Բարենցի ծով

Բարենցի ծով

 

Բարենցի ծովի արբանյակային լուսանկար

Բարենցի ծով (նորվ.՝ Barentshavet, մինչ 1853 թվականը՝ Մուրմանսկի ծով, Մուրման), Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ծայրամասային ծով՝ Եվրոպայի հյուսիսային ափի և Շպիցբերգեն, Ֆրանց Յոսիֆի երկիր և Նոր երկիրկղզիների միջև։

Ողողում է Ռուսաստանի և Նորվեգիայի ափերը։ Արևմուտքում սահմանակցում է Նորվեգական ծովին, հարավում՝Սպիտակ ծովին, արևելքում՝ Կարայի ծովին։ Մակերեսը 1 424 000 կմ² է, գերակշռող խորությունը 360֊400 մ, առավելագույնը՝ 600 մ։ Խոշոր կղզին Կոլգուևն է։

Ծովն է թափվում Պեչորա գետը։ Գլխավոր նավահանգիստներն են Մուրմանսկը և Վարդյոն։

Անվանում

Կոչվել է ի պատիվ հոլանդացի ծովագնաց Վիլեմ Բարենցի, ով 1594֊1997 թվականներին հետազոտել է այն՝ երեք անգամ փորձելով Հյուսիսային ծովային ուղիով անցնել Ատլանտյան օվկիանոսից Խաղաղ օվկիանոս, բայց նրան այդ չհաջողվեց, իսկ ինքն էլ զոհվեց Նոր երկիր կղզու հյուսիսային ափի մոտ։

Картинки по запросу բարենցի ծով

Եվրասիայի մասին

Եվրասիա
Ամենամեծ մայրցամաքը Եվրասիան է, որի մեջ մտնում են Եվրոպա և Ասիա աշխարհամասերը:
Մակերեսը 52.990 մլն կմ² է, որը կազմում է ընդհանուր ցամաքի 36%:
Բնակչությունը՝ 4.8 միլիարդից ավել է, որը կազմում է ընդհանուր բնակչության ¾ մասը:

Մայրցամաքը գտնվում է Հյուսիսային կիսագնդում, ընդ որում Եվրասիայի կղզիների մի մասը գտնվում է Հարավային կիսագնդում, կոնտինենտալ Եվրասիայի մի մասը գտնվում է Արևելյան կիսագնդում, իսկ եզրային արևմտյան և արևելյան մասերը գտնվում են Արևմտյան կիսագնդում:

Իր մեջ է ներառում երկու աշխարհամաս. Եվրոպա և Ասիա: Եվրոպայի և Ասիայի սահմանը հաճախ գծում են Ուրալյան լեռնաշղթայով, Ուրալ գետով, Էմբա գետով,Կասպից ծովի հյուսիս-արևմտյան ափով, Կամա գետով, Մանիչ գետով, Սև ծովի արևելյան ափով, Սև ծովի հարավային ափով, Բոսֆորի նեղուցով, Մարմարի ծովով, Դարդանելի նեղուցով, Էգեյան և Միջերկրական ծովով, Ջիբրալթարի նեղուցով: Այս բաժանումը տեղի է ունեցել պատմականորեն: Բնության առումով Եվրոպայի և Ասիայի մեջ կտրուկ սահման գոյություն չունի: Մայրցամաքը միացված է ցամաքային միասնությամբ, որը տվյալ պահին ստեղծված է բազմաթիվ կլիմայական գործընթացների համընթացությամբ:
Այս միակ մայրցամաքն է, որը ողողվում է չորս օվկիանոսներով. հարավում` Հնդկական օվկիանոսով, հյուսիսում՝ Սառուցյալ օվկիանոսով, արևմուտքում` Ատլանտյան օվկիանոսով և արևելքում՝ Խաղաղ օվկիանոսով:
Եվրասիան ձգվում է արևմուտքից արևելք 16 հազ. կմ, հյուսիսից հարավ ` 8 հազ. կմ, մակերեսն է՝ 53.4 մլն. կմ: Դա մոլորակի ամբողջ ցամաքի 1/3 մասից ավելին է կազմում: Եվրասիայի կղզիների մակերեսը մոտ 2.75 մլն. կմ է:
Եվրասիայի ռելիեֆը շատ բազմազան է` այստեղ են գտնվում աշխարհի ամենամեծ հարթավայրերից և լեռնաշղթաներից ` Արևելա-Եվրոպական հարթավայրը, Արևմտա- Սիբիրյան հարթավայրը, Տիբեթյան լեռնաշղթան: Եվրասիան Երկրագնդի ամենաբարձր աշխարհամասն է, նրա միջին բարձրությունն է 830 մ: Եվրասիայում են գտնվում Երկրագնդի ամենաբարձր սարերը` Հիմալայները, իսկ եվրասիական Հիմալայան, Տիբեթյան, Հինդուկուշի, Պամիրի, Տյան-Շանի լեռնային համակարգերը կազմում են Երկրագնդի ամենամեծ լեռնային շրջանը:
Աշխարհամասի ժամանակակից ռելիեֆը պայմանավորված է նեոգեն և անտրոպոգեն շրջանների ինտենսիվ տեկտոնիկ շարժումներով: Առավել շարժունակ են Արևելա-Ասիական և Ալպիա-Հիմալայան գեոսինկլինիկ գոտիները:Բարձր սեյսմիկություն ունեն Միջին, Կենտրոնական և Արևելյան Ասիայի շրջանները, Մալայան արխիպելագի շրջանները:
Գործող հրաբուխները գտնվում են Կամչատկայում, Արևելյան և Հարավ -Արևելյան Ասիայում, Իսլանդիայում և Միջերկրական ծովում: Եվրասիայի հիմնական լեռնային համակարգերը.
Հիմալայներ, որտեղ գտնվում է Երկրագնդի ամենաբարձր լեռը՝ Ջոմոլունգման (Էվերեստ), Ալպեր, Կովկասյան լեռներ, Հինդուկուշ, Կարակորում, Տյան-Շան, Կունլուն, Ալթայ, Հարավային Սիբիրի լեռներ, Հյուսիս-Արևելյան Սիբիրի լեռներ, Պամիր-Ալթայան լեռներ, Տիբեթի լեռներ, Կարպատներ, Ուրալյան լեռներ
Եվրասիայի հիմնական հարթավայրերն են՝ Արևելա-Եվրոպական, Արևմտա- Սիբիրյան, Թուրանյան, Մեծ Չինական, Հինդո-Գանգեսյան:
Հյուսիսային և մի շարք լեռնային շրջանների ռելիեֆը ենթարկվել է հին սառեցման շրջանի ներազդեցությանը: Ժամանակակից սառցաբեկորներ պահպանվել են Արկտիկայի կղզիներում և Իսլանդիայում: Մոտ 11 մլն. կմ² զբաղեցնում են բազմամյա սառցե ապառաժներ:
Եվրասիայում է գտնվում՝
  • Երկրագնդի ամենաբարձր լեռը` Ջոմոլունգման(Էվերեստ),
  • ամենախոշոր լիճը` Կասպից ծովը և ամենախորը` Բայկալը,
  • մակերեսով ամենամեծ լեռնային համակարգը` Տիբեթը,
  • ամենամեծ թերակղզին` Արաբական,
  • ամենամեծ աշխարհագրական շրջանը` Սիբիրը,
  • ցամաքի ամենացածր կետը` Մեռյալ ծովի խորշը:
Աշխարհամասում է գտնվում նաև հյուսիսային կիսագնդի ցրտի բևեռը: Կամչատկայում կա 150 հրաբուխ, որոնցից 25 գործող: Կամչատկայում է գտնվում ամենաբարձր հեյզերը՝ Վիլիկանը, որը ժայթքում է 4 ժամը մեկ: Ջրի ջերմաստիճանը՝ 100 աստիճան. գեյզերի շիթի բարձրությունը՝ 40 մ:
Եվրասիան հանդիսանում է Շումերական և Չինական հնագույն քաղաքակրթությունների հայրենիքը, և տեղ, որտեղ ձևավորվել են Երկրագնդի գրեթե բոլոր քաղաքակրթությունները:
Եվրասիան պայմանականորեն բաժանված է երկու մասի` Եվրոպա և Ասիա: Ասիան մեծ չափսերի պատճառով ստորաբաժանվում է ավելի փոքր շրջանների` Սիբիր, Հեռավոր Արևելք, Մերձամուրյան, Ծովամերձ, Մանչժուրիա, Չինաստան, Հնդկաստան, Տիբեթ, Ույգուրիա/ արվ. Տուրկեստան, այժմ Սինցզյան Կորեայի կազմում/, Միջին Ասիա, Մերձավոր Արևելք, Կովկաս, Պարսկաստան, Հնդչինաստան, Արավիա և այլն:
Եվրասիայում ներկայացված են բոլոր կլիմայական գոտիներն ու կլիմայական զոնաները:
Հյուսիսում գերակշռում են բևեռային և մերձբևեռային կլիմայական գոտիները, հետո ամբողջ Եվրասիան լայն գոտիով հատում է բարեխառն գոտին, որին հետևում է մերձարևադարձայինը: Արևադարձային գոտին Եվրասիայի տարածքում ընդհատվում է, ձգվելով աշխարհամասով Միջերկրական և Կարմիր ծովերից մինչև Հնդկաստան: Մերձհասարակածային գոտին ձգվում է դեպի հյուսիս, գրավելով Հնդկաստանը, Հնդկաչինը և Չինաստանի հարավը, իսկ հասարակածային գոտին հիմնականում ներառում է հարավ-արևելյան Ասիայի կղզիները: