Լուսաբանում 17.01.2018

Այսօր մեր ճամբարային 8-րդ օրն է: Մենք գնացինք երգի կաբինետ՝ երգի փորձն անելու: Երգի փորձից հետո մենք գնացինք դասարան: Մենք նկարեցինք Հանս Քրիստիան Անդերսենի եղևնի հեքիաթի ևս մի քանի հատված, որովհետև մենք չէինք կարող 6 նկարով պատմել ամբողջ տեքստի մասին: Հետո մենք գնդակ վերցրեցինք նախակրթարանից և գնացինք մարզադահլիճ, որ գործնագործ խաղանք: Քանի որ ես շատ ճկուն եմ, իմ թմին դժվար չեղավ հաղթել: Խաղացինք մինչև 12:05-ը, իսկ հետո զբաղվեցինք շրջակայքի մաքրությամբ: Վերադարձանք դասարան և ես ընկերներիս հետ շախմատ խաղացի: Այս օրը շատ-շատ հետաքրքիր էր:

Լուսաբանում 16.01.2018

Այսօր մեր ճամբարային 7-րդ օրն է: Մենք մի քանի ջոկատների հետ գնացել ենք երգի սրահ՝ ռուսերեն երգերը երգելու: Մենք երգեցինք я узнала маленький секрет երգը, որովհետև մեդիաուրբաթին դա ենք ներկայացնելու: Երբ վերջացրինք փորձը գնացինք դասարան: Մեր անգլերենի տեքստի համար նկարներ էին անհրաժեշտ և մենք paint ծրագրով նկարեցինք այդ հեքիաթից մի որևէ հատված: Երբ ընդմիջում էր ես, Աշոտը և Տիգրանը՝ իմ ընկերերը շախմատ խաղացինք: Ինչպես միշտ ես Տիգրանին հաղթեցի, իսկ Աշոտի հետ ոչ-ոքի: Ընդմիջումից հետո ընկեր Լիլիթը մի քանի հոգու հավաքեց և գնացինք ռոբոտիքսի: Քանի որ ես 1 տարի ռոբոտիքսի եմ հաճախել, ինձ շատ հաճելի էր նորից տեսնել ընկեր Գնելին:

Օրվա լուսաբանում 15.01.2018

Այսօր ճամբարային 2 շաբաթվա առաջին օրն է: Մենք ամբողջությամբ վերջացրինք մեր անգլերեն և ռուսերենի տեքստերը, ձայնագրեցինք, որ միացնենք իրար և դնենք բլոգում: Իսկ այսօր մենք սովորեցինք մեր մեդիաուրբաթի երգերը: Դրանք ռուսերեն լեզվով էին, իսկ անգլերեն լեզվով դեռ չենք սովորել: Ընկեր Էլինայի երգերը մենք սովորեցինք ընկեր Արմինեի ջոկատի հետ: Երբ վերադարձանք դասարան, երկարօրիայի սկսելուն շատ քիչ էր մնացել, ես որոշեցի իմ ընկերներ Աշոտի և Տիգրանի հետ շախմատ խաղալ: Տիգրանին ես հեշտությամբ հաղթեցի, իսկ Աշոտի հետ ոչ ոքի արեցի, քանի որ ես և Աշոտը շախմատում հավասարազոր ենք: Այս օրն ինձ համար նույնպես լավն էր:

Օրվա լուսաբանում 12.01.2018

Այսօր ուրբաթ օր է՝ այս շաբաթվա մեր վերջին օրը: Ընդհանուր պարապմունքից հետո մենք հագանք մեր մարզական հագուստները, գնացինք մայր դպրոց, որ սեղանի թենիս խաղանք: Ով խաղալ չգիտեր խաղալ, նրան սովորեցնում էր ընկեր Հասմիկը: Երբ բոլոր մասնակիցները սովորեցին խաղալ մենք միմյանց հետ մրցեցինք: Բոլորս խաղում էինք ընկեր Հասմիկի հետ, ով կարողացավ ամենաշատը դիմադրել, նա էլ կհաղթի: Այդ մրցման ժամանակ ես հաղթեցի, հավաքելով 13 միավոր: Այսօրվա մեր խաղերը ավելի բազմազան էին և հետաքրքիր: Մենք խաղացինք հիշողության խաղ, Twister և հայերեն լեզվով մոնոպոլիա: Մոնոպոլիան կիսատ մնաց, որովհետև արդեն սկսվել էր երկարօրիայի ժամը: Այս օրը նույնպես լավն էր մնացածների պես:

Օրվա լուսաբանում 11.01.2018

Այսօր մեր ճամբարային 4-րդ օրն է: Այսօր մենք ավարտեցինք մեր թարգմանչական աշխատանքները: Անգլերենի տեքստը մենք սովորեցինք կարդալ, իսկ Ռուսերենի տեքստը՝ քանի որ այն մուլտֆիլմ էր, մենք նկարեցինք մուլտֆիլմի կենդանիներին: Իմ մոտ այդքան էլ չստացվեց նկարել, բայց այն շատ հետաքրքիր էր: Այսօր մենք նաև ունեցանք համեղ ժամ: Այսօր պիցցա պատրաստեցինք: Մենք գնացինք Yerevan City խանութ և այնտեղ պարագաները գնեցինք: Երբ վերադարձանք դպրոց, մենք խաղացինք մեր սիրելի հիշողության խաղը: Խաղի ավարտից հետո մենք գնացինք ձեռքերը լվալու, որպեսզի պիցցա պատրաստենք: Խոհանոցում տեղավորվելուց հետո ուսուցիչները մեզ տվեցին դանակ և տախտակ որպեսզի աշխատենք: Բոլորս անհամբեր սպասում էինք, թե երբ պիցցան պատրաստ կլինի: Պիցցան շատ համեղ էր: Սա էլ մեր այսօրը:

Օրվա լուսաբանում 09.01.2018

Այսօր մեր ձմեռայյին ճամբարի 2-րդ օրն է: Մենք այսօր ևս թարգմանեցինք 2 տեքստ՝ <<Мы идём по джунглям>>-ից մի հատված և Հանս Քրիստիան Անդերսենի <<Եղևնի>> հեքիաթի վերջին մի քանի տողերը: Տեքստերն այնքան էլ դժվար չէին: Ինչպես երեկ, այսօր մենք նույնպես խաղացինք հիշողության խաղ, բայց ես չհաղթեցի: Եվ ամենավերջում մենք գնացինք բակ, որպեսզի օգնենք մեր դպրոցի այգեգործ՝ ընկեր Էդմոնին: Միասին հավաքեցինք գետնի տերևները և կույտ արեցինք, որպեսզի հավաքենք և տանենք: Այսօրն ինձ նույնպես դուր եկավ, որովհատև այն նույնպես ուսումնական էր, զարգացնող, զվարճալի և հետաքրքիր:

Օրվա լուսաբանում 08.01.2018

Այս օրը բոլորիս համար շատ լավ էր: Այսօր հունվարի 8-ն է՝ մեր ձմեռային ճամբարի  առաջին օրը: Դպրոցում 4-5-րդ դասարանի աշակերտները բաժանվեցին ջոկատների : Ես ընտրեցի ընկեր Էլինայի և ընկեր Լիլիթի թարգմանչական ջոկատը: Մենք  ընկեր Լիլիթի  և ընկեր Էլինայի հետ  թարգմանչական աշխատանք արեցինք:Կարդացինք Հանս Քրիստիան Անդերսենի <<Եղևնին>>  հեքիաթը, մեկնաբանեցինք և որոշ մասը թարգմանեցինք անգլերեն: Մենք նաև ռուսերենից  հայերեն թարգմանեցինք  <<Мы идем по лесу >>  մուլտֆիլմը: 
Հետո  մենք  խաղացինք հիշողության խաղ:  Մենք խաղը խաղում էինք անգլերեն լեզվով,  որում ես հաղթեցի: Օրը ուսումնական էր, զվարճալի և զարգացնող: