Մեխանիկական շարժում։ Հաշվարկման մարմին։ Շարժման հարաբերականություն։

Անհրաժեշտ իրեր՝ թուղթ և չորսու

Երկուսն էլ գտնվում են շարժման վիճակում։ Այս դեպքում որպես հաշվարկման մարմին ես ընդունեցի սեղանը։ Չորսուն թղթի նկատմամբ գտնվում է դադարի վիճակում։
Սեղանը թղթի նկատմամբ նույնպես գտնվում է դադարի վիճակում։ Վերջին երկու դեպքերում հաշվարկման մարմինը թուղթն է։ Որոշելու համար, թե մարմինը գտնվո՞ւմ է շարժման վիճակում, թե ոչ, պետք է ինչ որ մարմին ընդունենք որպես հաշվարկման մարմին, որի նկատմամբ դիտարկեցի մարմնի դիրքի փոփոխությունը։ Իհարկե սեղանը չորսուի և թղթի նկատմամբ չի շարժվում, որովհետև նա մնում է իր տեղում, իսկ շարժվում են թուղթն ու չորսուն։ Այսպիսով ես հասկացա, որ շարժում և դադար հասկացությունները հարաբերական են։ Այն կախված է հաշվարկման մարմնի ընտրությունից։ Մարմնի դիրքի փոփոխությունը այլ մարմինների նկատմամբ անվանում են մեխանիկական շարժում։

“Այլ մարմինները” ասելով հասկանում ենք հաշվարկման մարմիններ։

Ֆիզիկա․ ծանոթացում չափիչ սարքերի հետ

Մենք ֆիզիկայի դասարանում ծանոթացանք ֆիզիկական չափիչ սարքերի հետ։

Երկարությունը չափող գործիքներ՝ քանոն, չափաժապավեն

Ծավալը չափող գործիքներ՝ չափանոթներ, չափաբաժակներ

Ուժը չափող գործիք՝ ուժաչափ (այստեղ նկար չկա)

Ժամանակը չափող գործիք՝ ժամացույց (ավազային, էլեկտրոնային, մեխանիկական)

Զանգվածը չափող սարք՝ կշեռք (էլեկտրոնային, լծակավոր)

Ջերմությունը չափող գործիք՝ ջերմաչափ (սենյակային, բժշկական)

Հոսանքի ուժը չափող գործիք՝ ամպերաչափ

Էլեկտրական լարումը չափող գործիք՝ ոլտաչափ

Այս բոլոր սարքերն ունեին մեկ ընդհանրություն՝ սանդղակները։ Սանդղակ ասելով հասկանում ենք չափիչ սարքի վրա նրբագծված գծիկները և նրանցից մի քանիսի կողքին գրված թվերը։