Տպավորություններս եռօրյա դեպի Արատես ճամփորդությունից

Մայիսի 17-ից 19-ը միջին դպրոցի վեցերորդ դասարանցիների մի խումբ մեկնեց Արատես դպրական կենտրոն՝ <<ռազմամարզական ճամբար>> նախագծի շրջանակներում։ Ճանապարհն անցավ շատ ուրախ, հետաքրքիր ու շրջապատված լավ ընկերներով։ Ահա նկար ճանապարհից։

Շարունակել կարդալ “Տպավորություններս եռօրյա դեպի Արատես ճամփորդությունից”

Ճամփորդություն դեպի Արատես

Վայրը՝ Վայոց ձոր, Արատեսի դպրական կենտրոն

Պատասխանատու դասավանդողներ` Վարդուհի Հայրյան, Ստելլա Մնացականյան          Մարզիկ`  Ռոզա Գսպոյան

Վայրը՝ Վայոց ձոր, Արատեսի դպրական կենտրոն

Մեկնում՝ մայիսի 17-ին, ժամը 10:00 -ից Երևան — Նորավանք — Արատես

Վերադարձ՝ մայիսի 19-ին, ժամը 17:00-ին Արատես — Սմբատաբերդ — Երևան

Շարունակել կարդալ “Ճամփորդություն դեպի Արատես”

Եռորյա ճամփարդություն դեպի Արատես

Ճամփորդության իրականացման ժամանակահատվածը`  Մարտի 26-28

Ճամփորդության երթուղին՝

Պատասխանատու դասավանդողներ` Վարդուհի Հայրյան, Քրիստինե Սահակյանց          Մարզիչ`  Նաիրա Հարությունյան

Վայրը՝ Վայոց ձոր, Արատեսի դպրական կենտրոն

Մեկնում՝ մարտի 26-ին, ժամը 9:30 -ից Երևան-Արենի-Արատես

Վերադարձ՝մարտի 28-ին, ժամը 17:00-ին Արատես-Նորավանք-Երևան

Նպատակ

 Օրակարգ

Փետրվարի 26

  • 9:30  մեկնում կրթահամալիրի մարզադաշտերի մոտից
  • 11։30-15։00 տեղավորում, մարզական խաղեր, ֆուտբոլ ձյան վրա
  • 15։30-16։15 ճաշ
  • 16։30-17։30 ինտելեկտուալ խաղեր
  • 18:00-19:00 ծանոթացում Արատեսի վանքի հետ
  • 19։30-20:15 ընթրիք
  • 20.15 օրվա ամփոփում, քննարկում, հանգիստ

Փետրվար 27

  • 9։00 վերկաց
  • 9:30 հ իգիենայի ժամ
  • 10։00  նախաճաշ
  • 12։30-15։00 գարնանային, մարզական խաղեր, բացում նետաձգություն
  • 15։30-16։15 ճաշ
  • 16։30 գարնանային, մարզական խաղեր, հրաձգություն
  • 19։30-20:15 ընթրիք
  • 20.30 օրվա ամփոփում, քննարկում, հանգիստ

Փետրվար 28

  • 9։00 վերկաց
  • 9:30 հիգիենայի ժամ
  • 10։00 նախաճաշ
  • 11։00 գարնանային, մարզական խաղեր, հրաձգություն
  • 16:00 նախապատրաստական աշխատանքներ, վերադարձից առաջ
  • 17:00 վերադարձ՝ Արատես, Նորավանք, Արտաշատ, Երևան երթուղով:
Գիշերակացը` Արատեսի դպրական կենտրոնում
Նախահաշիվ` սնունդը-3000դրամ, երթուղային-3000դրամ
Սննդի կազմակերպումը` տեղում, որպես ուսումնական հմտություն

Անհրաժեշտ իրեր.

  • Ուսապարկ
  • Քնապարկ
  • Տաք հագուստ, գուլպաներ, ձեռնոց, գլխարկ
  • Սպորտային համազգեստ, տաբատներ
  • Տաք, ձմեռային կոշիկներ
  • Հիգիենայի պարագաներ
  • Բրդուճներ, ջուր
Նախապատրաստական աշխատանք՝ 
Քարտեզագրում, բլոգներում տեղեկության տեղադրում Արատեսի մասին:
Արդյունքում՝
Բլոգների ստեղծում, հետաքրքիր  ֆոտոնախագծերի ներկայացում:

Տպավորություններ յոթ օրյա Ստամբուլից

Դեկտեմբերի 8-ից ուղիղ մի շաբաթ մենք եղել ենք Ստամբուլում։ Ճանապարհը շատ երկար ու հոգնեցնող էր՝ 28 ժամ։ Երբ հասանք տեղ, մեզ դիմավորեցին այն մարդիկ, ում տանը մենք այս մեկ շաբաթը պետք է մնայինք։ Ես մնում էի տիկին Թալինի, պարոն Րաֆֆիի, Լորիի և Այքի տանը։ Նրանք շատ հյուրընկալ,  կրթված մարդիկ էին, որոնք ինձ շատ դուր եկան։ Երբ արդեն նրանց տանն էի, ես մի քիչ հուզվում էի, կարոտում ծնողներիս, բայց երկու օր անց ամեն ինչ լավ էր։ Նրանք ամեն ինչ անում էին, որ ես ինձ լավ զգայի ու լավ տպավորություններով վերադառնայի Հայաստան։ Առաջին օրը ընտանիքներում մնացինք։ Ես ընտանիքիս հետ գնացել էի զբոսանքի։ Ես տեսա, որ թուրքերը ավելի վաղ են զարդարում քաղաքը, քան մենք։


Երկուշաբթի


Երկուշաբթի օրը մենք գնացինք Կարագյոզյան (Գարակոզեան) վարժարան։ Այնտեղ ծանոթացանք ուսուցիչների հետ։ Ծանոթությունից հետո գնացինք վարժարանի հիմնադիր Տիգրան Էֆէնտի Գարակէօզեանի սենյակ, որտեղ մեզ պատմեցին բարերար-հիմնադրի մասին։ Գնացինք նաև նկարչության և արվեստի դասարան, որտեղ պատմում էին Սարգիս Զապունեանի մասին։Հանդիպման ընթացքում մեզ   տվեցին փայտե կտորներ, որպեսզի մենք քաղաք կամ տուն կառուցենք, հետո քանդենք այն և ասենք, թե որն էր քանդելու իմաստը։ Իմ կարծիքով իմաստն այն էր, որ պետք չէ միշտ հետ նայել, պետք է միայն ու միայն նայել առաջ, հաղթահարել ամեն ինչ, ձգտել՝ հասնելու ամեն ինչի ու լինել ժամանակակից։ Հետո մեզ օրապահիկ տվեցին և Կարագյոզյան վարժարանի կողմից նվիրած պայուսակներ։ Մենք դուրս եկանք Ստամբուլով մեր առաջին պտույտին։ Մտանք Թոպկապի պալատ, որտեղ շատ գեղեցիկ բաներ տեսա ու լուսանկարեցի։ Նաև ունեցանք խմբանկար։ Գնացինք նաև Պոլսո պատրիարքարան, որտեղ նույնպես գեղեցիկ իրեր կային, և ես նույնպես լուսանկարեցի։ Մենք մեր երգի ուսուցիչ ընկեր Հասմիկի հետ երգեցինք երգեր։ Հետո էլ վերադարձանք ընտանիքներ, որտեղ ես Լորիի և տիկին Թալինի հետ պատրաստեցի քաղցր պիցցա, որի մեջ կար մաշմելլո, աղի ձողիկներ և Nestle շոկոլադ։ Պատրաստեցինք նաև slimygloop, որը շատ օրիգինալ ստացվեց։


Երեքշաբթի

Երեքշաբթի առավոտյան մենք գնացինք վարժարան։ Վարժարանում երգեցինք մեր սովորած երգերը, պարերգերը։ Դպրոցում նաև թղթերով անիմացիա ստեղծեցինք։ Հետո էլ գնացինք շախմատի դասարան՝ սուդոկուի մրցումի։ Մենք երկու խնդիր լուծեցինք: Ճաշից հետո դուրս եկանք պտույտի։ Առաջինը այցելեցինք Բեշիքթաշի եկեղեցի։ Գեղեցիկ իրեր կային եկեղեցում, որոնք ես լուսանկարեցի։ Հետո գնացինք Դոլմաբահչե պալատ, որն այս ճամփորդության ընթացքում ինձ ամենաշատը դուր եկավ։ Դոլմաբահչեում շատ գեղեցիկ իրեր կային, որոնք ուղղակի հնարավոր չէր չլուսանկարել։ Այնտեղ ներկայացված էին սուլթանի կնոջ, իր և իր մոր սենյակները, որտեղ նրանք հանգստանում էին, ճաշում, քնում և հանրահավաքներ անցկացնում։ Գնացինք նաև թանգարան, որտեղ նույնպես ներկայացված էր սուլթանի տունը։ Հետո գնացինք Սուրբ Աստվածածին եկեղեցի, որտեղ աղոթեցինք, մոմ վառեցինք, երգեցինք ավետիսներ, երգեր ու հետո գնացինք ճաշակելու նրանց ազգային հացը՝ սիմիթը։ Այն շատ համեղ էր։ Հետո մենք նստեցինք ավտոբուս և վերադարձանք ընտանիքներ։ Ընտանիքում խաղացինք մոնոպոլիա։ Խաղը շատ երկար տևեց, բայց վերջում ես հաղթեցի։

Չորեքշաբթի

Չորեքշաբթի օրը մենք նույնպես եղանք Գարակէօզեան վարժարանում։ Այս անգամ մեր օրվա մեծ մասն անցկացրինք այնտեղ:  Երեք ժամ եղանք Զահրատի բանաստեղծությունների վերաբերյալ սեմինարի։ Հետո դուրս եկանք Շիշլիի գերեզմանատուն։ Այնտեղ տեսանք վարժարանի հիմնադիր Տիգրան Էֆէնտի Գարակէօզեանի գերեզմանաքարը և Զահրատի գերեզմանաքարը։ Այդ ընթացքում այնքան խոշոր ու արագ ձյուն էր գալիս, մոտ ցուցամատիս չափ էր ձյան փաթիլի չափը։ Այդպես մրսած գնացինք Mc’donalds: Այնտեղ ճաշեցինք ու կրկին վերադարձանք վարժարան։ Վարժարանում պատրաստեցինք նախակաղանդային ուտեստ Անուշապուրը։ Մենք ծիրանի չիր կտրատեցինք ու հաց թխեցինք։ Ահա այսպես էլ մենք անցկացրեցինք չորեքշաբթին։

Հինգշաբթի

Հինգշաբթի օրը առավոտյան կրկին վարժարանում էինք։ Գնացինք Կենտրոնական դպրոց, որտեղ ժամանել էր մեր ավագ դպրոցի ճամփորդական խումբը։ Քանի որ դպրոցի հենց կողքին եկեղեցի կար, մենք մասնակցեցինք պատարագին։ Այնտեղ աղոթեցինք, մոմ վառեցինք։ Կենտրոնական վարժարանում ճաշելուց հետո մենք այցելեցինք մեծ շուկա։ Այնտեղ գեղեցիկ իրեր կային, բայց մենք ոչինչ չգնեցինք, որովհետև այնտեղ զբոսաշրջիկների համար երեք անգամ թանկ էին վաճառում։ Հետո գնացինք Փարաջանովի  թանգարան։ Իսկ հետո վերադարձանք վարժարան՝ երեկույթի։ Այնտեղ երգեցինք, պարեցինք, Զահրատ արտասանեցինք, ուրախացանք։ Նաև եկավ Ձմեռ պապը և մեզ բաժանեցին կոնֆետներ, որոնց վրա թվեր էին գրված, որոնք վիճակահանության ժամանակ հաղթելիս նվերներ էինք ստանալու։ Ես ստացա ականջօղեր, որոնք Հայաստանում տվեցի մայրիկիս։ Եվ ամենավերջում մենք կերանք մեր պատրաստած անուշապուրը։ Այն ինձ այդքան էլ դուր չեկավ, իսկ միակ բանը, որի համը չէր խառնվել ուրիշ համի՝  նուռն էր։ Այսպես էլ անցկացրինք Հինգշաբթին։

Ուրբաթ

Ուրբաթ օրը ժամանեցինք վարժարան։ Վարժարանում եղանք կենսաբանության կաբինետում։ Այնտեղ ուսումնասիրեցինք տերևի բջիջներ, նաև մանրադիտակով տեսանք ձկների մի փոքր տեսակի, ուսումնասիրում էինք նրա տեսքը շարժումները և այլն․․․ Մենք եղանք նաև Գալաթայի աշտարակին մոտ գտնվող մի առևտրական թաղամաս, որտեղ էլ ես իմ գնումները արեցի։ Ընտանիքիս և ինձ համար գնեցի նվերներ, իսկ հետո արդեն երեկոյան գնացինք կենտրոնական վարժարան, որտեղ էլի երեկույթ էր կազմակերպված։ Էլի երգեցինք, պարեցինք ու ուրախացանք, վերջում էլ ինչպես հինգշաբթի, Ձմեռ պապը եկավ, նվերներ տվեց ու մենք վերադարձանք ընտանիքներ։


Շաբաթ

Շաբաթ օրը մենք շատ ուրախ էինք, որ ևս մեկ օր մնալու ենք Ստամբուլում։ Ես ընտանիքում Այքի հետ մի քիչ խաղացի, որից հետո մենք գնացինք բոուլինգի, իմ ընկերների հետ միասին։ Բոուլինգից հետո գնացինք ռեստորան, և ես փորձեցի թուրքական շաուրման, որը շատ համեղ էր։ Հետո վերադարձանք տուն, խաղացինք տարբեր խաղեր և գիշերը բոլորով դիտեցինք ՙՙՄաուգլիի՚՚ ֆիլմը։ Իսկ կիրակի օրն էլ արդեն վերադարձանք Հայաստան։

Ինձ այս ճամփարդությունը շատ դուր եկավ, սովորեցի և տեսա շատ բաներ և եթե ևս մեկ անգամ այսպիսի բան պլանավորվի, ես անպայման կմասնակցեմ՝ իմանալով, որ Ստամբուլում ունեմ ընտանիք։

Այց Մայր Աթոռ սուրբ Էջմիածին

Միջին դպրոցի 6.2 դասարանի մի քանի սովորողներով և մեր մայրենիի դասավանդող ընկեր Հռիփսիմեի և բնագիտության դասավանդող ընկեր Էմմայի հետ գնացել էինք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Քանի որ ես ութ տարի ապրել եմ իմ հայրական տանը, ես բազմիցս եմ եղել Մայր Աթոռում և առավել ևս Էջմիածնում։ Մենք մտանք ճեմարան, լսեցինք Հովհաննես սարկավագին։ Մենք խոսում էինք չար և բարի թեմայի շուրջ։ Նա կարդաց մի հատված մանկական աստվածաշնչից, որը վերաբերվում էր չարին ու բարուն։ Հետո մենք <<Հայր մերն >>ասացինք ու դուրս եկանք ճեմարանից։ Մտանք եկեղեցի, աղոթեցինք, մոմ վառեցինք, մի քիչ էլ խաղացինք ու հետ վերադարձանք Երևան։

Նոթեր Գյումրիից

Ես մարտի 24-ին իմ համադասարանցիների և ընկերների հետ 3 օրով գնացել եմ Գյումի: Ճանապարհին այցելել ենք Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցի։ Եկեղեցին խոնարհված էր, քանի որ գմբեթը չկար և այնտեղ այլևս չեին կատարվում արարողություններ։ Եկեղեցում երգել ենք եկեղեցական երգեր, որոնք մենք սովորել ենք դպրոցում՝ ընկեր Նարինեյի և տիկին Սոֆիայի հետ: Միջավայրի օդն այնքան մաքուր էր, ծառերը կանաչ էին և այդ ամենն ինձ այնքան հարազատ էր, որ իսկույն ճանաչեցի այդ միջավայրի օդն ու բնությունը։

Երբ ժամանեցինք <<Շալե>> հյուրատուն, որտեղ մենք անցկացրեցինք այդ 3 օրը, ճաշեցինք, մի փոքր հանգստացանք և գնացինք հայորդաց տուն, որտեղ մեզ միացան Արևելյան դպրոցի ովորողներն ու ուսուցիչները։ Միասին քայլեցինք Գորկի սադով, որտեղ մենք կատարեցինք միասնական Չարենցյան ընթերցումներ։ Միասին մտանք Սուրբ Ամենափրկիչ և Յոթ վերք եկեղեցիները, որից հետո քայլեցինք Սլոբոդկա փողոցով, տեսանք <<մեր մանկության տանգո>>-ի պատշգամբը։ Այն փլվել էր 1988 թվականի դեկտեմբերյան երկրաշարժի հետևանքով։

Արդեն երկրորդ օրը մենք Իմ Ֆռռիկի արհեստանոց ենք գնացել և տեսել, թե ինչպես են վարպետները գեղեցիկ հնարքներով պտտացնում ֆռռիկը (հոլը)։ Մենք նաև գնեցինք հոլեր, շատերը գնեցին նաև գլուխ կոտրուկ, որի անունն էր <<Տեյմորտակ>>։ Այդ բառը նշանակում է մինչև վերջ։ Խաղի իմաստը՝ հավաքել 1-15 թվերը հերթականությամբ, աճման կարգով։ Հետո գնացինք Ձիթոնցոնց թանգարան։ Այնտեղ տեսանք շատ գեղեցիկ հին իրեր, որոնք Գյումրեցիները օգտագործել են հին ժամանակներում։ Իսկ երեկոյան գնացել ենք Յաղլի հաուս, որ համտեսենք գյումրու յաղլին։ Այն իսկապես համեղ էր։ Իսկ գիշերը մեր հյուրատան տնօրենը՝ ընկեր Անին մեզ համար հետաքրքիր ու զվարճալի խաղ կազմակերպեց, խաղացինք, ֆիլմ նայեցինք և այսքանով ավարտեցինք մեր երկրորդ օրը։ Իսկ երրորդ օրը մեր վերադառնալու օրն էր։ Մինչ մեկնելը մեզ այցելեց ազգագրագետ Կարինե Սահակյանը, ով պատմեց մեզ Զատկի ու Ծառզարդարի մասին։ Վերադառնալուց այցելել ենք ընկեր Անիի կենդանաբուծական ֆերման, որտեղ կային Գամփռներ, Վանակատուներ և մեծ ու փամփլիկ նապաստակներ։ Ճանապարհին մենք մտանք Հառիճավանք և Մաստարա եկեղեցիներ, որից հետո վերադարձանք Երևան։ Շատ հետաքրքիր ու գիտաբնահայրենաերաժշտական 3 օր անցկացրեցինք Գյումրիում։

Ճամփորդություն դեպի Կոշ գյուղ

Այս ամիս մենք գնալու ենք Կոշ գյուղ, ինչպես նաև Կոշի ամրոցն ու եկեղեցին։ Հիմա կներկայացնեմ մեր գնալու վայրերի մասին տեղեկություններ։

Նախ Երևան-Կոշ ճանապարհը google map-ի տվյալներով

Երևան Կոշ

 

Կոշ ամրոց

Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանի Կոշ գյուղից հյուսիս բլրի գագաթին գտնվում է մի ամրոց, որը կրում է Կոշ անունը, այն թվագրվում է 13-րդ դարով։ Ամրոցն ունի ուղղանկյուն, անկյուներով hատակագիծ, կառուցված է մաքուր տաշած տուֆի խոշոր քարերով, իսկ ստորին մասը՝ կոպտատաշ բազալտով։

Կոշ գյուղից հարավ գտնվում է կարմիր տուֆից կերտված խաչքար-հուշարձան 1195 թվականին բարձրությունը 6,8մ։ Ըստ արձանագրության՝ նվիրված է Արագածոտնի գավառը սելջուկյան թուրքերից ազատագրելուն։

 

Կոշ գյուղ

Կոշ, գյուղ ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ տարածաշրջանի Կոշ համայնքում։ Կոշը գտնվում է մարզկենտրոնից 18 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1250 մ։

Գյուղի բնակչություն

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1978 2001 2004
Բնակիչ 90 163 891 1218 1873 1911 1988 2756 3125

 

Իսկ հիմա Կոշում գտնվող եկեղեցիների մասին

Սուրբ Ստեփանոս եկեղեցին (VII դ.) կառուցված է դեղնակարմրավուն և դարչնագույն սրբատաշ տուֆից։ Փոքր, խաչաձև գմբեթավոր հորինվածք է արևելքից՝ կիսաշրջան, մյուս երեք կողմերից՝ ուղղանկյուն թևերով։ Ավագ խորանի երկու կողմերին ավանդատներ են, որոնցից հարավայինն ունի գլանաձև, իսկ հյուսիսայինը՝ խաչվող թաղերով ծածկ։ Գմբեթատակ քառակուսուց անցումը գմբեթի թմբուկին (չի պահպանվել) իրականացված է տրոմպների միջոցով։ Եկեղեցին ունի հարուստ դեկորատիվ հարդարանք։ Ինտերիերը որմնանկարազարդ է։ Համեմատաբար լավ է պահպանվել Քրիստոսի փառաբանության պատկերը բեմի գմբեթարդում։

Սուրբ Ստեփանոս եկեղեցուց արևելք գտնվում են սրբատաշ կարմիր տուֆից կառուցված մատուռի հիմնապատերը, դեպի արևմուտք՝ XIII դարի խաչքարերով հարուստ գերեզմանոց՝ դարչնագույն սրբատաշ տուֆից շինված փոքր մատուռով, իսկ հյուսիս-արևմուտքում՝ միջնադարյան ինժեներական կառույց՝ կոպիտ մշակված բազալտից, կրաշաղախով շինված և ներսից սվաղված ջրամբար։ Այն թաղածածկ է՝ կալունակների վրա նստող երեք թաղակիր կամարներով։ Ներքին չափերն են 4,8 մ X 13,5 մ, բարձրությունը՝ 2,8 մ, պատերի լայնությունը՝ 1,45 մ։ Կոշում գտնվում են միանավ, թաղածածկ Գրիգոր Լուսավորիչ (XIII-XIV դդ.), Սուրբ Գևորգ (XIX դ.) եկեղեցիները, ձիթհան (XVIII դ.)։

 

Տեղեկությունների աղբյուրը՝ Վիքիպեդիա Ազատ հանրագիտարան