Տպավորություններս եռօրյա դեպի Արատես ճամփորդությունից

Մայիսի 17-ից 19-ը միջին դպրոցի վեցերորդ դասարանցիների մի խումբ մեկնեց Արատես դպրական կենտրոն՝ <<ռազմամարզական ճամբար>> նախագծի շրջանակներում։ Ճանապարհն անցավ շատ ուրախ, հետաքրքիր ու շրջապատված լավ ընկերներով։ Ահա նկար ճանապարհից։

Արատես գնալիս ունեինք երեք դիտակետ՝ Նորավանք, Արփա գետ և իհարկե Արատես։ Նորավանքում մենք միասին նկարվեցինք, մեր ընկերը՝ Մարկը պատմեց նորավանքի մասին, որից հետո բենք բարձրացանք այդ փոքր աստիճաններով։ Վերևում շատ գեղեցիկ էր։ Այնտեղ երևում էր երկինքն ու խաչը։ Մենք իջանք, կրկին նկարվեցինք և մի քիչ հանգստանալուց հետո արդեն նստեցինք ավտոբուս և շարժվեցինք առաջ։ Ահա ևս մի քանի նկար։

Ճանապարհը ինչպես նշեցի անցավ ուրախ ու հետաքրքիր։ Արփա գետ հասնելուն պես բոլորս իջանք ավտոբուսից և մոտեցանք գետին՝ մի մասը ուղղակի հանգստանալու, իսկ մյուս մասը լվացվելու և թարմանալու: Մի փոքր հանգստանալուց հետո մենք վերադարձանք ավտոբուս և շարունակեցինք մեր ճանապարհը։ Հինգ ժամ հետո մենք արդեն Արատեսում էինք։ Մեզ սիրով ու ջերմ ընդունեցին այնտեղի մարդիկ՝ ընկեր Տարոնը, ընկեր Սմբատն ու այլ մարդիկ․․․

Մեզ ողջունելուց և մի քանի խորհուրդներ տալուց հետո մենք տեղավորվեցինք մեր տնակներում, դուրս եկանք ճաշելու և գնացինք ընկեր Տարոնի մոտ՝ մենք պետք է վրանի համար փայտեր իջեցնեինք ներքև, որովհետև այդ վրանային տարածքը գտնվում էր մեր տնակներից բավականին ներքև։ Դրանից հետո մենք ամբողջ օրը միասին երգեցինք, պարեցինք, մի խոսքով առաջին օրը անցկացրեցինք շատ լավ։ Գիշերը ես, Մարկն ու մնացածը կարտոֆիլ խորովեցինք փեջի վրա և այն շատ-շատ համեղ էր։ Մոտ կես ժամից մենք քնեցինք։ Առավոտյան արթնացանք և լվացվելուց հետո առավոտյան մարզանք արեցինք։ Վազեցինք, կատարեցինք մարմնի մասերի տաքացում և նախաճաշեցինք։ Նախաճաշից հետո օգնեցինք իջեցնել վրանը, տեղափոխել աթոռներն ու մահճակալները, որից հետո մենք կրկին ազատ էինք։ Հանկարծ եղանակը ցրտեց և մեր մարմնամարզության ուսուցչուհին՝ տիկին Ռոզան բոլորիս կանչեց իր մոտ՝ սպորտլանդիայի։ Մենք խաղացինք տարբեր զվարճալի խաղեր, բայց ցավոք բոլոր խաղերում մենք պարտվեցինք։ Երեկոյան՝ երբ անձրևը կրվեց, մենք հավաքվեցինք խարույկի մոտ, այնտեղ նույնպես լավ ժամանակ անցկացրինք, իսկ հետո գնացինք քնելու, քանի որ արդեն ուշ էր։ Առավոտյան արթնացանք մի քիչ վաղ, որովհետև պետք էր հավաքեինք մեր իրերը և պատրաստվել մեկնման: Մենք վեր կացանք, նախաճաշեցինք, իջեցրինք մեր իրերը ու նստեցինք ավտոբուս։ Գնում էինք Սմբատաբերդ։ Ճանապարհն այդքան էլ երկար չէր և մենք մենք մոտ քսան րոպե հետո հասանք Սմբատաբերդ։ Բարձրանալիս մենք շաաաատ էինք հոգնել և ամեն տասը րոպեն մեկ ջուր էինք ուզում։ Մենք այնքան երկար էինք բարձրացել, որ բոլորս ծարավել էինք և ամեն ջուր խմելուց հինգից տաս րոպե անց կրկին ծարավում էինք։ Մոտ երկուս ու կես ժամ անց մենք վերջապես հասանք Սմբատաբերդ, որտեղ ուղիղ եթերում պատմեցինք Սմբատաբերդի մասին։ Հետո մենք իջանք Սմբատաբերդից, նստեցինք ավտոբուս և գնացինք Օրբելյանների քարավանատուն, որտեղ ես մի քանի բան ներկայացրեցի քարավանատան մասին։ Այնտեղ ճաշեցինք, մի քիչ խաղացինք, նկարվեցինք, իսկ հետո վերադարձանք Երևան։

Advertisements

About HG_Blog

Ես Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի միջին դպրոցի 6.2 դասարանի սովորող եմ։ Սիրում եմ խաղալ բասկետբոլ, ֆուտբոլ և ձեռքի գնդակ։ Սիրում եմ նաև բոլոր մեր առարկաները, որոնք մենք անցնում ենք։ Ամենից շատ սիրում եմ զբաղվել համակարգչով և ուզում եմ դառնալ ապագա ծրագրավորող։
Այս նյութը հրատարակվել է 2018-2019 ուստարի, Տպավորություններ ճամփորդություններից, Բազմօրյա ճամփորդություններ, ճամփորդություններ-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.