Տպավորություններ Սևանից

Օգոստոսի 15-ից 17-ը Արևմտյան դպրոցի և ֆրանսահայ սովորողներով գնացել էինք 3 օրով Սևանի <<Ժայռ ափը>>: Երբ հասանք տեղ ընկեր Սոնան մեզ բաշխեց ըստ տնակների: Հետո մենք խաղացինք տարբեր հետաքրքիր խաղեր: Ամբողջ օրը խաղալուց հետո եկավ գիշերը և եկավ օրվա ամենալավ պահը: Մենք խաղացինք բոլորի կողմից սիրված Մաֆիան: Ինձ բաժին էր ընկել կարմիր խաղացող և կարմիրները հաղթեցին: Առավոտյան լվացվելուց հետո բոլորս հավաքվեցինք ափում՝ ընկեր Ալինայի գլխավորությամբ առավոտյան նախավարժանք անելու, 15 րոպե էլ ընդհանուր պարապմունք արեցինք: Նախաճաշից հետո գնացինք ափ՝ գիրք կարդալու: Ես կարդում էի <<Հարրի Փոթերը և հրե գավաթը>> ռուսերեն տարբերակով: Կարդալուց հետո մի լավ լճում լողացինք, իսկ հետո կրկին անցանք խաղերին: Այս գիշեր էլ Մաֆիա խաղացինք: Կրկին կարմիր էի, բայց ցավոք ընկերներիցս մեկը խախտեց խաղի կանոնները և մենք պարտվեցինք: Հաջորդ առավոտ բոլորս հավաքեցինք մեր տնակներն ու պայուսակները, իսկ 2-3 ժամ խաղալուց հետո նստեցինք ավտոբուս և վերադարձանք տուն:

Օրվա լուսաբանում 04.06.2018

Այսօր մեր ճամբարային երկրորդ շաբաթի առաջին օրն էր։ Մենք մսուրի երեխաների համար մայր դպրոցից պաղպաղակ բերեցինք և նրանք շատ ուրախացան։ Մենք ընկերներով խաղացինք <<can’t stop>> խաղը։ Հետո մենք լողացինք բացօդյա ջրավազանում։ Լողացինք մոտ մեկ ու կես ժամ և հետո գնացինք Բախշյանի այգի, որտեղ ծաղացինք և պաղպաղակ կերանք։ Վերադարձանք դասարան։ Շարունակեցինք մեր խաղի ստեղծման շարունակությունը և ավարտեցինք այս օրը։

Օրվա լուսաբանում 01.06.2018

Այսօր ավարտվեց մեր ճամբարային առաջին շաբաթը։ Օրվա սկզբում իջանք բակ։ Խաղացինք ֆուտբոլ, գործնագործ և անուն գոռոցի։ Մեզ հյուր էին եկել միջին դպրոցի թուրքերենի խմբի սովորողները և մեզ մի քանի բառ էին սովորեցնում։ Մենք սովորեցինք հաշվել մինչև տասը, սովորեցինք մի քանի գույն և բառեր, որոնք պետք են գալիս երկխոսությունների ժամանակ։ Հետո գնացինք երգի սրահ, որտեղ նրանք մեզ սովորեցրեցին մի պար։ Այսքանով ավատրվեց մեր առաջին ամառային ճամբարի շաբաթը։

Օրվա լուսաբանում

Այսօր մեր ամառային ճամբարի երրորդ օրն էր։ Այսօր մենք մասկանցեցինք անտիվիրուս Կոմիտասին։ Գնացինք մայր դպրոց, երգեցինք տասը երգ, իսկ հետո ծանոթացանք մեր ապակա կազմակերպչի՝ ընկեր Վարդուհու հետ։ Նախ ծանոթացանք դասարաններին, հետո ընտրությամբ գործունեության խմբերին և դրանց նման բաներ, ընդմիջմանը իջանք բակ և մեր ավագ ընկերների հետ ֆուտբոլ խաղացինք։ Հետո մենք գնացինք քիմիայի դասարան, որտեղ մեր ավագ ընկերները քիմիական փորձեր էին մեզ ներկայացնում։ Փորձերից մնացած տպավորություններով վերադարձանք դպրոց և ավարտեցինք այս օրը։

Օրվա լուսաբանում 30.05.2018

Այսօր մեր ամառային ճամբարի երկրորդ օրն էր։ Այսօր տեղի ունեցավ ամենալավա բանը։ Մենք լողացինք փակ լողավազանում։ Ամեն ինչ ուղղակի ցնցող էր։ Բակում քշեցինք հեծանիվ, խաղացինք ֆուտբոլ և գործնագործ։ Գործնագործ խաղում էինք համադասարանցիներով, ֆուտբոլը խաղացինք մեր կրտսեր 4-րդ դասարանցի ընկերների հետ, իսկ հեծանիվ քշեցինք ջոկատի երեխաներով։ Խաղացինք նաև վոլեյբոլ։ Իսկ նախաճաշից հետո շարունակեցինք մեր խաղի կազմելու ընթացքը, որը դեռ ընթացքի մեջ է։ Ինձ թվում է, որ այս օրն էլ վատ չանցավ։

Ճամբարային օրվա լուսաբանում 29.06

Այսօր մեր ամառային ճամբարի առաջին օրն էր՝ մայիսի քսանինը։ Ինչպես միշտ ճամբարը բաժանված էր ուսուցիչների խմբերի և ես ընտրեցի ընկեր Լիլիթի՝ մեր անգլերենի ուսուցչուհու ջոկատը։ Այսօր մենք դրսում խաղացինք <<գործնագործ>> և <<անուն գոռոցի>>։ Հետո վերադարձանք դասարան ու խաղացինք մեր դասարանի Արենի բերած խաղը, որի անունն էր <<Դե Խաղա>>։ Խաղերից հետո փորձեցինք ուրիշ երեխաների համար ստեղծել մի խաղ, որը դեռ ընթացքի մեջ է։ Հետո եկավ ամենահետաքրքիր պահը և մենք լողացինք բակի ջրավազանում։ Ահա այսքանը առաջին ճամբարային իմ օրվա մասին։