Քիմիա ինքնաստուգման պատրաստական հարցեր

 1.Ստորև թվարկված նյութերից ո՞րը բնության մեջ պատրաստի չկա և ստացվում է բնական հումքի վերամշակումից.

ա) նավթը գ) ջուրը բ) ոսկին դ) օղին 

2.Ստորև թվարկված նյութերից սենյակային ջերմաստիճանում ո՞րն է հեղուկ.

ա) շաքարը գ) բուսական յուղը բ) թթվածինը դ) կավիճը 

3. Ստորև թվարկված նյութերից ո՞րն է դասվում անկենդան մարմինների շարքը.

ա) ձին բ) ծաղկած ծառը գ) արձանը դ) երեխան 

4. Դիտելիս նյութի ո՞ր հատկության մասին է հնարավոր գաղափար կազմել.

ա) ագրեգատային վիճակի բ) խտության գ) էլեկտրահաղորդականության դ) ջերմահաղորդականության 

5. Ստորև թվարկված հատկություններից ո՞րը ֆիզիկական չէ.

ա) խտությունը բ) թափանցիկությունը գ) հալման ջերմաստիճանը դ) այրվելու ունակությունը

6. Հետևյալ նյութերից ո՞րը գոյություն ունի բնության մեջ (բնածին է).

ա) պլաստիլինը բ) գինին գ) գրաֆիտը դ) սև ռետինը 

7. Հետևյալ գոյականներից ո՞րը նյութական առարկա / ֆիզիկական մարմին/ չի բնորոշում.

ա) աստղ բ) մեխ գ) սեղան դ) ապակի

 8.Հետևյալ բնագավառներից ո՞րն է քիմիայի ուսումնասիրման առարկան.

ա) երկրաշարժերի կանխատեսում բ) մարդու հոգեկան աշխարհի ուսումնասիրում գ) գրքի խմբագրում դ) պարարտանյութերի արտադրություն 

9.Քիմիական լաբորատորիայում աշակերտի կատարած հետևյալ գործողություններից ո՞րն է սխալ.

ա) օգտագործելուց առաջ փորձանոթը լվացել է և չորացրել բ) ձեռքի ափով շարժում է կատարել անոթի անցքից դեպի քիթը գ) փորձանոթում մնացած քիմիական նյութը թափել է կոյուղի դ) սպիրտայրոցի բոցը հանգցրել է թասակով 

 10. Ո՞ր եղանակը կընտրե՛ք աղաջրից մաքուր ջուր ստանալու համար.

ա) թորում բ) բյուրեղացում գ) զտում դ) գոլորշիացում

Քիմիա լաբորատոր աշխատանք․ փորձեր #5

Այսօր քիմիայի դասին մենք կեղտոտ աղից (այսինքն նրա հետ խառնված էր ավազ, հող և այլն) ստացանք մաքուր աղ։ Այն սկզբում լցրեցինք բաժակի մեջ և լուծեցինք ջրում, այնուհետև թղթե ֆիլտրի միջոցով քամեցինք մաքուր աղաջուրը և եռացրեցինք այն։ Ջուրը եռաց, իսկ ամանի ներքին հատվածի վրա երևացին աղի բյուրեղիկները։ Բացի այս փորձից մենք նաև ծանոթացանք թորման սարքի հետ։

Քիմիա․ Լաբորատոր աշխատանք։ Փորձ 4

Այսօր մենք քիմիայի դասին արեցինք երեք փորձ։

Փորձ 1

Հրավառություն (մագնեզիումի այրումը)

Մենք ակցանի միջոցով վերցրեցինք մագնեզիումը և պահեցինք սպիրտայրոցի բոցի վրա և տեսանք լույսի առկայծում։ Առկայծումից հետո այն վերածվեց սպիտակ փոշու։

Փորձ 2

Սոդայի և աղաթթվի փոխազդեցությունը

Ես փորձանոթի մեջ լցրեցի սոդան, վրայից ավելացրեցի ջուր, այնուհետև ավելացրեցի աղաթթու և տեսա գազի ուժեղ առկայծում, որն ապացուցում է, որ դա քիմիական երևույթ է։

Փորձ 3

Պղնձարջասպի և նատրիումի հիդրօքսիդի (NaOH) փոխազդեցությունը

Այս փորձի ժամանակ ես փորձանոթի մեջ լցրեցի պղնձարջասպ, որը փոշու ձև էր և ուներ կապույտ գույն, վրան ավելացրեցի ջուր և նատրիումի հիդրօքսիդ և տեսա կապույտ գույնի գեղեցիկ նստվածքի առկայծում։ Դա նույնպես քիմիական երևույթ է։

Քիմիա ինքնաստուգում

1.Հետևյալ  գիտություններից  ո՞րը  բնական  գիտություն  չէ     

1.ֆիզիկա      2.քիմիա      3.կենսաբանություն      4.պատմություն

2.Ինչ անվանում են ստացել բնությունը ուսումնասիրող գիտությունները
       
1.պատմական
       2.հումանիտար
       3.բնագիտական
       4.իրավագիտական

3.    Ո՞ր  շարքում  են  թվարկված  միայն  նյութեր   
   
1.ալյումին, արծաթ, ազոտ       2.սեղան, ապակի, գրիչ       3.ոսկի, բաժակ, թթվածին       4.քացախ, սոդա, տետր   

4. Ո՞ր  շարքում  են  թվարկված  միայն  ֆիզիկական  մարմինները  

     1.գիրք, մեխ, ապակի       2.սեղան, գրիչ, տետր       3.երկաթ, բաժակ, ոսկի

5. Ո՞ր մարմինը չի կարելի պատրաստել փայտանյութից
        1.գիրք
        2.տուփ
         3.մեքենայի շարժիչ
         4.դուռ

6.Թվարկված  երևույթներից  ո՞րը  ֆիզիկական  չէ         


1.ճոճանակի  շարժումը         2.փայտի  այրումը         3.մեքենայի  ընթացքը         4.երկրագնդի  պտույտը  արեգակի  շուրջ     

7. Երկաթին  բնութագրական  չէ  հետևյալ  ֆիզիկական  հատկությունները         
1.էլեկտրահաղորդականությունը         2.մետաղական  փայլը         3.սովորական  պայմաններում  հեղուկ  վիժակը         4.ջերմահաղորդականությունը                                                        
 
8.   Թվարկված  չափման  միավորներից  որո՞վ  չի  չափվում  նյութի  զանգվածը         

1.գ                                 3.սմ3         2.տ                                4.կգ     

9.Թվարկված  չափման  միավորներից  որո՞վ  չի  չափվում  նյութի ծավալը.
           
1.լ                                  3. մ 3             
            2.սմ3                                         4.կգ
 
10.Նշված  նյութերից  ո՞ր  նյութն  է  սենյակային  ջերմաստիճանում  գտնվում  պինդ  վիճակում         

1.թթվածին            2.սնդիկ         3.շաքարավազ                   4.ջուր

11.Թվարկված  հատկություններից  ո՞րն  է  ընդհանուր  սոդայի  և  շաքարի  համար     

1.համը                     2.ագրեգատային  վիճակը              3.խտությունը 4.էլեկտրահաղորդականությունը     

12.Թվարկված  հատկություններից  ո՞րն  է  ընդհանուր կերակրի աղի և  երկաթի խարտուկի  համար                                                                      
       
1.գույնը
       2.համը
       3.խտությունը
       4.ագրեգատային վիճակ
     
13.Ֆիզիկական երևույթների դեպքում նյութի նշված հատկություններից
ո՞րը չի ենթարկվում փոփոխության
       
1.ագրեգատային վիճակը
         2.չափսը
         3.ձևը
         4.համը
     
14. Նշված նյութերից ո՞ր նյութն է սենյակային ջերմաստիճանում  գտնվում հեղուկ վիճակում
     
1.աղ
      2.սնդիկ
      3.շաքարավազ
      4.երկաթ
   
15.Թվարկված երևույթներից ո՞րը քիմիական չէ.
     
1.կաթի թթվելը
      2.երկաթի ժանգոտվելը
      3.սառույցի հալվելը
      4.գինին քացախի վերածվելը
   
16.Նշված երևույթներից ո՞րն է քիմիական
     
1.եղյամի գոյացումը ծառերի վրա
      2.մոմի հալվելը
      3.սպիրտի գոլորշացումը
      4.կանաչ փառի առաջացումը պղնձե առարկաների վրա

   17.Նշված երևույթներից ո՞րն է ֆիզիկական

      1.ժանգի մաքրումը զմռխտի թղթով                                                         
      2.մեխի ժանգոտումը
      3.մոմի այրումը
      4.մազերի գունաթափումը
   
18.Նշվածներից ո՞ր նյութն է օրգանական
       
1.ջուրը
        2.կերակրի աղը
        3.շաքարավազ
        4.սոդան
   
19.Ինչ եք կարծում ո՞ր նյութի մասին է խոսքը.
   Պինդ,կարմրավուն նյութ, ունի  մետաղական փայլ, ջերմա- և էլեկտրահաղորդանություն,տաքացնելիս սևանում է:

Խոսքը պղնձի մասին է։
    
20.Հաստատեք   համապատասխանություն  հետևյալ  նյութերի  ու  դրանց  բնորոշ հատկությունների  միջև.
 Ա.Խմելու  սոդա                 1. Պինդ  է, մետաղական  փայլ  ունի, հոտ  չունի   Բ. Երկաթ                             2. Հեղուկ  է, հոտ  չունի, թափանցիկ  է, անգույն  է      Գ. Քացախ                           3. Պինդ  է, ջրում  լուծվում  է, սպիտակ  է, բյուրեղային  է    
Դ. Ջուր                                 4. Հեղուկ  է, թափանցիկ  է, հոտ  ունի,  ջրում  լուծվում  է:

Ա-3
Բ-2
Գ-4
Դ-1

Քիմիա․ լաբորատոր աշխատանք, փորձեր

Այսօր մեր քիմիայի դասը սովորականից ավելի հետաքրքիր անցավ: Ես հալեցրեցի մոմը՝ այն դարձնելով հեղուկ։ Այնուհետև հալած մոմը լցրեցի ջրի մեջ և մի քանի րոպե անց տեսանք, որ մոմը պնդացել է և հետ եկել իր տեսքին։ Այս փորձը քննարկելուց հետո մենք անցանք հաջորդ փորձին՝ հրաբուխի փորձին, որը կրկին ես կատարեցի։ Ես ամոնիումի բիքրոմատը լցրեցի մի գլանի վրա՝ որը դրված էր մեծ մակերես ունեցող ապակու վրա, որպեսզի արտաբերված նյութը չթափվեր սեղանին։ Ամոնիումի բիքրոմատի վրա մի քիչ սպիրտ լցրեցի, որպեսզի ռեակցիան արագ կատարվի, իսկ հետո լուցկին վառեցի և մոտեցրեցի սպիտրին և այն այրվեց՝ ասես թե հրաբուխ է ժայթքում, իր հետ բաց թողնելով նաև սև ծուխ։ Այս փորձն էլ քննարկեցինք և անցանք հաջորդ փորձին, որը կատարեց ընկեր Սուսաննան։ Նա ապակե կաթոցիչը (пипетка) մոտեցրեց սպիրտայրոցին՝ այն հալեցնելու նպատակով։ Երկու րոպե անց մենք տեսանք, որ կաթոցիչը ծռվել է՝ հալվելու հետևանքով։

Քիմիան և դեղերը

Բժշկության մեջ իր դերը ունի նաև դեղագիտությունը՝ թե ինչպե՞ս օգտագործել այն, որ ոչ ոքի վնաս չպատճառի, իմանալ, թե ինչպես է այն ազդում կենդանի օրգանիզմի վրա և այլ բաներ կապված են դեղագիտության հետ։ Ես կներկայացնեմ երկու դեղ՝ Նուրոֆեն և Նիմեսիլ։

Նուրոֆեն

Նուրոֆենը հանդես է գալիս որպես ցավազրկող, ջերմիջեցնող և հակաբորբոքային միջոց: Թողարկվում է հաբերի, մոմիկների և օշարակի ձևով /ելակի կամ նարնջի համային հավելումներով/ : Ազդող նյութը իբուպրոֆենն է: Ցուցված է գլխացավի, ատամնացավի, մկանացավերի,ռեվմատիկ ցավերի և այլ դեպքերում: Հակացուցված է իբուպրոֆենի կամ պրեպարատի ցանկացած այլ կոմպոնենտի հանդեպ գերզգայնության, բրոնխիալ աստմաի լրիվ կամ ոչ լրիվ ձևի, ստամոքսաաղիքային համակարգի էրոզիա-խոցային հիվանդությունների, ծանր երիկամային անբավարարության և այլ դեպքերում: Հաբերը պետք է ընդունել պարտադիր անհրաժեշտ քանակությամբ ջրով: Այն հիվանդերին որոնք ունեն որոշակի ստամոքսային գերզգայնության խնդիրներ խորհուրդ է տրվում կիրառել պրեպարատը ուտելու ընթացքում:

Նիմեսիլ

Նիմեսիլը սպիտակադեղնավուն հատիկավոր փոշի է՝ նարջի հոտով։ Նրա ակտիվ նյութը Նիմեսուլիդն է, հավելյալ նյութեր՝ սախարոզա, մալտոդեքստրին, կիտրոնաթթու և նարնջի բուրավետիչ։ Նիմեսուլիդը հանդիսանում է ոչ հորմոնալ հակաբորբոքիչ պրեպարատ՝ սուլֆոնալիդների դասից։ Այն օգտագործվում է սուր ցավերի, վնասվածքային, մկանային և ատամային ցավերի համար։ Նիմեսիլը հակացուցված է Նիմեսուլիդի հանդեպ գերզգայունություն ունեցող մարդկանց, երեխաների (մինչև 12 տարեկան), մարսողական տրակտի բորբոքային հիվանդությունների ժամանակ, Կրոնի հիվանդության ժամանակ, խոցային կոլիտի, խոցային հիվանդությունների, ստամոքսի 12-մատնյա հիվանդությունների ժամանակ, արյան մակարդելության ծանր խանգարումների, ծանր սրտային անբավարարությունների ժամանակ, լյարդային անբավարարություն, ինչպես նաև հակացուցված է հղիներին և կերակրող մայրերին։

Քիմիա․ Մարմին և նյութ

Լրացրեք աղյուսակները

ՄարմիններՆյութեր
Լիցքավորիչ, համակարգիչ, հեռախոս, ականջակալներԱրծաթ, ոսկի, պլատին, երկաթ
Խնձոր, տանձ, ելակ, սալորԳագատ, օրթիտ, փիրուզ, վանակն
Գիրք, տետր, գրիչ, մատիտՎիտրաժ, փրփրապակի, քվարցապակի, բյուրեղապակի
Աթոռ, սեղան, բազկաթոռ, բազմոցՊղինձ, պլաստմասս, պոլիմեռ, փայտ
Գդալ, պատառաքաղ, ափսե, դանակԿավ, թուղթ, կարտոն, պենոպլաստ
Օրգանական նյութերԱնօրգանական նյութեր
Գլյուկոզ, շաքար, խմելու սոդա, քացախՓայտ, երկաթ, պղինձ, ոսկի
Գինու սպիրտ, կավիճ, լվածքի փոշիՊլաստմասս, պոլիմեռ, պենոպլաստ, կավ
Թուղթ, պլատին
ԿենդանիԱնկենդան մարմիններ
Հավ, աքլոր, եղնիկ, աղավնի Ցանկապատ, դռւո, բաժակ, հեռուստացույց
Շուն, կատու, ձի, հովազՏանիք, պատուհան, հայելի, պատ
Առյուծ, վագր, կաքավ, լորՇենք, տուն, դասագիրք, վրձին
Վարազ, խոզ, կով, ագռավՆերկապնակ, լոբով ճաշ, ծաղկաման, կաթսա
Եղջերու, փիղ, ընձուղտ, ուղտթավա, տախտակ, շերեփ, պայուսակ