Պաշտպանված՝ English homework

Այս բովանդակությունը պաշտպանված է գաղտնաբառով։ Այն դիտելու համար դուք պետք է տրամադրեք ձեր գաղտնաբառը՝

Իմ ձմեռային արձակուրդները

Ես իմ ընտանիքի հետ 2020 թվականը դիմավորեցինք ուրախությամբ, սիրով, ցնծությամբ։ Մեր ընտանիքում կան ավանդույթներ, սովորություններ։ Նրանցից մեկն այն է, որ մենք մինչ նոր տարվա գալը համացանցով կապնվում ենք մեր հարազատների հետ և միասին դիմավորում նոր տարին։ Հունվարի մեկին արդեն գնում ենք մեր բարեկամների և հարազատների տուն, շնորհավորում նրանց։ Արձակուրդս նաև անցկացրել եմ ընթերցանությամբ։ Ես կարդացել եմ վերջերս թարգմանված, Ջոան Քեթլին Ռոուլինգի “Հարրի Փոթերը և կրակի գավաթը” գիրքը։ Ես շատ եմ սիրում այս տղայի պատմությունը և չնայած նրան, որ ես մի գիրքը կարդացել եմ նախկինում, հետաքրքրությամբ կարդում եմ ևս մեկ անգամ։ Այս գիրքը ես չեմ հասցրել լրիվ կարդալ, բայց իմ կարդացած մասի ամենահետաքրքիր հատվածն այն էր, որ Հարրին ու իր ընկերները գնում էին իրենց աշխարհում որպես սպորտ ընդունված “Քվիդիչի” աշխարհի առաջնությանը։ Այսպիսով ես իմ արձակուրդները անցկացրեցի ուրախությամբ և հաճույքով։

Աթաբեկ խնկոյանի կենսագրություն (դասական ուղղագրությամբ)

Աթաբէկ Հովհաննէսի Խնկոեանը ծնւել է Փամբակի Ղարաբոյա գիւղում (այժմ կրում է Խնկոյան անունը)։ Նախնական կրթությունն ստացել է ծննդաւայրում՝ տիրացու Կարապետի ծխական դպրոցում, 1880 թւականից՝ Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի)՝ Մարտիրոս Պողոսեանի մասնաւոր կրթարանում, ապա՝ երկու տարի անց՝ քաղաքային դպրոցում։ 1890-1910 թւականներին ստանում է որպես ուսուցիչ պաշտոնաւարելու իրավունք։ Շուրջ 35 տարի նա մանկաւարժական աշխատանք է կատարում տարբեր վայրերի, այդ թւում՝ հայրէնի գավառի դպրոցներում: Ապա՝ Նալբանդ գյուղի դպրոցից, Հովհաննես Թումանեանի աջակցութեամբ 1911 թվականին տէղափոխւէլ է Թիֆլիս, աշխատակցէլ «Հասկեր» ամսագրին, ուսուցչություն արէլ Ստէփան Լիսիցեանի պանսիոնում ու քաղաքային դպրոցում: Աթաբեկ Խնկոեանը 1923 թւականին լուսժօղկօմատի կողմից հրաւիրվում է Երևան՝ գրական-մանկաւարժական աշխատանքի: Աշխատակցէլ է «Աշխատաւոր», «Նոր աշխատավոր», «Աղբիւր», «Մաճկալ», «Հասկէր», «Հայաստանի աշխատաւորույի» պարբերականնէրին։

Վիլյամ Սարոյան կենսագրություն (հետաքրքիր հատվածներ)

Վիլյամ Սաոյանը ծնվել է 1908 թվականին՝ Օգոստոսի 31-ին, իսկ մահացել՝ 1981 թվականի մայիսի 16-ին, Ֆրեզնոյում, աճյունի մի մասն էլ թաղված է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում։

Առաջին անգամ իր ստեղծագործությունը տպագրել է 1933 թվականին Բոստոնի«Հայրենիք» շաբաթաթերթում՝ Սիրակ Գորյան ստորագրությամբ։ Լայն ճանաչում է ձեռք բերել «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա և այլ պատմվածքներ» (1934) առաջին գրքով, որի առթիվ ամերիկյան քննադատ Բ. Ռասկոն գրել է. «Ի՞նչն է հատկանաշական Սարոյանի համար որպես գրողի։ Սարոյանը բուռն է, պոռթկուն և խելացի, նա թախծոտ է, քնքուշ ու մարդկային, նա միամիտ է ձևանում, սակայն բնավ միամիտ չէ…: Նա ատում է դաժանությունն իր բոլոր դրսևորումներով, նա հարգում է մարդկային արժանապատվությունն ու հպարտությունը»։

1942 թվականին Սարոյանը զորակոչվել է բանակ, աշխատել զինվորական սցենարների ստեղծման վրա։ Նա պատերազմն ընկալել է որպես աղետ, այդ թեման արտացոլել «Մարդկային կատակերգություն» վիպակում և «Վեսլի Ջեկսոնի արկածները» վեպում։ 1950-1960-ական թթ. Սարոյանը ապրել է Եվրոպայում, ապա նորից հաստատվել ԱՄՆ-ում։ Այդ տարիներին ինքնակենսագրական նյութի օգտագործումով ստեղծել է հոգեբանական վիպակների շարք։

Ես իմ անուշ Հայաստանի բանաստեղծությունը արևմտահայերեն

Ուր է՛լ լինեմ – չե՛մ մոռանայ ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանայ աղօթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արիւնաքամ վէրքերը մեր –
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան – եա՛րն եմ սիրում:

Իմ կարօտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկայ,
Նարեկացու, Քուչակի պէս լուսապսակ ճակատ չկայ,
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկայ,
Ինչպէս անհաս փառքի ճամբայ՝ ես իմ Մասիս սարն եմ սիրում: