Երկրի մակերևույթի հիմնական ձևերը։ Հարթավայրեր

Երկրի մակերևույթն ամենուրեք նույն ձևը չունի: Մայրցամաքների վրա և օվկիանոսների հատակում կան բազմաթիվ անհարթություններ՝ հարթավայրեր, լեռներ, բլուրներ, ձորեր, խորն անդունդներ և այլն:

Մակերևույթի բոլոր ձևերն առաջանում են Երկրի ներքին (ներծին) և արտաքին (արտածին) ուժերի շնորհիվ: Ներծին ուժերից ձեզ արդեն հայտ­նի են երկրակեղևի ուղղաձիգ և հորիզոնական շարժումները, երկրաշարժերն ու հրաբխային ժայթքումները: Այս ուժերի ազդեցությամբ երկրակեղևի  առանձին տեղամասեր կոտրատվում է, որոշ մասեր բարձրանում են, մյուսներր՝ իջնում, տեղի է ունենում ապարաշերտերի ծալքավորում:

Երկրի մակերեույթի փոփոխող արտածին ուժերից են Արեգակի էներ­գիան, հոսող ջուրը, քամին, սառցադաշտերը, ծովերի ալեբախությունը և, անշուշտ, մարդու ներգործությունը:

Այդ երկու ուժերը հավերժ պայքարի մեջ են: Ներծին ուժերն ստեղծում են անհարթություններ՝ նոր լեռներ, իջվածքներ և այլն: Իսկ արտածին ուժերը, դրան հակառակ, քայքայում են լեռնային ապարները, լցնում իջվածքները և հարթեցնում մակերևույթը: Արտածին ուժերին միլիոնավոր տարի­ներ են անհրաժեշտ՝ լեռները հարթեցնելու համար: Մինչդեռ ներծին ուժերը րոպեների ընթացքում կարող են հրաբխային նոր լեռներ գոյացնել:

Այսպիսով՝ ներծին և արտածին ուժերի շնորհիվ ձևավորվել են Երկրի մակերևույթի ներկա ձևերը:

Երկրի մակերեույթի հիմնական ձևերն են հարթավայրերն ու լեռներր: Մակերևույթի այս ձևերն իրարից տարբերվում են ծովի մակարդակից իրենց բարձրությամբ: Առանձնացնում են բարձրության երկու տեսակ՝ բա­ցարձակ և հարաբերական:

Ցամաքի վրա որևէ կետի բարձրությունը ծովի (օվկիանոսի) մակար­դակից կոչվում է բացարձակ բարձրություն:

Օրինակ՝ Երևանի բարձրությունր ծովի մակարդակից մոտ 1000 մ է, իսկ Մեծ Արարատինը՝ 5165 մ: Ծովի մակարդակից Երկրի մակերևույթի ա­մենաբարձր կետը Ջոմոլունգմա (էվերեստ) լեռնագագաթն է՝ 8848 մ:

Երկու կետերի բացարձակ բարձրությունների տարբերությունը կոչվում է հարաբերական բարձրություն:

Օրինակ՝ Մեծ Արարատի հարաբերական բարձրությունր Երևանի նկատմամբ 4165 մ է, այսինքն՝  5165 մ — 1000 մ = 4165 մ:

Երկրի մակերևույթի հիմնական ձևերից ծանոթանանք հարթավայրերին:

Հարթավայրերը ցամաքի հարթ կամ թույլ բլրավետ, րնդարձակ տարածություններն են:

Հարթավայրերը զբաղեցնում են ցամաքի մակերևույթի 3/5 մասը։

Ստեփան Շաքարյան

Կենսագրություն

Ստեփան Շաքարյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 23-ին, Բաքվում: 1952 թվականին տեղափոխվել է Երևան: 1954թվականին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա: 1956 թվականին Արամ Խաչատրյանի խորհրդով և հրավերով տեղափոխվել է Մոսկվայի Գնեսինների անվան ինստիտուտ, որից հետո՝ Լենինգրադի կոնսերվատորիա։ 1964 թվականին ավարտել է ուսումը և վերադարձել Երևան։ 1986-1990 թթ. ՀՀ ռադիոպետկոմի մենակատարների ջազ-անսամբլի հիմնադիր-ղեկավար։ 1992 թվականից դասավանդում է Երևանի պետական կոնսերվատորիայում, պրոֆեսոր` 1998 թվականից: 2009 թվականին «Շարմ Հոլդինգ» ընկերությունը թողարկել է Ստեփան Շաքարյանի «Լուսինը սարերի վրա» ձայնասկավառակը, որը ներգրավվել է «Հայկական ջազ 70» ձայնասկավառակների հավաքածուի մեջ:

the evergreen

The evergreen

(Summery based on Hans Christian Anderson’s fairy tale)

 

There was a beautiful, little evergreen in the forest. The evergreen was surrounded with other beautiful trees.  She wanted to grow up very much and he noticed nothing. She didn’t notice the bright sun, cool air, the villagers who were walking around the forest happily. Everybody liked evergreen very much and said that she was a very beautiful evergreen.

Evergreen didn’t notice these beauiful words. He thought about growing up. A year later she was grown up.Woodcutters came to the forest and started to cut the big trees but they didn’t take the evergreen. One time they took smaller trees but they didn’t take evergreen again. Evergreen wanted to know very much where her friends were. One of the storks said that one of the trees became ship’s mask and he is on the sea. Evergreen wanted to become ship’s mask too.

Next year they took the evergreen first. She was very happy.  They placed her in a large hall where they decorated her with various toys, candies and golden apples. They put candles on the branches. She shivered and one of the branches burnt. That was so painful that she promised herself to be careful next time. Children danced around the tree then started to pull the decorations. Next day they   took evergreen to the basement. There was dark  in  the basement. Mice visited the evergreen and talked to her. Evergreen told about  her  forest.  One  day  mice  stopped  to  visit  her  and  she  became  very  lonely.

She had a hope to come back to the forest again. In spring they took out the evergreen of the basement and threw in the garden. He saw beautiful flowers, the bright sun and thought that he will come back to the  forest. Then she noticed that her beautiful and green brenches became yellow. At theat moment  a woodcutter came and started to cut her into pieces.It was the end of the evergreen and it is the end of  our story.Everything has its end.

 

Translated by Hayk Ghazaryan 5.2 , Gayane Badeyan 4.1 , Eduard Sargsyan  5.2 and Ashot Sukoyan 5.2

 

Audio version of the text read by Hayk Ghazaryan from 5.2 class

The evergreen (Audio)

 

Exercises

 

  1. Underline the unknown words with different colors and write down the Armenian variants.
  2. Make up sentences with some of the words.

 

  1. Answer the following questions.

 

  • With whom the evergreen was surrounded?
  • What did the evergreen want to do so much?
  • What did the villagers think about the evergreen?
  • When did woodcutters take the evergreen?
  • Where did she appear?
  • What did they do with the tree?
  • With what did people decorate the evergreen?
  • What did happen after that day?
  • With whom did the evergreen talk in the basement?
  • What did happen in spring?
  • What is the moral of the story?

 

 

 

  1. Make up another ending for the story.

 

  1. Form sentences by putting the words in the correct order.

 

  • She, nothing, noticed, forest, in, the.
  • Time, one, trees, took, they, even, they, but, take, did not, evergreen, the, smaller.
  • Placed, they, large, in, a hall.
  • Noticed, yellow, she, branches, became, that, her.

 

 

 

 

 

 

 

 

Լուսաբանում 17.01.2018

Այսօր մեր ճամբարային 8-րդ օրն է: Մենք գնացինք երգի կաբինետ՝ երգի փորձն անելու: Երգի փորձից հետո մենք գնացինք դասարան: Մենք նկարեցինք Հանս Քրիստիան Անդերսենի եղևնի հեքիաթի ևս մի քանի հատված, որովհետև մենք չէինք կարող 6 նկարով պատմել ամբողջ տեքստի մասին: Հետո մենք գնդակ վերցրեցինք նախակրթարանից և գնացինք մարզադահլիճ, որ գործնագործ խաղանք: Քանի որ ես շատ ճկուն եմ, իմ թմին դժվար չեղավ հաղթել: Խաղացինք մինչև 12:05-ը, իսկ հետո զբաղվեցինք շրջակայքի մաքրությամբ: Վերադարձանք դասարան և ես ընկերներիս հետ շախմատ խաղացի: Այս օրը շատ-շատ հետաքրքիր էր:

Լուսաբանում 16.01.2018

Այսօր մեր ճամբարային 7-րդ օրն է: Մենք մի քանի ջոկատների հետ գնացել ենք երգի սրահ՝ ռուսերեն երգերը երգելու: Մենք երգեցինք я узнала маленький секрет երգը, որովհետև մեդիաուրբաթին դա ենք ներկայացնելու: Երբ վերջացրինք փորձը գնացինք դասարան: Մեր անգլերենի տեքստի համար նկարներ էին անհրաժեշտ և մենք paint ծրագրով նկարեցինք այդ հեքիաթից մի որևէ հատված: Երբ ընդմիջում էր ես, Աշոտը և Տիգրանը՝ իմ ընկերերը շախմատ խաղացինք: Ինչպես միշտ ես Տիգրանին հաղթեցի, իսկ Աշոտի հետ ոչ-ոքի: Ընդմիջումից հետո ընկեր Լիլիթը մի քանի հոգու հավաքեց և գնացինք ռոբոտիքսի: Քանի որ ես 1 տարի ռոբոտիքսի եմ հաճախել, ինձ շատ հաճելի էր նորից տեսնել ընկեր Գնելին:

Օրվա լուսաբանում 15.01.2018

Այսօր ճամբարային 2 շաբաթվա առաջին օրն է: Մենք ամբողջությամբ վերջացրինք մեր անգլերեն և ռուսերենի տեքստերը, ձայնագրեցինք, որ միացնենք իրար և դնենք բլոգում: Իսկ այսօր մենք սովորեցինք մեր մեդիաուրբաթի երգերը: Դրանք ռուսերեն լեզվով էին, իսկ անգլերեն լեզվով դեռ չենք սովորել: Ընկեր Էլինայի երգերը մենք սովորեցինք ընկեր Արմինեի ջոկատի հետ: Երբ վերադարձանք դասարան, երկարօրիայի սկսելուն շատ քիչ էր մնացել, ես որոշեցի իմ ընկերներ Աշոտի և Տիգրանի հետ շախմատ խաղալ: Տիգրանին ես հեշտությամբ հաղթեցի, իսկ Աշոտի հետ ոչ ոքի արեցի, քանի որ ես և Աշոտը շախմատում հավասարազոր ենք: Այս օրն ինձ համար նույնպես լավն էր:

Օրվա լուսաբանում 12.01.2018

Այսօր ուրբաթ օր է՝ այս շաբաթվա մեր վերջին օրը: Ընդհանուր պարապմունքից հետո մենք հագանք մեր մարզական հագուստները, գնացինք մայր դպրոց, որ սեղանի թենիս խաղանք: Ով խաղալ չգիտեր խաղալ, նրան սովորեցնում էր ընկեր Հասմիկը: Երբ բոլոր մասնակիցները սովորեցին խաղալ մենք միմյանց հետ մրցեցինք: Բոլորս խաղում էինք ընկեր Հասմիկի հետ, ով կարողացավ ամենաշատը դիմադրել, նա էլ կհաղթի: Այդ մրցման ժամանակ ես հաղթեցի, հավաքելով 13 միավոր: Այսօրվա մեր խաղերը ավելի բազմազան էին և հետաքրքիր: Մենք խաղացինք հիշողության խաղ, Twister և հայերեն լեզվով մոնոպոլիա: Մոնոպոլիան կիսատ մնաց, որովհետև արդեն սկսվել էր երկարօրիայի ժամը: Այս օրը նույնպես լավն էր մնացածների պես: