Մանուշակագույն փիսոն

Մանուշակագույն փիսոն

Մանուշակագույն փիսոն միայն Լուսնի լույսի տակ էր թաթերը լվանում:

Ախր ես  ի՞նչ անեմ ես սրան,-բեղերն էր շարժում խեղճ մայր կատուն,- նայում ես` խելքը տեղն է, բայց` ինչ,  ձեռքերը միայն լուսնի լույսի տակ է  լվանում: Ի~նչ ուզում ես` արա,  ուզում ես` գլխին ավետարան կարդա, մեկ է, օգուտ չունի: Միայն լուսնի լույսի տակ ու վերջ:  Ինչ անեմ, չգիտեմ:

_Ի~նչ ես դրան երես տալիս,-մռնչում էր վարազը,- Թասը գլխին կործի կամ էլ ուղղակի գլուխը գետի ջրի մեջ թաթխի:Սրա~նտես, մյուս փիսոները փիսոյի նման են, իսկ սրան  լուսնի լույս է պետք:

_Նա պարզապես հիմար է,- կռռում էր ագռավը,- փոքր գլխում խելք չկա: Կմեծանա, արևի տակից տուն չես տանի:

Մանուշակագույն փիսոն միայն լուսնի լույսի տակ էր  թաթերը լվանում:

Լուսինը մեծ էր, սպիտակ ու փայլուն:

-Սիրելի’ փիսո,-ասում է Լուսինը,- դու ինչու ես մանուշակագույն:

-Բա փիսոներն ուրիշ էլ ո՜նց են լինում,-զարմանում է փիսոն:

_Ես մի եղբայրու նեմ,- ասում է Լուսինը,-նա շա՜տ մեծ է ու կարմիր: Ուզո՜ւմ ես նրան տեսնել:

_Նա քեզ նման է… Իհարկե,  ուզում եմ:

_Դե ո րայդպես է, երբ ես երկնքում կհալվեմ, դու չքնես, մի քի չհամբերիր: Նա է~ն սարի ետևից դուրս կգա ու իմ տեղը կգրավի:

Առավոտ շուտ փիսոն տեսավ Արևին:

_Վա~յ, դուէսինչքանտաքես,-կանչեցփիսոն:_ ԻսկեսքոքույրԼուսնին  ճանաչումեմ:

_Երբ նրան հանդիպես, կասես,  որ ես իրեն բարևում եմ, _ ասում է Արևը,_թե չէ մենք համարյա չենք հանդիպում:

_Անպայման կասեմ:

Մանուշակագույն փիսոն հիմա թաթերը Արևի տակ է լվանում և նույնիսկ կարողանում է օճառով լվացվել:

Ինչ կա որ, այդպեսէլէլինում:

 

Մանուշակագույն փիսոն

Թե ինչպես ոտքը փախավ տիրոջից

 

Մի անգամ պարոն Գոգոլը մի դեպք պատմեց փախած ոտքի մասին: 6 օր առաջ մի պարոն վնասել էր իր ոտքը:Հաջորդ օրը, երբ նա փորձեց զննել վերքը, տեսավ, որ ոտքը  չկա:Նա մի ոտքով  գնաց պատշգամբ և տեսավ թե ինչպես է իր ոտքը արագությամբ հեռանում:Անհանգստացավ, որ եթե  ոտքը շատ հեռանա ինքն այլևս չի կարող նրան հասնել:Նա արագացրեց իր ընթացքը և մյուս ոտքի վրա թռվռալով, մի կերպ հասավ  և բռնեց  ոտքին.

-Ինչու՞  էիր փախչում  ինձնից, -հարցրեց նա:

ոտքը պատասխանեց.

-Եթե ուզում ես, որ ես մնամ իմ տեղում, պետք է սառը եղանակին դուրս չգաս, չմրսեցնես ու ինձ տաք ու մաքուր պահես:Այլապես ես կգնամ ու էլ երբեք չեմ վերադառնա:Պարոնը համաձայնվեց և  ետ գնաց տուն երկու ոտքով: