Ճամփորդություն դեպի Գյումրի քաղաք

Մարտի 23-ին դպրոց պարտեզի 5-րդ և 4-րդ դասարանի սովորողներից մի քանիսով երեք օրով ճամփորդելու ենք Գյումրի: Ես կներկայացնեմ Գյումրու մասին տեղեկություն:

 

Գյումրի

Գյումրին բնակչության քանակով ու մշակութային նշանակությամբ Հայաստանի երկրորդ քաղաքն է, գտնվում է հյուսիսարևմտյան մասում՝ Շիրակի մարզում, Ախուրյան գետի ձախ ափին, Երևանից 126 կմ հեռավորության վրա։ Տարածքը՝ 3626 հա։ 2015 թ. դրությամբ ունեցել է 118 հազար բնակիչ, ծովի մակարդակից բարձր է ավելի քան 1500 մ։ Քաղաքի կարգավիճակ ունի 1837 թ․-ից։

Արևմտյան մասը բարձրադիր է՝ կազմված երկու սեղանաձև բարձունքներից։ Ռելիեֆը հարթավայրային է, քիչ մասնատված, ծածկված 300 — 350 մ հաստությամբ լճագետային ու հրաբխային նստվածքներով։ Կլիման ցամաքային է, համեմատաբար տաք ամառներով ու ցուրտ ձմեռներով։ Տարեկան միջին ջերմաստիճանը 7 °C է, հունվարինը՝ — 8 °C (նվազագույնը՝ — 35 °C), հուլիսինը՝ 20 °C (առավելագույնը՝ 34 °C)։ Տարեկան տեղումները 500 մմ են։ Գտնվում է 8-9 բալանոց սեյսմիկ գոտում։ Վերջին ուժեղ երկրաշարժը տեղի է ունեցել 1988 թ. դեկտեմբերի 7-ին։ Նախորդ երկրաշարժը տեղի է ունեցել 1926 թ. հոկտեմբերի 22-ին։

Զինանշան և դրոշ

Զինանշանը հաստատվել է 2001 թվականին։ Զինանշանի վրայի պատկերներն ունեն հետևյալ նշանակությունը.

  • Հովազը Բագրատունիների զինանշանն է։ Վերջիններիս նստավայրը եղել է Շիրակի մարզում։
  • Կամարը, Արագած սարը և եկեղեցին արտահայտում են Գյումրի քաղաքին բնորոշ բնության և ճարտարապետական տարրերը։
  • Լուսավորիչի կանթեղ, ըստ լեգենդի Լուսավորիչի կանթեղն այրվում է Արագածի գագաթների միջև։
  • Ուղղալարը խորհրդանշում է արհեստները և ճշտապահությունը։
  • Ցորենի հասկերը խորհրդանշում են լիությունը։
  • Գիրքն ու քնարը հանդիսանում են կրթության ու գիտության, արվեստի ու մշակույթի խորհրդանիշներ։

Կլկլանի (Մուշուրբայի) արձանը

Քաղաքի խորհրդանիշ է համարվում նաև մուշուրբան: 21-րդ դարում գյումրեցիների մոտ սովորություն էր դարձել հյուրերին մուշուրբա նվիրելը (մուշուրբան պղնձե ջրաման է, որի մեջ ջուրը պահում է իր սառնությունը և խմելիս կլկլոց է լսվում, որի համար էլ անվանում են կլկլան)։ 2013 թվականին Գյումրիում կանգնեցվել է Մուշուրբայի արձանը։

Advertisements

About HG_Blog

Ես Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի միջին դպրոցի 6.2 դասարանի սովորող եմ։ Սիրում եմ խաղալ բասկետբոլ, ֆուտբոլ և ձեռքի գնդակ։ Սիրում եմ նաև բոլոր մեր առարկաները, որոնք մենք անցնում ենք։ Ամենից շատ սիրում եմ զբաղվել համակարգչով և ուզում եմ դառնալ ապագա ծրագրավորող։
Այս նյութը հրատարակվել է 2017-2018 ուս․ տարի, Հայրենագիտություն-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.