Օրվա լուսաբանում

Այսօր մեր ամառային ճամբարի երրորդ օրն էր։ Այսօր մենք մասկանցեցինք անտիվիրուս Կոմիտասին։ Գնացինք մայր դպրոց, երգեցինք տասը երգ, իսկ հետո ծանոթացանք մեր ապակա կազմակերպչի՝ ընկեր Վարդուհու հետ։ Նախ ծանոթացանք դասարաններին, հետո ընտրությամբ գործունեության խմբերին և դրանց նման բաներ, ընդմիջմանը իջանք բակ և մեր ավագ ընկերների հետ ֆուտբոլ խաղացինք։ Հետո մենք գնացինք քիմիայի դասարան, որտեղ մեր ավագ ընկերները քիմիական փորձեր էին մեզ ներկայացնում։ Փորձերից մնացած տպավորություններով վերադարձանք դպրոց և ավարտեցինք այս օրը։

Օրվա լուսաբանում 30.05.2018

Այսօր մեր ամառային ճամբարի երկրորդ օրն էր։ Այսօր տեղի ունեցավ ամենալավա բանը։ Մենք լողացինք փակ լողավազանում։ Ամեն ինչ ուղղակի ցնցող էր։ Բակում քշեցինք հեծանիվ, խաղացինք ֆուտբոլ և գործնագործ։ Գործնագործ խաղում էինք համադասարանցիներով, ֆուտբոլը խաղացինք մեր կրտսեր 4-րդ դասարանցի ընկերների հետ, իսկ հեծանիվ քշեցինք ջոկատի երեխաներով։ Խաղացինք նաև վոլեյբոլ։ Իսկ նախաճաշից հետո շարունակեցինք մեր խաղի կազմելու ընթացքը, որը դեռ ընթացքի մեջ է։ Ինձ թվում է, որ այս օրն էլ վատ չանցավ։

Ճամբարային օրվա լուսաբանում 29.06

Այսօր մեր ամառային ճամբարի առաջին օրն էր՝ մայիսի քսանինը։ Ինչպես միշտ ճամբարը բաժանված էր ուսուցիչների խմբերի և ես ընտրեցի ընկեր Լիլիթի՝ մեր անգլերենի ուսուցչուհու ջոկատը։ Այսօր մենք դրսում խաղացինք <<գործնագործ>> և <<անուն գոռոցի>>։ Հետո վերադարձանք դասարան ու խաղացինք մեր դասարանի Արենի բերած խաղը, որի անունն էր <<Դե Խաղա>>։ Խաղերից հետո փորձեցինք ուրիշ երեխաների համար ստեղծել մի խաղ, որը դեռ ընթացքի մեջ է։ Հետո եկավ ամենահետաքրքիր պահը և մենք լողացինք բակի ջրավազանում։ Ահա այսքանը առաջին ճամբարային իմ օրվա մասին։

Տիգրանակերտ

Տիգրանակերտ, երբեմնի հզոր քաղաք Մեծ Հայքի Աղձնիք նահանգում, պատմական Հայաստանի հինգերորդ մայրաքաղաքը։ Այժմյան Մանուֆարկին գյուղի մոտ են գտնվում Տիգրանակերտ մայրաքաղաքի ավերակները, ժամանակակից Սիլվան քաղաքի մոտակայքում, Դիարբեքիր (պատմական Ամիդ) քաղաքից մոտ 60 կմ հյուսիս-արևելք, Սասնա լեռների հարավային ստորոտին։ Քաղաքը հիմնադրել է հայոց աշխարհակալ արքա Տիգրան Բ Մեծը։ Շարունակել կարդալ “Տիգրանակերտ”

Քայլարշավ Երևանով

Երեկ՝ մայիսի տասնիննին թանգարանային գիշեր էր։ Մենք ամբողջ ընտանիքով գնացել էինք Հենրիկ Իգիթյանի անվան մանկական պատկերասրահ։ Սկզբում տեսանք հայ երեխաների նկարած նկարները, որոնք հեքիաթներից էին վերցրած։ Հետո արդեն ներքևում կաին օտարազգի երեխաների ստեղծագործություններ, որոնք և՛ ասեղնագործ էին և՛ նկարած։ Կային նաև տարբեր տեսակի գորգեր, աստվածաշչյան պատկերներ, ինչպես նաև Նոյան տապանը իր կնոջ, երեխաների ու կենդանիների զույգերի հետ։ Տեսել ենք նաև <<Սասունցի Դավիթ>> էպոսի տարբեր օրինակներ, նաև Գերմաներեն լեզվով։ Տեսանք քանդակներ կենդանիների և թռչունների վերաբերյալ։ Երբ դուրս եկանք պատկերասրահից զբոսնեցինք Երևանի կենտրոնով, որոնք մարդաշատ էին և լի օտարերկյա զբոսաշրջիկներով։ Ինձ հատկապես դուր եկավ Մոսկվա կինոթատրոնի դիմացի հսկա շախմատը, որով խաղացի ուրիշ երեխաների հետ։ Եվ այսպիսով ես տպավորություններով լի եկա տուն։

18.05.2018 մաթեմատիկական մրցույթ-վիկտորինա

Երկու օր առաջ՝ մայիսի 18-ին արևմտյան դպրոցում տեղի ունեցավ 5.2 և 5.1 դասարանների միջև մաթեմատիկական վիկտորինան։ Ես 5.2 դասարանից էի։ Մեր խմբի անունը <<Մաթեմատկոսներ>> էր, իսկ հակառա կորդինը <<Խելքի ծովեր>>։ Երկու խմբերում կային ավագներ, 5.2-ի ավագը ես էի։ Խմբերի ավագներին հանձնարարված էր կազմել մեկ հետաքրքրաշարժ, կատակ և մաթեմատիկական հնարք խնդիրներ։ Խնդիրներով փոխանակվելուց հետո ընկեր Գրետան մեզ ուղարկեց word ֆայլ, որտեղ նա կազմել էր խդիրներ։ Բոլոր խնդիրները առաջինը մենք լուծեցինք հավաքելով 3.5 միավոր, իսկ հետո ընկեր Գրետան հանձնարարեց կազմել լուցկով հավասարություններ՝ մեկը հռոմեական, իսկ մյուսը՝ հնդկական թվերով։ 5.1-ը ստացավ 2 միավոր արագ կազմելու համար, իսկ մենք՝ արագ լուծելու համար։ Ամենավերջին առաջադրանքը կուբիկ ռուբիկի մրցումն էր՝ ընդեմ 5.1 դասարանի Հովհաննեսի։ Երկու խաղերն էլ նա հաղթեց և վաստակեց 2 միավոր, բայց մենք հաղթեցինք, ունենալով 0.5 միավորի առավելություն։