Մայրենի տնային առաջադրանք

Հացը: Հրանտ Մաթևոսյան

Մաս 2-րդ

Շունը չէր ուզում գալ։ Ես  նորից կանչեցի,  նա դանդաղ ելավ ու ծուլորեն հետևեց մեզ։ Նա ճանաչում էր Դիմաց անտառի գող ուրուրին, Դիմաց անտառի գող ուրուրը ճանաչում էո նրան։ Նրանք վաղուցվա ծանոթներ էին։ Դիմաց անտառի գող ուրուրը չէր ճախրում բազեի պես բաց ու բարձր, նա մեր հավերին մոտենում էր թփից թուփ և ծառից ծառ անցնելով, գրեթե սողալով։ Շունը ղարձյալ կանգ առավ։ Ես տեսա գորշ ուրուրի գողունի թռիչքը թփուտից թփուտ, բայց մտածեցի, որ շանը տանում եմ նույնքան կարևոր գործի, ինչքան կարևոր է հավերի հսկողությունը, և սուլոցով կանչեցի շանը։ Նա մեր ետևից գալիս էր ակամա, ապա, երբ գյուղից դուրս էինք եկել, և մոռացել էր ուրուրի մասին, ուրախ վնգստոցով առաջ սլացավ ու գնաց։ Նա կարոտել էր անտառին, խոզերին, վազքին, հոգնածությանը։

Շարունակել կարդալ “Մայրենի տնային առաջադրանք”

Տրամաբանություն տնային առաջադրանք

1.Պատկերը, որ քառակուսու նման է, իրականում քառակուսի՞ է։

square-or-not-shape-distortion-illusion
Այո քառակուսի է

2. A  -ի արժեքը B-ի արժեքին բաժանելուց ի՞նչ կստացվի, ո՞ր տառին հաապատասխան արժեքը:

661

0,25:0,5=

3. Աստղանիշի փոխարեն գրեք ճիշտ թվերը

ա/    92 x 3 = 288

բ/   Ա+ Բ = ԲԳ=9+1=10

գ/  Ա + ԱԳ = ԳԴԴ=9+91=100

դ/ ԱԱ + ԱԱ = ՊԱՐ=99+99=198

ե/  ԱԲԳԴ + ԳԲԳԱ = ՆԴԳԱԴ=

4. Սովորում ենք մարդու դեմք նկարել․ մաթեմատիկա, համաչափություն և նկարչություն։

222

5. Քանի՞ ութանիշ թվեր կան, որոնց թվանշանների գումարը 2 է։

9` 10000001,10000010,10000100,10001000,10010000,10100000,11000000, 20000000

6. Մեկ կիլոգրամ խնձորը 80 դրամ արժե։  Մեկ կիլոգրամ խնձորն ի՞նչ կարժենա, եթե 25 % -ով էժանացնեն։

80*25:100=20

80-20=60

Բնագիտություն դասարանական աշխատանք

Պատասխանել հարցերին.

1. Ի՞նչ է շնչառությունը:

Շնչառությունը թթվածնի ընդունման ու ածխաթթու գազի արտահանման պրոցեսն է։

2. Ի՞նչ ձեւերով են շնչում միաբջիջները,ջրային  և ցամաքային կենդանիները:

Միաբջիջները շնչում են իրենց մաշկով, ջրային կենդանիները շնչում են խռիկներով, իսկ ցամաքային կենդանիները թոքերով։

3. Ի՞նչ են հերձանցքները: Ինչպե՞ս են դրանք աշխատում:

Հերձանցքի միջոցով բույսերը շնչում են և ստանում լուսասինթեզի համար անհրաժեշտ նյութեր (ածխաթթու գազ) և արտահանում անջատված թթվածինը։ Հերձանցքը գոլորշացնում է ջուրը

4. Ինչո՞վ են պայմանավորված կենդանիների կրկնակի շնչառությանը:

Թռչունների թոքերը սպունգանման են։ Թռիչքի ժամանակ արյան և օդի միւև գազափոխանակությունը կատարվում է և՛ ներշնչման, և՛ արտաշնչման պահին։ Շնչառության այս եղանակը կոչվում է կրկնակի։

Մաթեմատիկա դասարանական աշխատանք

1.Գրել կոտորակի տեսքով։

12,3=123/10

108,51=10851/100

25,061=25061/1000

1,0001=10001/10000

2.Գրել դիրքային գրառման տեսքով։

101/10=10,1

365/100=3,65

3999/10=399,9

21104/10=2110,4

3.Մեծացրու 10 անգամ։

3,15*10=31,5

41,111*10=411,11

0,17*10=1,7

4.Փոքրացրու 10 անգամ։

1,4:10=0,14

12,5:10=1,25

0,125:10=0,0125

0,001:10=0,0001

5.Հաշվիր գումարը։

1,45+1,3=2,75

14,11+251,6=265,71

123,08+3,9=126,98

6.Հաշվիր տարբերությունը։

12,5-2,4=10,1

2,5-0,11=2,39

3,6-0,41=3,19

13,6-3,6=10

7.Հաշվիր արտահայտությունը։

0,4*0,5=0,2

0,15*2,1=0,315

1,31*0,4=0,524

Լրացուցիչ

Աշխատանք գրքից՝ 899-ի ա․

Մայրենի տնային առաջադրանք

Ապրիլ 26

. Կարդա պատմվածքը, բլոգում պատասխանիր հարցերին:

Հացը: Հրանտ Մաթևոսյան

Մաս 1-ին

Իմ հայրիկը կացինն առել, գնում էր գոմ սարքելու։ Իմ մայրիկը գոգնոցը կապել, գնում էր հանդ՝ կարտոֆիլ հավաքելու։ Իմ հորեղբայրը եղանն ուսել, գնամ էր սարերում խոտ դիզելու։ Բակում, արևի տակ, ես նստել էի կոճղին և հաց ուտելով կարդում էի քաջագործությունների մասին մի գիրք։
Օրը կիրակի էր։ Դպրոցում հայերենից ես պայծառ «գերազանց»-ներ էի ստանում, ռուսերենից, մաթեմատիկայից, աշխարհագրությունից, բոլոր առարկաներից ես ստանում էի պայծառ «գերազանց»-ներ։ Քաջագործությունների մասին գիրքը լավ գիրք էր։ Իմ հայրիկը լավ հայրիկ էր։ Իմ մայրիկը ինձ շատ էր սիրում։ Իմ հորեղբայրը գեղեցիկ և ուժեղ տղամարդ էր։ Մեր տան քիվի ծիծեռնակները երկնքի կռունկների հետ չվել գնացել էին։ Այգու և անտառի վրա խշշալով աշուն էր իջնում։ Եթե մեր խոզերը կորած չլինեին, այդ պահին աշխարհում ամեն ինչ անչափ գեղեցիկ կլիներ։ Կացինը թևին, գոգնոցը կապած, եղանն ուսին՝ աշխատանքի գնալուց աոաջ նրանք նայում էին ինձ և թաքուն հրճվում, որ իրենց որդին մեծանում է, այտն ահա ձեռքին է դրել և գիրք է կարդում։ Գոգնոցը կապած, իմ մայրիկը մտածեց՝ ասե՞լ թե չասել, և որոշեց չասել, որդուն չխանգարել, որդին թող կարդա ու դառնա գիտնական։ Կացինը թևին, իմ հայրիկը մտածեց՝ խնդրե՞լ թե չխնդրել։ Դարձյալ մտածեց՝ խնդրե՞լ թե չխնդրել, և որոշեց չխնդրել. որդին թող կարդա, հաց ուտելով թող կարդա։ Ես կարդում էի և զգում, որ նրանք ուզում են խոզերի մասին ինձ բան ասել, բայց ես ցույց էի տալիս, թե ոչինչ չեմ զգում, այլ միայն կարդում եմ քաջագործությունների մասին գիրքը, քանի որ լավ է, շատ լավ է, երբ  գրքերի մեջ ուրիշները գնում են, թրջվում են, մրսում են, կովում են, պարտվում են, հաղթում են, և վատ է, անչափ վատ է, երբ ես ինքս եմ գնալու, հոգնելու, գտնելու կամ չգտնելու մեը խոզերը։
Գոմը պետք է անպայման սարքվեր, ձյուներից աոաջ կարտոֆիլը պետք է անպայման հավաքվեր, խոտը պետք է անպայման դիզվեր, ուրեմն հայրիկը, մայրիկը, հորեղբայրը չէին կարող չգնալ ձմեռվանից առաջ գոմը սարքելու, կարտոֆիլը հավաքելու, խոտը դիզելու։ Եվ իմ հայրիկը ինձ ասաց.
— Եթե քեզ մի բան խնդրե՞մ։
Ես գիտեի, թե ինչ է խնդրելու հայրիկը, բայց հարցրի.
— Ի՞նչ խնդրես։
Եվ շատ մեծ ամոթ էր, որ գիտեր, սակայն չիմանալու էի տալիս նրա խնդրանքը։
— Մեր խոզերը Պարզ բացատում տեսնող է եղել,— ասաց իմ հայրիկը։
— Ո՞վ է տեսել,— հարցրի ես։
— Անտառապահը։
— Ե՞րբ է տեսել,— հարցրի ես։
— Երեկ իրիկուն։
Ես կարողացա չհարցնել՝ «ինչո՞ւ է տեսել»։ Ես հարցրի.
— Պարզ բացատը որտե՞ղ է։
— Դու կարծեմ լավ գիտես, թե որն է Պարզ բացատը։
— էն հեռո՞ւն։
Նա չպատասխանեց, և ես հասկացա, որ նա ինձանից մի քիչ նեղանում է։ Ես հարցրի.
— Ուզում ես գնամ գտնեմ բերե՞մ մեր խոզերը։
— Ես ոչինչ էլ չեմ ուզում,— ասաց նա։
— Մեր խոզերը Պարզ բացատում տեսնող է եղել, հետո՞,— ասացի ես։
Աոանց աատասխանի նա շուռ եկավ գնալու։
— Լավ,— ասացի ես,— կգնամ։ Բայց եթե էնտեղ չլինեն՝ ի՞նչ անեմ։
— Չգիտեմ։
Նա իրոք նեղանում էր, որովհետե ինքը չէր կարող փնտրելու գնալ, իսկ ես տալիս էի ալարկոտ անբանի հարցեր։
— Ներողություն,— ասաց նա,— գիրքդ կարդա, ներողություն։
— Լավ,— ասացի ես,— հետքերը կգտնեմ, հետքով էլ իրենց կգտնեմ։
Աշնան արևը մեղմորեն ջերմ էր։ Աշնան մեղմ արևի մեջ գեղեցիկ էին ծիծեռնակների լուռ բները, այգու խնձորենիները, որոնք ղեռ ունեին մի երկու խնձոր, իմ մայրիկի մեղմ ժպիտը, շիկավուն շանը, որ պառկել էր իմ ոտքերի մոտ ու ննջում էր, և աքաղաղի կարմիր կատա՛րը, և կեռասի ծառը, որ հանկարծ սկսեց ծվծվալ։ Ես նայեցի այգուն, տեսա կեռասի ծառը և դեղնափորիկ թռչունին, որ այդքան ուշ աշունով ծառին կեռաս էր գտել և զարմանքից ծվծվում էր։ Ես հասկացա, որ աշնան մեղմ արևի մեջ ամեն ինչ թախծոտ ու գեղեցիկ է և միակ տգեղը ես եմ, որովհետև ձևացնում եմ, թե գրքի պատճառով չէի ուզում մեր խոզերը փնտրելու գնալ։
Ես, ուրեմն, ասացի.
— Գիրքը խոզերի մոտ կկարդամ։
— Շնորհակալ կլինեմ,— ասաց իմ հայրիկը։— Ուզում ես՝ շունը թող մնա հավերին պահակ, ուզում ես՝ հետդ տար։ Շնորհակալություն,— կրկին ասաց նա, և ես մի քիչ ամաչեցի։
— Լավ,— ասացի ես,— շունը հետս կտանեմ։
Նրանք ինձ հագցրին բրդե տաք ու փափուկ սվիտեր, որ մայրիկն էր երեկոները գործել ինձ համար, հագցնել տվին ռետինե սոսկերով թեթև կոշիկներ, որպեսզի կաշվե կոշիկներով խոտերի վրա հանկարծ չսայթաքեմ, և ինձ նայեցին գուրգուրանքով, քանի որ սվիտերն ինձ շատ էր սազում, և ես իրենց որդին էի։
— Հիմա՞ գնամ,— ասացի ես։
— Քո և հորեղբոր ճանապարհը մինչև Կույր աղբյուր նույնն է, հորեղբոր հետ մինչև Կույր աղբյուր գնա, էնտեղից կթեքվես Թփուտ կածանով դեպի Պարզ բացատ։

Ցույց տուր, որ այս ընտանիքը աշխատավոր ընտանիք էր: Դուրս հանիր այդ հատտվածները:

Իմ հայրիկը կացինն առել, գնում էր գոմ սարքելու։ Իմ մայրիկը գոգնոցը կապել, գնում էր հանդ՝ կարտոֆիլ հավաքելու։ Իմ հորեղբայրը եղանն ուսել, գնամ էր սարերում խոտ դիզելու։ Բակում, արևի տակ, ես նստել էի կոճղին և հաց ուտելով կարդում էի քաջագործությունների մասին մի գիրք։
Օրը կիրակի էր։ Դպրոցում հայերենից ես պայծառ «գերազանց»-ներ էի ստանում, ռուսերենից, մաթեմատիկայից, աշխարհագրությունից, բոլոր առարկաներից ես ստանում էի պայծառ «գերազանց»-ներ։

Ցույց տուր, որ տղան լավ չէր վարվում իր ծնողների հետ: Դուրս հաիր այդ հատվածները:

— Եթե քեզ մի բան խնդրե՞մ։
Ես գիտեի, թե ինչ է խնդրելու հայրիկը, բայց հարցրի.
— Ի՞նչ խնդրես։
Եվ շատ մեծ ամոթ էր, որ գիտեր, սակայն չիմանալու էի տալիս նրա խնդրանքը։
— Մեր խոզերը Պարզ բացատում տեսնող է եղել,— ասաց իմ հայրիկը։
— Ո՞վ է տեսել,— հարցրի ես։
— Անտառապահը։
— Ե՞րբ է տեսել,— հարցրի ես։
— Երեկ իրիկուն։
Ես կարողացա չհարցնել՝ «ինչո՞ւ է տեսել»։ Ես հարցրի.
— Պարզ բացատը որտե՞ղ է։
— Դու կարծեմ լավ գիտես, թե որն է Պարզ բացատը։
— էն հեռո՞ւն։
Նա չպատասխանեց, և ես հասկացա, որ նա ինձանից մի քիչ նեղանում է։ Ես հարցրի.
— Ուզում ես գնամ գտնեմ բերե՞մ մեր խոզերը։
— Ես ոչինչ էլ չեմ ուզում,— ասաց նա։
— Մեր խոզերը Պարզ բացատում տեսնող է եղել, հետո՞,— ասացի ես։
Աոանց աատասխանի նա շուռ եկավ գնալու։
— Լավ,— ասացի ես,— կգնամ։ Բայց եթե էնտեղ չլինեն՝ ի՞նչ անեմ։
— Չգիտեմ։
Նա իրոք նեղանում էր, որովհետե ինքը չէր կարող փնտրելու գնալ, իսկ ես տալիս էի ալարկոտ անբանի հարցեր։
— Ներողություն,— ասաց նա,— գիրքդ կարդա, ներողություն։

Մաթեմատիկա․ դաս 43

Առաջադրանք 1.

Մի տակառում կա 500 լ  խաղողի հյութ, իսկ մյուսում՝ 10 %-ով ավելի։ Քանի՞ լիտր խաղողի հյութ կա երկրորդ տակառում։

500:100=5

5*10=50

50+500=550

Առաջադրանք 2.

Մի թիվը 5 անգամ մեծ է մյուսից։ Գտե՛ք այդ թվերը, եթե դրանց գումարը հավասար է 60-ի:

50 և 10

Առաջադրանք 3.

Գրե՛ք որևէ եռանիշ թիվ, որը  բաժանվում է և՛ 4,և՛ 5, և՛ 3-ի:

420

Առաջադրանք 4.

Աստղանիշի փոխարեն գրե՛ք այնպիսի ամբողջ թիվ, որի դեպքում կստացվի ճիշտ անհավասարություն.
ա) –4 < -3 < 0,
դ) –1 < 0 < 1,
է) 1 > 0 > –2,
բ) –7< -6 < –3,
ե) 8 > 6 > –1,
ը) –30 > -34 > –40,
գ) –19 < -15 < –14,
զ) –4 > -5 > –6,
թ) –100 > -101 > –102։
Առաջադրանք 5.
Կոորդինատային ուղղի վրա քանի՞ բնական թիվ է գտնվում հետևյալ թվերի միջև.
ա) –5 և 3-7
բ) 0 և 4-3
գ) 7 և 15-8

Առաջադրանք 6.

Ուղղանկյան մակերեսը 2475 սմ ք. է։ Որքա՞ն է այն ուղղանկյան մակերեսը, որի երկարությունը՝ 3 անգամ, իսկ լայնությունը 5 անգամ փոքր է, քան տրվածինը։

3*5=15

2475:15=165 սմ ք․

Առաջադրանք 7.

 Գտե՛ք այն թիվը, որը աստղանիշի փոխարեն տեղադրելու դեպքում կստացվի հավասարություն.
ա) |-5| = 5,
գ) |0| = 0,
ե) |-3| – 1 = 2,
բ) |– 2| = 1,
դ) 2 · |-2| = 4,
զ) 3 + |-3| = 6։

Egor Kreed (english homework)

Egor Bulatkin was born on June 25, 1994 in Penza. His father, Nikolai Bulatkin, works at a company which produces nuts while his older sister, Polina Faith, is a singer and actress, who lives and works in the United States. To pursue his career, he moved to Moscow.

After high school he enrolled at the Academy of Music Gnesinon producer faculty. Egor developed a liking for music since his childhood and wanted to become a singer since the age of 11, when he heard 50 Cent’s song “Candy Shop”.

From the persuasion of his friends, Egor posted his first song titled “Любовь в сети” on YouTube in July 2011. The video brought incredible success and huge recognition to Egor from all across Russia, racking up millions of views.

In March 2012, Egor won the “Star Vkontakte – Channel Five” in the category “Best Hip Hop Project”. He was the chosen winner from among 1000 other competitors. Egor registered more than twenty thousand votes and was invited to perform at Saint Petersburg’s BKZ “October’s”, where he performed “Вдохновение” (Inspiration).

After gaining millions of views from the release of a cover version of “Ne skhodi s uma” (Don’t Be Mad) which was originally performed by Timati. Timati’s record label, Black Star Inc. starting to watch the progress of the young artist.