Քայլարշավ Երևանով

Երեկ՝ մայիսի տասնիննին թանգարանային գիշեր էր։ Մենք ամբողջ ընտանիքով գնացել էինք Հենրիկ Իգիթյանի անվան մանկական պատկերասրահ։ Սկզբում տեսանք հայ երեխաների նկարած նկարները, որոնք հեքիաթներից էին վերցրած։ Հետո արդեն ներքևում կաին օտարազգի երեխաների ստեղծագործություններ, որոնք և՛ ասեղնագործ էին և՛ նկարած։ Կային նաև տարբեր տեսակի գորգեր, աստվածաշչյան պատկերներ, ինչպես նաև Նոյան տապանը իր կնոջ, երեխաների ու կենդանիների զույգերի հետ։ Տեսել ենք նաև <<Սասունցի Դավիթ>> էպոսի տարբեր օրինակներ, նաև Գերմաներեն լեզվով։ Տեսանք քանդակներ կենդանիների և թռչունների վերաբերյալ։ Երբ դուրս եկանք պատկերասրահից զբոսնեցինք Երևանի կենտրոնով, որոնք մարդաշատ էին և լի օտարերկյա զբոսաշրջիկներով։ Ինձ հատկապես դուր եկավ Մոսկվա կինոթատրոնի դիմացի հսկա շախմատը, որով խաղացի ուրիշ երեխաների հետ։ Եվ այսպիսով ես տպավորություններով լի եկա տուն։