Ինչո՞վ են մարդիկ իրար նման առաջադրանքներ

Մի փոքրիկ տղա երեկոյան դասավորում էր իր խաղալիքները: Ահա տուփից հանեց մի
սար, որը հայրիկն էր օգնել պատրաստել հին թերթերով և օսլայից պատրաստված սոսնձով: Սա
էլ փոքր պլասմասե տոնածառ է, ապա՝ հայելու մի փոքր կտոր, որ փայլում է իսկական լճի նման,
և վերջապես փայլփլուն աստղեր, որ տոնածառի զարդարանքներ էին եղել: Մյուս տուփից նա
հանեց պլասմասե արձանիկներ. երկու հովիվ և մի քանի գառնուկներ, մի տատիկ՝ նստած
շագանակներով լի թավայի մոտ, և մի բարի հրաշագործ, արևելյան գլխափաթթոցով…

Տղան հովիվներին ու գառնուկներին դրեց սարի լանջին, սարի գագաթին նստեցրեց
հրաշագործին, իսկ ծեր կնոջը տեղավորեց լճի ափին: Քիչ են արձանիկները: Իսկ ի՞նչ կա
պահարանի գլխին դրված այն տուփի մեջ: Ա՜, այնտեղ շատ հին, վաղուց մոռացված
խաղալիքներն են: Արի այս տուփի մեջ էլ նայենք: Եվ նա տուփից հանեց կարմրամորթ
հնդկացուն՝ ինչ որ ցեղի վերջին ներկայացուցչին, մի փոքրիկ ինքնաթիռ, որի խցիկում օդաչու
կար նստած, և ինչ-որ մի աղջիկ՝ տաբատով ու կիթառը ձեռքին, որը պարզ չէ, թե ոնց էր
հայտնվել այստեղ: Պարզ բան է՝ տղաները տիկնիկներով չեն խաղում… Բայց եթե ուշադիր
նայենք, այս աղջիկն այնքան էլ վատը չի երևում: Եվ տղան նրան դրեց շագանակներ բովող ծեր
կնոջ կողքին: Իսկ մարտական կացինն ուսին կարմրամորթ հնդկացուն դրեց գառնուկներից ոչ
հեռու: Օդաչուավոր ինքնաթիռն ու աստղերն էլ կախեց տոնածառից: «Վատ չստացվեց,- մտածեց
38
տղան,- կարծես իսկական թատերական դեկորացիա լինի»: Բայց այդ պահին մայրիկը կանչեց, և
նա գնաց: Քնելու ժամանակն էր: Շուտով տղան քնեց:
Եվ այդ ժամանակ արթնացան նրա խաղալիք-արձանիկները: Առաջինը աչքերը բացեց
հովիվներից մեկը: Նա նայեց չորս կողմը և դժգոհ մնաց այն ամենից, ինչ կատարվում էր շուրջը:
«Այս ո՞վ է կացինը ձեռքին գնում իմ հոտի հետևից»,- մտածեց նա։
— Է՜յ, դու ո՞վ ես։ Ի՞նչ ես անում այստեղ։ Գնա՛, թե չէ շներին քսի կտամ վրադ։
— Աուֆ,- միայն պատասխանեց կարմրամորթ հնդկացին:
— Ի՞նչ։ Պարզ խոսիր, հասկանանք։ Ասենք՝ կարող ես և լռել, միայն թե շուտ կորիր
այստեղից:
— Ես մնալ,- պատասխանեց կարմրամաշկը:- Աուֆ:
— Իսկ կացինն ինչի՞դ է պետք։ Հո գառնուկիս չե՞ս ուզում գողանալ։
— Կացին փայտ ջարդել։ Գիշերը ցուրտ։ Ես ուզել կրակ վառել:
Այդ պահին արթնացավ թավայի մոտ նստած տատիկը և տեսավ կիթառով աղջկան:
— Էս ձեռքինդ ի՞նչ է։
— Կիթառ:
-Կույր չեմ, ինքս էլ եմ տեսնում, որ կիթառ է: Բայց մեզ կիթառ պետք չէ, մենք ավելի շատ
պարկապզուկ և սրինգ ենք սիրում:
— Բայց կիթառը հրաշալի ձայն ունի, լսե՛ք:
— Դե վերջացրու, Աստծու սիրուն, գժվե՞լ ես, ինչ է: Սարսափելի է: Վայ այս ժամանակակից
երիտասարդները: Գիտես ինչ, շուտ հեռացիր այստեղից, քանի շագանակները չեմ շպրտել վրադ:
Իսկ դրանք արդեն բովվել են ու շատ տաք են:
— Իսկ ես սիրում եմ շագանակ, ասաց աղջիկը:
— Դեռ ծիծաղո՞ւմ ես։ Ուզում ես շագանակներս խլե՞լ։ Անամոթի մեկը, գո՛ղ։ Հիմա քեզ ցույց
կտամ… Օգնեցե՜ք, բռնե՜ք գողին:
Բայց ծեր կնոջը ոչ ոք չլսեց, որովհետև հենց այդ պահին արթնացած օդաչուն միացրեց
ինքնաթիռի շարժիչը։ Նա երեք անգամ պտտվեց լճի և սարի վրայով, սիրալիր ձեռքով արեց
բոլորին և վայրէջք կատարեց կարմրամորթ հնդկացու կողքին: Դժգոհ հովիվներն իսկույն
մոտեցան նրան:
— Ինչո՞ւ ես թռել-եկել: Ուզում եմ վախեցնե՞լ մեր ոչխարներին:
— Թե՞ քանդե՞ս մեր տնակները քո ռումբերով:
39
— Բայց ինձ մոտ ոչ մի ռումբ չկա,- պատասխանեց օդաչուն,- սա սպորտային ինքնաթիռ է,
ուզո՞ւմ եք, նստեք՝ զբոսանքի տանեմ:
— Ի՛նքդ քեզ ման տուր, և լավ կլինի էստեղից հեռու, որ քեզ այլևս չտեսնենք:
— Հա՛, հա՛,- բղավեց ծեր կինը,- ու հետդ էլ տար էս աղջկան, որն ուզում է շագանակներս
խլել:
— Տատի՛կ,- ասաց աղջիկը, սուտ մի՛ խոսիր։ Շագանակներիդ համար, եթե իհարկե տաս ինձ,
կվճարեմ:
— Տարե՛ք նրան իր անիծյալ կիթառի հետ:
— Դու էլ, կարմրամռութ,- ասաց հովիվներից մեկը՝ դիմելով կարմրամորթ հնդկացուն,- դու
էլ չքվիր: Մեզ էստեղ ավազակներ պետք չեն:
— Ո՛չ ավազակներ, ո՛չ էլ՝ կիթառ,- ավելացրեց ծեր կինը:
— Կիթառ. ամենասիրուն երաժշտություն,- պատասխանեց կարմրամորթը:
— Լսեցի՞ք, ես նրա հետ համամիտ եմ:
— Տատի՛կ,- խոսակցությանը խառնվեց օդաչուն,- ինչո՞ւ եք բարկանում: Ավելի լավ է խնդրեք
օրիորդին, որ մեզ համար մի բան նվագի, և մենք իսկույն ավելի բարի կդառնանք:
— Լա՛վ, վերջացրեք,- ասաց հովիվներից մեկը,- կամ հենց հիմա երեքդ էլ այստեղից կգնաք,
քանի դեռ ողջ եք, կա՛մ բոլորովին այլ երաժշտություն կլսեք:
— Ես մնալ այստեղ: Ես ասացի։
— Ես էլ եմ մնում, իմ ընկեր Կատաղի ցուլի հետ,- նրան միացավ աղջիկը: Ես էլ ասացի:
-Իսկ ես,- ավելացրեց օդաչուն,- շատ հեռվից եմ եկել: Եվ, իհարկե, չեմ ուզում գնալ։ Դե՛,
աղջիկ, մեզ համար ինչ-որ բան նվագիր, տեսնենք քո երաժշտությունը չի՞ փոխի
տրամադրությունը:
Աղջիկը չստիպեց, որ իրեն երկար համոզեն, և մատներով դիպավ կիթառի լարերին…
Առաջին ավարտ
Եվ հովիվները նույն պահին թափահարեցին իրենց փայտերը և կանչեցին շներին:
— Չքվե՛ք այստեղից, չքվե՛ք: Բռնի՛ր, Հավատարի՛մ, կծի՛ր, Գա՛յլ:
— Քշե՛նք սրանց այստեղից։
Կարմրամորթ հնդկացին տեղից չշարժվեց: Միայն բարձրացրեց մարտական կացինը:
— Ես կանգնելու եմ,-ասաց նա:- Աո՛ւֆ։
Բայց օդաչուն ուրիշ բան որոշեց:
40
-Եղավ, հո կռիվ չե՞նք սարքելու այստեղ,-ասաց նա,- բարձրացի՛ր ինքնաթիռ, աղջի՛կ: Դու
էլ, Կատաղի ցուլ: Շարժիչը միացված է, դե՛, բոլորդ մտա՞ք, թռա՜նք:
Եվ ինքնաթիռը, հռնդացնելով շարժիչը, բարձրացավ լճից ու սարից վեր և սկսեց պտտվել
սենյակում:
— Իսկ ու՞ր ենք թռչում,-հարցրեց աղջիկը, իրեն սեղմելով կիթառը, որ քամին չքշի:
-Ես մի լավ, մեծ տուփ գիտեմ, որտեղ ժամանակին վատ չէի ապրում:
— Ես էլ գիտեմ:
— Ես էլ իմանալ: Աուֆ:
— Ուրեմն, աուֆ, թռչում ենք դեպի այդ տուփը: Ահա, ներքևում է, և փառք Աստծո, դեռ փակ
չէ: Վայրէջք ենք կատարում։
— Աո՛ւֆ,- ասաց կարմրամորթ հնդկացին։ Բայց ինքը, կարծես թե, այնքան էլ ուրախ չէր:
Երկրորդ ավարտ
Հազիվ էր աղջիկը սկսել նվագել, հովիվները սպառնալից բարձրացրին իրենց փայտերը:
-Լավ, լավ,- հոգոց հանեց աղջիկը:- Եթե ձեզ դուր չի գալիս կիթառը, ես կջարդեմ այն, միայն
թե խնդրում եմ, շներին մի կողմ տարեք, այլապես նրանք տաբատս կպատառոտեն:
— Այ, սա ուրիշ բան,- ասաց տատիկը:- Արի՛ քեզ տամ շագանակ կտամ:
— Բայց նախ ինձ մի քիչ ալյուր տվեք,-խնդրեց աղջիկը,- մենք կներկենք Կատաղի Ցուլին,
այդ դեպքում հովիվները, նրան նայելով, չեն նյարդայնանա:
— Լավ ես մտածել,- ասացին հովիվները:- Իսկ դու, կարմրամորթ անճոռնի, համաձա՞յն ես:
— Աո՛ւֆ,- պատասխանեց կարմրամորթը, և հանգիստ թույլ տվեց, որ իրեն ներկեն սպիտակ
ալյուրով:
— Իսկ ինքնաթի՞ռը,-հարցրին հովիվները:
— Իսկ ինքնաթիռը,- պատասխանեց օդաչուն,- ահա թե ինչ կանենք. կայրենք այն, խարույկ
կսարքենք և կտաքանանք:
— Դա էլ է ճիշտ, մանավանդ, որ այսպիսի ցուրտ գիշեր է:
Եվ խարույկը վերջապես խաղաղություն բերեց այս բոլոր մարդկանց: Իսկ հովիվները
նույնիսկ տարանտելլա պարեցին կրակի շուրջը իրենց սրինգների նվագակցությամբ:
Երրորդ ավարտ
Հազիվ էր աղջիկը սկսել նվագել, հովիվները հարձակվեցին անկոչ հյուրերի վրա: Բայց ինչ-
որ մեկի ձայնը կանգնեցրեց նրանց:
— Վերջացրե՛ք:
41
— Ո՞վ է:
— Հրաշագործը: Նա սարից իջել է ու գալիս է մեզ մոտ: Ինչպիսի՜ պատիվ է մեզ համար, Ձերդ
ողորմածություն:
— Իմ անունը Գասպարե է, ոչ թե «Ձերդ ողորմածություն»:
— Բարև, Գասպարե,- ասաց աղջիկը:
— Բարի երեկո, աղջի՛կս, ես լսեցի քո երաժշտությունը և այն ինձ շատ դուր եկավ:
— Աո՛ւֆ,- ավելացրեց կարմրամորթ հնդկացին:
— Բարև և քեզ, Կատաղի Ցուլ, Սև Արծիվ, Որոտացող Ամպ, կամ ինչպես ես ուզում, որ
կոչենք քեզ: Ողջունում եմ քեզ, օդաչու, ձեզ էլ, հովիվներ, քեզ էլ, տատիկ: Բովված շագանակի
հոտ եմ առնում:
— Այս աղջիկն ուզում էր խլել դրանք ինձնից:
— Չէ, քեզ միայն թվացել է: Նա գողի նման չի:
— Իսկ կացինը ձեռքին այս տի՞պը,- գոռացին հովիվները,- ինչո՞ւ է եկել այստեղ:
— Իսկ դուք իրեն հարցրե՞լ եք:
— Ինչի՞ համար, առանց հարցնելու էլ երևում է, որ ուզում էր մորթել մեր ոչխարներին:
— Ես խաղաղություն ուզել,-ասաց հնդիկը:- Ես սիրել խաղաղությունը:
— Դե ի՞նչ, լսեցի՞ք,-ասաց Գասպարեն:- Խաղաղությունը բոլորին է պետք: Ե՛վ
սպիտակամորթերին, և՛ կարմրամորթերին, և՛ նրանց, ովքեր ոտքով են ման գալիս, և՛ նրանց,
ովքեր թռչում են ինքնաթիռով, և՛ պարկապզուկ նվագողներին, և՛ կիթառ նվագողներին: Մարդիկ
շատ տարբեր են և բոլորովին նման չեն իրար: Բայց մի բան կա, որը նրանց միատեսակ է
դարձնում. նրանք բոլորն էլ խաղաղություն են ուզում:
Հովիվներն ամոթահար լռեցին, իսկ հետո լսեցին, թե ինչպես է տատիկն աղջկան ասում.
— Լսի՛ր, դու իսկապե՞ս սիրում ես շագանակ: Վերցրո՛ւ, ես քեզ հյուրասիրում եմ, ոչ թե
վաճառում: Իսկ դո՞ւք, օդաչու, չե՞ք ուզում: Իսկ Դո՞ւք, սինյոր Սիրելի Ցուլ… կներե՛ք, Ձեր անունը
լավ չլսեցի… Դուք շագանակներ չե՞ք սիրում։
— Աո՛ւֆ,- ասաց կարմրամորթ հնդկացին։

Առաջադրանքներ

  • Ինչո՞ւ հենց այդ հատվածը նախընտրեցիք։

Ես ընտրեցի երրորդ հատվածը, որովհետև ավելի խաղաղ ավարտվեց այն, ոմանք էլ նույնիսկ զոհաբերեցին իրենց իրերից, որպեսզի բոլորի համար լավ լիներ։

  • Ինչո՞վ էր տարբերվում մյուս հատվածներից։

Իմ ընտրած հատվածը տարբերվում է նրանով, որ այն ավարտվում է խաղաղությամբ։

  • Եթե դու հորինեիր հեքիաթի վերջաբանը, նույն կե՞րպ կավարտեիր

Այո, որովհետև երկրի կամ ժողովրդի հանդեպ սերն ու հարգանքը ամենակարևորն է։

Advertisements

About HG_Blog

Ես Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի միջին դպրոցի 6.2 դասարանի սովորող եմ։ Սիրում եմ խաղալ բասկետբոլ, ֆուտբոլ և ձեռքի գնդակ։ Սիրում եմ նաև բոլոր մեր առարկաները, որոնք մենք անցնում ենք։ Ամենից շատ սիրում եմ զբաղվել համակարգչով և ուզում եմ դառնալ ապագա ծրագրավորող։
Այս նյութը հրատարակվել է 2017-2018 ուս․ տարի, Մայրենի-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.