Ճամբարի ամփոփում

Մեր թարգմանչական ջոկատի հետ շատ ուրախ անցավ ճամբարը։ Մենք ճամբարի ընթացքում սպորտլանդիային մասնակցեցինք և հաղթեցինք, Միջին դպրոցից հյուրեր ենք ունեցել, որոնք մեզ մի պրեզենտացիա են ներկայացրել ճապոնացիների, չինացիների և կորեացիների տարբերության մասին։ Մի քանի օր անց մրցեցինք Նոր դպրոցի հետ այդ պրեզենտացիայի շուրջ, և 9: 6 հաշվով հաղթեցինք նրանց։ Պատրաստել ենք նաև պիցցա և բանանի, յոգուրտի, պաղպաղակի ու ելակի խառնուրդ։ Նաև խաղացել ենք տարբեր խաղեր, լողացել ենք մեր լողավազանում, հեծանիվ ենք քշել և այլն․․․

Գնացել ենք Մայր դպրոց հակաբաացիլ Կոմիտասին, երգել ենք Կոմիտասի տաս երգերը, որոնք մենք սովորել ենք։ Մի խոսքով ճամբարը շատ ուրախ մի բան է։ Ես այնքան հիացած եմ ճամբարով , որ ինչ փոփոխություն էլ լինի նրանում ես չեմ տխրի և կգամ դպրոց, որ ընկերներիս մենակ չթողնեմ և նրանց հետ ուրախանամ, պարեմ, խաղամ ու վայելեմ ճամբարը։