Տպավորություններ յոթ օրյա Ստամբուլից

Դեկտեմբերի 8-ից ուղիղ մի շաբաթ մենք եղել ենք Ստամբուլում։ Ճանապարհը շատ երկար ու հոգնեցնող էր՝ 28 ժամ։ Երբ հասանք տեղ, մեզ դիմավորեցին այն մարդիկ, ում տանը մենք այս մեկ շաբաթը պետք է մնայինք։ Ես մնում էի տիկին Թալինի, պարոն Րաֆֆիի, Լորիի և Այքի տանը։ Նրանք շատ հյուրընկալ,  կրթված մարդիկ էին, որոնք ինձ շատ դուր եկան։ Երբ արդեն նրանց տանն էի, ես մի քիչ հուզվում էի, կարոտում ծնողներիս, բայց երկու օր անց ամեն ինչ լավ էր։ Նրանք ամեն ինչ անում էին, որ ես ինձ լավ զգայի ու լավ տպավորություններով վերադառնայի Հայաստան։ Առաջին օրը ընտանիքներում մնացինք։ Ես ընտանիքիս հետ գնացել էի զբոսանքի։ Ես տեսա, որ թուրքերը ավելի վաղ են զարդարում քաղաքը, քան մենք։


Երկուշաբթի


Երկուշաբթի օրը մենք գնացինք Կարագյոզյան (Գարակոզեան) վարժարան։ Այնտեղ ծանոթացանք ուսուցիչների հետ։ Ծանոթությունից հետո գնացինք վարժարանի հիմնադիր Տիգրան Էֆէնտի Գարակէօզեանի սենյակ, որտեղ մեզ պատմեցին բարերար-հիմնադրի մասին։ Գնացինք նաև նկարչության և արվեստի դասարան, որտեղ պատմում էին Սարգիս Զապունեանի մասին։Հանդիպման ընթացքում մեզ   տվեցին փայտե կտորներ, որպեսզի մենք քաղաք կամ տուն կառուցենք, հետո քանդենք այն և ասենք, թե որն էր քանդելու իմաստը։ Իմ կարծիքով իմաստն այն էր, որ պետք չէ միշտ հետ նայել, պետք է միայն ու միայն նայել առաջ, հաղթահարել ամեն ինչ, ձգտել՝ հասնելու ամեն ինչի ու լինել ժամանակակից։ Հետո մեզ օրապահիկ տվեցին և Կարագյոզյան վարժարանի կողմից նվիրած պայուսակներ։ Մենք դուրս եկանք Ստամբուլով մեր առաջին պտույտին։ Մտանք Թոպկապի պալատ, որտեղ շատ գեղեցիկ բաներ տեսա ու լուսանկարեցի։ Նաև ունեցանք խմբանկար։ Գնացինք նաև Պոլսո պատրիարքարան, որտեղ նույնպես գեղեցիկ իրեր կային, և ես նույնպես լուսանկարեցի։ Մենք մեր երգի ուսուցիչ ընկեր Հասմիկի հետ երգեցինք երգեր։ Հետո էլ վերադարձանք ընտանիքներ, որտեղ ես Լորիի և տիկին Թալինի հետ պատրաստեցի քաղցր պիցցա, որի մեջ կար մաշմելլո, աղի ձողիկներ և Nestle շոկոլադ։ Պատրաստեցինք նաև slimygloop, որը շատ օրիգինալ ստացվեց։


Երեքշաբթի

Երեքշաբթի առավոտյան մենք գնացինք վարժարան։ Վարժարանում երգեցինք մեր սովորած երգերը, պարերգերը։ Դպրոցում նաև թղթերով անիմացիա ստեղծեցինք։ Հետո էլ գնացինք շախմատի դասարան՝ սուդոկուի մրցումի։ Մենք երկու խնդիր լուծեցինք: Ճաշից հետո դուրս եկանք պտույտի։ Առաջինը այցելեցինք Բեշիքթաշի եկեղեցի։ Գեղեցիկ իրեր կային եկեղեցում, որոնք ես լուսանկարեցի։ Հետո գնացինք Դոլմաբահչե պալատ, որն այս ճամփորդության ընթացքում ինձ ամենաշատը դուր եկավ։ Դոլմաբահչեում շատ գեղեցիկ իրեր կային, որոնք ուղղակի հնարավոր չէր չլուսանկարել։ Այնտեղ ներկայացված էին սուլթանի կնոջ, իր և իր մոր սենյակները, որտեղ նրանք հանգստանում էին, ճաշում, քնում և հանրահավաքներ անցկացնում։ Գնացինք նաև թանգարան, որտեղ նույնպես ներկայացված էր սուլթանի տունը։ Հետո գնացինք Սուրբ Աստվածածին եկեղեցի, որտեղ աղոթեցինք, մոմ վառեցինք, երգեցինք ավետիսներ, երգեր ու հետո գնացինք ճաշակելու նրանց ազգային հացը՝ սիմիթը։ Այն շատ համեղ էր։ Հետո մենք նստեցինք ավտոբուս և վերադարձանք ընտանիքներ։ Ընտանիքում խաղացինք մոնոպոլիա։ Խաղը շատ երկար տևեց, բայց վերջում ես հաղթեցի։

Չորեքշաբթի

Չորեքշաբթի օրը մենք նույնպես եղանք Գարակէօզեան վարժարանում։ Այս անգամ մեր օրվա մեծ մասն անցկացրինք այնտեղ:  Երեք ժամ եղանք Զահրատի բանաստեղծությունների վերաբերյալ սեմինարի։ Հետո դուրս եկանք Շիշլիի գերեզմանատուն։ Այնտեղ տեսանք վարժարանի հիմնադիր Տիգրան Էֆէնտի Գարակէօզեանի գերեզմանաքարը և Զահրատի գերեզմանաքարը։ Այդ ընթացքում այնքան խոշոր ու արագ ձյուն էր գալիս, մոտ ցուցամատիս չափ էր ձյան փաթիլի չափը։ Այդպես մրսած գնացինք Mc’donalds: Այնտեղ ճաշեցինք ու կրկին վերադարձանք վարժարան։ Վարժարանում պատրաստեցինք նախակաղանդային ուտեստ Անուշապուրը։ Մենք ծիրանի չիր կտրատեցինք ու հաց թխեցինք։ Ահա այսպես էլ մենք անցկացրեցինք չորեքշաբթին։

Հինգշաբթի

Հինգշաբթի օրը առավոտյան կրկին վարժարանում էինք։ Գնացինք Կենտրոնական դպրոց, որտեղ ժամանել էր մեր ավագ դպրոցի ճամփորդական խումբը։ Քանի որ դպրոցի հենց կողքին եկեղեցի կար, մենք մասնակցեցինք պատարագին։ Այնտեղ աղոթեցինք, մոմ վառեցինք։ Կենտրոնական վարժարանում ճաշելուց հետո մենք այցելեցինք մեծ շուկա։ Այնտեղ գեղեցիկ իրեր կային, բայց մենք ոչինչ չգնեցինք, որովհետև այնտեղ զբոսաշրջիկների համար երեք անգամ թանկ էին վաճառում։ Հետո գնացինք Փարաջանովի  թանգարան։ Իսկ հետո վերադարձանք վարժարան՝ երեկույթի։ Այնտեղ երգեցինք, պարեցինք, Զահրատ արտասանեցինք, ուրախացանք։ Նաև եկավ Ձմեռ պապը և մեզ բաժանեցին կոնֆետներ, որոնց վրա թվեր էին գրված, որոնք վիճակահանության ժամանակ հաղթելիս նվերներ էինք ստանալու։ Ես ստացա ականջօղեր, որոնք Հայաստանում տվեցի մայրիկիս։ Եվ ամենավերջում մենք կերանք մեր պատրաստած անուշապուրը։ Այն ինձ այդքան էլ դուր չեկավ, իսկ միակ բանը, որի համը չէր խառնվել ուրիշ համի՝  նուռն էր։ Այսպես էլ անցկացրինք Հինգշաբթին։

Ուրբաթ

Ուրբաթ օրը ժամանեցինք վարժարան։ Վարժարանում եղանք կենսաբանության կաբինետում։ Այնտեղ ուսումնասիրեցինք տերևի բջիջներ, նաև մանրադիտակով տեսանք ձկների մի փոքր տեսակի, ուսումնասիրում էինք նրա տեսքը շարժումները և այլն․․․ Մենք եղանք նաև Գալաթայի աշտարակին մոտ գտնվող մի առևտրական թաղամաս, որտեղ էլ ես իմ գնումները արեցի։ Ընտանիքիս և ինձ համար գնեցի նվերներ, իսկ հետո արդեն երեկոյան գնացինք կենտրոնական վարժարան, որտեղ էլի երեկույթ էր կազմակերպված։ Էլի երգեցինք, պարեցինք ու ուրախացանք, վերջում էլ ինչպես հինգշաբթի, Ձմեռ պապը եկավ, նվերներ տվեց ու մենք վերադարձանք ընտանիքներ։


Շաբաթ

Շաբաթ օրը մենք շատ ուրախ էինք, որ ևս մեկ օր մնալու ենք Ստամբուլում։ Ես ընտանիքում Այքի հետ մի քիչ խաղացի, որից հետո մենք գնացինք բոուլինգի, իմ ընկերների հետ միասին։ Բոուլինգից հետո գնացինք ռեստորան, և ես փորձեցի թուրքական շաուրման, որը շատ համեղ էր։ Հետո վերադարձանք տուն, խաղացինք տարբեր խաղեր և գիշերը բոլորով դիտեցինք ՙՙՄաուգլիի՚՚ ֆիլմը։ Իսկ կիրակի օրն էլ արդեն վերադարձանք Հայաստան։

Ինձ այս ճամփարդությունը շատ դուր եկավ, սովորեցի և տեսա շատ բաներ և եթե ևս մեկ անգամ այսպիսի բան պլանավորվի, ես անպայման կմասնակցեմ՝ իմանալով, որ Ստամբուլում ունեմ ընտանիք։

My native town

I very like my native town. Of course it has negative things but there are lots of good and beautiful places in my native town` Armenia. Here is more to explore, photorgaph and many more… In my country people are throwing the trash to the ground. I hope that in future my country, my Armenia will be beautiful, clear and very big.

Մայրենի դասարանական աշխատանք

Ազգօգուտ, աղբ, աղոթք, Ամանոր, ամբողջ, այսօր, անդադար, անդորր, անդրադառնալ, անզգույշ, արթուն, բարձրահասակ, բարեկենդան, բերրին, բնորան, գաղտնի, գմբեթ, գործընթաց, դաստիարակ, դղյակ, դրախտ, դժողք, երաժիշտ, երկարօրյա, երբևէ, երփներանգ, զգույշ, էլեկտրաէներգիա, ընդարձակ, ընձուղտ, թույլտվություն, իբրև, լացուկոց, խոչընդոտ, խցան, կենդանի, համարձակ, հարցնել, մաղթել, միանգամայն, մշակութային, որոգայթ, չորրորդ, պարգև, ռադիո, սանդուղք, սխտոր, վայրկյան, ուխտավայր, փոխադարձ, քաղցրահնչյուն, օլիմպիադա, օվկիանոս, օրիորդ, օրրան։

Մաթեմատիկա տնային առաջադրանք

1.

1.

2.Ի՞նչ թիվ պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի

հավասարություն.

ա) -21 ։ 3 = –7, գ) 48 ։ (–8) = –6, ե) (–80) ։ (–20) = 4,

բ) -10 ։ (–5) = 2, դ) (–45) ։ 15 = –3, զ) -(–80) ։ (–16) = –5

3.Գտե՛ք այն թիվը, որի`

ա) 17 %-ը հավասար է 340-ի-2000   

բ) 2 %-ը հավասար է 37-ի-1850


4.Կոնգո գետն ունի 4320 կմ երկարություն։ Ի՞նչ երկարություն կունենա այդ գետի պատկերումը 1 ։ 25000000 մասշտաբով գծված քարտեզում։

17սմ 28մմ

5.Գտե՛ք արտահայտության արժեքը. (8 · * + 9) ։ (–5),  եթե աստղանիշի փոխարեն գրված լինեն + 2, + 7, –3, –8 թվերը.

(8 · 2 + 9) ։ (–5)=-5

(8 · 7 + 9) ։ (–5)=-15

(8 · (-3) + 9) ։ (–5)=3

(8 · (-8) + 9) ։ (–5)=11

6.Կոորդինատային հարթության վրա կառուցե՛ք ABC եռանկյունը, որի գագաթները հետեւյալ կետերն են.ա) A (+1, +1), B (+4, +2), C (+1, +5),բ) A (+1, +2), B (–4, –2), C (–3, +3),

Թե աշխարհում փակ դռներ կան, թող այս գիշեր բացվեն

Այս գիշեր ինչքնան փակ դռներ որ կան աշխարհում, թող բացվեն, թող իրականանան բոլորի երազանքները, մարդիկ հաղթահարեն այն դժվարությունները և հասանելի դառնան այն բաները, որոնք նրանց անհասանելի են։ Թող մարդիկ միշտ լինեն բարի, երջանիկ, ընկերասեր և այլն․․․

Թող ամբողջ աշխարհը լցվի սիրով ու երջանկությամբ։

Պատմություն դասարանական աշխատանք

Բաբելոն

Բաբելոն
1. Թվարկեք Բաբելոնի ձեռքբերումները։

I.Մ.թ.ա.XIX դարում՝ 1894 թ․,Բաբելոնում թագավորություն ձևավորվեց:  

II.Համմուրաբին նվաճումներ ունեցավ Հարավային Միջագետքում, ապա հարվածեց իր գլխավոր հակառակորդին՝Աշշուրին, գրավեց Ասորեստանը, կցեց իր տերությանը և իր սուրն ուղղեց դեպի արևելք՝Էլամ, որ գտնվում էր Պարսից ծոցի արևելյան հատվածում:

III.ՍույնովՀամմուրաբի արքան իր իշխանության տակ համախմբեց ողջ Միջագետքը՝ դառնալով ԱռաջավորԱսիայի հզորագույն տիրակալը:

2.Վերլուծեք Հայ — Բաբելոն — Մարաստան պայմանագրի երկու կետերը։ Ինչով էր այն նպաստավոր Բաբելոնի համար։ 
Օգտակար աղբյուրներ․՝

Այդ պայմանագիրը Բաբելոնի համար նրանով էր լավ, որ Հայաստանը ամեն իրավիճակի պատրաստ էր ողջ զորքը ուղարկել Բաբելոնին պաշտպանելու՝ որի համար Հայաստանում արքա կճանաչվեր Պարույր Հայկազունը։ Լավ էր նաև այն պատճառով, որ Բաբելոնին պետք չէր գա սեփական զորք, որովհետև ըստ պայմանագրի՝ Հայաստանը իր ողջ զորքը կուղարկի Բաբելոնին պաշտպանելու։ Համաձայն երկրորդ պատճառի կա նաև վատ կողմ, որ եթե և՛ Հայաստանը և՛ Բաբելոնը զորք չունենա, թշնամիները հեշտությամբ կհարձակվեին Բաբելոնի վրա և կգրավեին այն։

Բաբելոն

Բաբելոն

Աքեմենյան Իրան
Բնութագրեք Աքեմյան տերությունը։

Աքեմենյան Իրանը համաշխարհային տերություն էր: Այն ներառել էր ամբողջ Առաջավոր Ասիան: Այնտեղ ժամանակի ընթացքում ապրող բոլոր ժողովուրդների մոտ սկսեցին ձևավորվել ընդհանրություններ կյանքի բոլոր բնագավառներում: Տարբեր ժողովուրդների միջև տնտեսական և մշակութային կապեր ընդլայնվեցին: Տերության տարբեր շրջաններում միևնույն աստվածներին էին երկրպագում: Այն ձգվում էր Իրանից մինջև Էգեյան ծով։

Աղբյուր՝ Համաշխարհային պատմություն, էջ 41-43:

Ասորեստան
1. Ե՞րբ և որտեղ է ստեղծվել Ասորեստանը։

Հյուսիսային Միջագետքում Ք.ա. XX դարում Աշշուր քաղաքի շուրջը ստեղծվեց նոր պետություն՝ Ասորեստանը
2. Թվարկեք Ասորեստանի ամենահզոր ժամանակահատվածում իշխող արքաներին և նրանց գործունեությունը։

Ասորեստանյան տերությունը հասավ իր հզորության գագաթնակետին Թիգլաթպալասար III–ի (Ք.ա. 744–727 թթ.) և Սարգոն II–ի օրոք (Ք.ա. 721–705 թթ.):
Աղբյուր՝ Համաշխարհային պատմություն, էջ 29-30: