Հարցազրույց 6.4 դասարանի սովորողներից

Ինչ կուզեի փոխել այս կրթահամալիրում

Այս կրթահամալիրում ես կցանկանայի փոխել այն, որ այս դպրոցում կատարվող յուրաքանչյուր վերանորոգում արագ կատարվեր, որովհետև պետք չէ, որ երեխաները քայլեն այդ փոշու մեջ, ինչպես նաև ինչ որ մոտիկ տեղի վերանորոգման դեպքում, որտեղ պետք է գնան սովորողները, չշրջանցեն դպրոցն ու դպրոց մտնեն այլ մուտքով և դասի դեպքում չխանգարեն այն։

Սեբաստացիներն իմ ընտանիքում

Իմ ընտանիքում առ այժմ կա երկու սեբաստացի՝ ես և քույրս։ Ես սովորում եմ յոթերորդ դասարանում, իսկ քույրս՝ հինգերրորդ։ Մենք կրթահամալիրում ենք հինգ տարեկանից և մենք շատ տպավորված ենք այս դպրոցից։ Ես այստեղ եկա հինգ տարեկանում, որովհետև ծնողներս ուզում էին, որ ես շուտ գնամ դպրոց, իսկ բացի <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրից հինգ տարեկան երեխաներ ընդունող դպրոց չկար։ Իմ ընդունվելուց երկու տարի հետո մեր դպրոց եկավ քույրս։ Նրան նույնպես դուր եկավ այս դպրոցը և մենք մինչև հիմա սովորում ենք այստեղ մեծ հաճույքով։

Որ ուսուցչից եմ ոգեշնչվում ես

Ես ամենաշատը ոգեշնչվում եմ իմ հանրահաշի և երկրաչափության ուսուցչից՝ ընկեր Լիաննայից։ Ես շատ եմ սիրում մաթեմատիկա, որովհետև ապագայում ցանկանում եմ դառնալ ծրագրավորող։ Բացի ծրագրավորող դառնալուց ես սիրում եմ լուծել թվային խնդիրներ, գումարել, հանել, բազմապատկել և հանել, մի խոսքով՝ սիրում եմ թվեր։ Նաև ընկեր Լիաննան շատ լավ է կազմակերպում դասաժամերը, կիսով չափ հումորով է անցնում դասերը, կիսով չափ՝ լուրջ, մի խոսքով դա մեզ դուր է գալիս։

Ինչո՞վ է տարբերվում իմ դպրոցը մյուս դպրոցներից

Իմ դպրոցը այլ դպրոցներից տարբերվում է նրանով, որ մեր դպրոցում մեր դասապրոցեսը կազմակերպված է համակարգիչներով, իսկ այլ դպրոցում՝ ոչ։ Մեր դպրոցներում սովորողները չեն հագնում համազգեստ, որը Հայաստանի դպրոցների մեծ մասում այդպես չէ։ Մեր դպրոցում մենք ունենք նաև ընտրությամբ գործունեություն, որը մեզ թույլ է տալիս լինել ազատ և զբաղվել մեր ընտրած գործունեությամբ (առաջարկված գործունեություններից իհարկե)։ Նաև ի տարբերություն մյուս դպրոցների, մենք այստեղ ավելի ազատ ենք, ուսուցիչները շատ խիստ չեն, բայց կարողանում են այնպես անել, որ դասերն անցնեն հանդարտ ու հանգիստ։

Մեր դպրոցում իմ սիրած վայրը

Ես արդեն յոթ տարի սովորում եմ “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրում և արդեն հստակ կողմնորոշվել եմ կրթահամալիրում իմ սիրած վայրի վերաբերյալ։ Իմ սիրած վայրը կրթահամալիրում դա մարզադահլիճներն են, որովհետև ես սիրում եմ սպորտով զբաղվել և էներգիաս ծախսել այդպիսի բաների վրա։ Ես սիրում եմ լինել ֆիզիկական առողջ մարզավիճակում։