Մարիամ Աստվածածին

Մարիամ Աստվածածին, քրիստոնեության մեջ՝ Հիսուս Քրիստոսի մայրը։ Հայ Առաքելական եկեղեցու, կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիների կողմից պատվում է որպես Աստվածածին կամ Աստվածամայր։

Ավետարանիչները Մարիամին անվանում են Հովակիմի և Աննայի դուստրը, Հովսեփի կինը։ Որոշ ուսումնասիրողներ գտնում են, որ Մարիամի պաշտամունքը ձևավորվել է բնության զարթոնքն ու պտղաբերությունը նախանշող նախաքրիստոնեական դիցամայրերի  պաշտամունքների ազդեցությամբ։ Քրիստոնեական աստվածաբանները IVդ. Մարիամին հռչակեցին «անարատ կույս»։ Եփեսոսի Տիեզերական երրորդ ժողովը 431 թ. Մարիամին պաշտոնապես ճանաչեց աստվածամայր, որի երկրպագությունն այնուհետև տարածվեց քրիստոնեական աշխարհում, մանավանդ կաթոլիկների մեջ։ Մարիամին նվիրվեցին բազմաթիվ տաճարներ, սրբապատկերներ, նրա պատվին սահմանեցին տոներ և այլն։ 1854 թվականին կաթոլիկ եկեղեցին ընդունեց Մարիամի «անարատ հղիություն», 1950 թվականին՝ «երկինք համբարձվելու» մասին դոգմաները, իսկ 1964 թվականին Պողոս IV պապը նրան հռչակեց «եկեղեցու մայր»։

Միջնադարյան արվեստում տարածված են Մարիամի կերպավորումն իր մանկան հետ։ Վերածննդյան դարաշրջանում ստեղծվել են Ս. Բոտտիչելլիի, Լեոնարդո դա Վինչիի, Ռաֆայելի և այլոց մեծ կտավները՝ նվիրված Մարիամի կերպարին։

Սուրբ գիրքն ասում է. «Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակը Աստծու կողմից ուղարկվեց Գալիլիայի մի քաղաք, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որ նշանված էր Հովսեփ անունով մի մարդու հետ Դավթի տնից։ Եվ այդ կույսի անունը Մարիամ էր։ Եվ հրեշտակը, գալով նրա մոտ, ասաց. ՙՈւրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է… Մի՛ վախեցի՛ր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար։ Եվ ահա՛ դու կհղիանաս և կծնես մի որդի և նրա անունը Հիսուս կդնես։ Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի։ … Ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»։

 

Աղբյուրը՝ Վիքիպեդիա Ազատ Հանրագիտարան

Advertisements
Այս նյութը հրատարակվել է 2017-2018 ուս․ տարի, Մայրենի-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s