի ծառը, ընդ որում զարդերը եղել են բնության պարգևներ և բացարձակապես՝ բնական:

Նոր տարվա երեկոյան ձիթենու համեմատաբար հաստ ճյուղը խրել են նախապես թխված մեծ հացի կամ բաղարջի մեջ: Այդ ճյուղը «Կաղանդի ծառ» է կոչվում: Տան անդամները նախ ընկուզեղենով զարդարում էին ճյուղը, այնուհետև տանտերը ճյուղը տանում էր եկեղեցի, քահանային օրհնել տալիս, հետ բերում տուն և ամրացնում գերանին:

Տոնածառի խաղալիքները հասկերից, ընկույզներից (թվով` յոթ) պատրաստված զարդարանքներ էին, որոնց վրա կախվում էին չարխափաններ, ինչպես նաևմարդակերպ և կենդանակերպ թխվածքներ էին:

Նոր Տարվա ծառը  զարդարում էին խնձորով, որը խորհրդանշում է պտղաբերություն, ցորենի հասկերով՝ ի նշան առատության, ինչպես նաև լոբու պատիճներով, որոնք ավանդաբար խորհրդանշում են ընտանիքի ամրությունը:

Տոնածառը  պատրաստվում էր փայտե խաչի վրա, որը խորհրդանշում է տիեզերական չորս ուղղությունները:

Կենաց ծառը կարելի է պատրաստել նաև փշերից, ծաղկած ավելաբույսից, ցորենի հասկերից: Իսկ Ամանորի ծառը զարդարելու համար պետք է օգտագործել տարբեր խորհրդանշական իրեր, հատկապես պետք է ծառից կախել արական եւ իգական սեռի կարված տիկնիկներ, հացահատիկ, նուռ, որն ընտանիքի խորհրդանիշն է: Զարդարում են նաև մրգերով, կոպեկներով, փշերով` ուղղված չարի դեմ, փոքրիկ քսակներով` որպես առատության ու լիության խորհրդանիշ:

«Տոնական կենաց ծառը պատրաստված է բնական բույսերից` ավելից եւ աքլորակատարից: Ծառը զարդարող տիկնիկներից յուրաքանչյուրն ունի իր գործառույթը. մեկը հաց է թխում, մյուսը` խնոցի հարում եւ այլն:  Նախկինում Սուրբ ծնունդ ավելի ճոխ են տոնել, իսկ մինչ այդ պաս են պահել:

Կենաց ծառի կողքին կա ևս մեկ, սակայն ավելի փոքր ծառ, որի վրա մոմեր են դրված: Այդ ծառը կոչվում է չաթալ ծառ: Այն պարտադիր ամեն տարի Կենաց ծառի կողքին պետք է դրված լինի: Չաթալ ծառի վրա ընտանիքի յուրաքանչյուր անդամ պետք է իր համար մոմ վառի: Իսկ տան մեծ մամիկի մոմը պետք է առաձնահատուկ լինի: Հին ժամանակներում Ամանորի գիշերը, երբ հավաքվում են երեխաները, սկսում են մամիկից չիր ու չամիչ ուզել: Սակայն եթե մամիկի տվածը բավական չէր երեխաների համար, նրանք ցորենի հատիկներ էին գցում մամիկի վառած մոմի վրա` փորձելով հանգցնել: Իսկ մամիկն էլ ստիպված նրանց կրկին տալիս էր անուշեղեն:
Կենաց ծառի կողքին դրված են լինում նաև բլիթներ Դեռ հին ժամանակներում տարեմուտի գիշերը մարդիկ հազարավոր գուշակություններ էին անում: Բլիթների միջոցով կարող ես իմանալ` արդյոք նոր տարին հաջող է լինելու, թե ոչ: Ամանորի գիշերը այս բլիթները պետք է եփել, իսկ եթե եփելիս դրանք ուռչեն, ապա հաջող տարի կլինի:

Advertisements

About HG_Blog

Ես Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի միջին դպրոցի 6.2 դասարանի սովորող եմ։ Սիրում եմ խաղալ բասկետբոլ, ֆուտբոլ և ձեռքի գնդակ։ Սիրում եմ նաև բոլոր մեր առարկաները, որոնք մենք անցնում ենք։ Ամենից շատ սիրում եմ զբաղվել համակարգչով և ուզում եմ դառնալ ապագա ծրագրավորող։
Այս նյութը հրատարակվել է 2017-2018 ուս․ տարի, Հայրենագիտություն-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.