Դեկտեմբերի 8-ից մինչև դեկտեմբերի 15-ը մենք գնալու ենք Ստամբուլ։ Ահա Երևան-Ստամբուլ ճանապարհի քարտեզը։

Ստամբուլում մենք այցելելու ենք շատ վայրեր,Բոսֆորի նեղուց, Դոլմաբահչե պալատ, Թոփ կապե, Գալաթա աշտարակ, Մեծ շուկա և Այա Սոֆիա։Ե
Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Միջին դպրոց 7,2 դասարան
Դեկտեմբերի 8-ից մինչև դեկտեմբերի 15-ը մենք գնալու ենք Ստամբուլ։ Ահա Երևան-Ստամբուլ ճանապարհի քարտեզը։
Ստամբուլում մենք այցելելու ենք շատ վայրեր,Բոսֆորի նեղուց, Դոլմաբահչե պալատ, Թոփ կապե, Գալաթա աշտարակ, Մեծ շուկա և Այա Սոֆիա։Ե
Երբ ծնողներս դեռ նոր էին որոշել, որ Ստամբուլ եմ գնալու, ես ցանկության հետ մեկ տեղ նաև ինչ որ վախ կար իմ մեջ, դե ինձ թվում է, որ Թուրքիա գնալը մի քիչ վտանգավոր էր, բայց երբ իմացա, որ գնալու ենք Ստամբուլ և մնալու ենք հայերի ընտանիքներում ես շատ ուրախացա։ Հիմե ես ուղղակի չեմ համբերում, թե երբ պետք է գնանք Ստամբուլ։ Չեմ համբերում, թե երբ պետք է անցնենք Բոսֆորի նեղուցով, երբ պետք է մտնենք Այա Սոֆիա։ Ինձ շատ հետաքրքիր է, թե ինչպես են ապրում արևմտահայերը, ինչ ավանդույթներ ունեն, ես հետաքրքրված եմ նաև նրանց խոհանոցով ու ճաշակով։ Շատ եմ ուզում մտնել Դոլմաբահչե ամրոց ու տեսնել այդ Թուրքական ամրոցը։ Ուզում եմ նաև շփում ու բարեկամական կապեր ստեղծել հայերի և թուրքերի միջև, ուզում եմ շփվել արևմտահայ և ինչու չէ նաև թուրք հասակակիցներիս հետ, որովհետև ես թուրքերի հանդեպ ոչ մի թշնամանք չունեմ և ուզում եմ գոնե ինչ որ չափով բարեկամացնել Հայաստանն ու Թուրքիան։