Թեսևսի արկածները․ Մաս 5

Այժմ քսան մղոնից էլ քիչ ճանապարհ էր մնացել մինչև Աթենք, բայց ճանապարհը Պառնեսյան լեռների միջով էր անցնում, և այնտեղ միայն մեկ արահետ կար, որն անցնում էր ժայռերի միջով, անցնում ու իջնում բազմաթիվ անտառապատ տարածքներով։ Թեսևսն ավելի վատ ու սարսափելի ճանապարհներով էր անցել, ու համարձակորեն առաջ շարժվեց՝ ուրախ այն մտքից, որ իր երկար ճանապարհորդությունը մոտ է... Continue Reading →

Դարբինն ու իր շունը

Մի դարբին է լինում իր շան հետ, որը սովորաբար քնում էր, երբ իր տերը աշխատանքի էր լինում, բայց իրականում արթուն էր, երբ ուտելու ժամանակն էր։ Մի օր տերը ձևացրեց, թե զզվում է նրանից, և երբ սովորականի պես ոսկոր նետեց նրան, ասաց․ — Ի՞նչու է դեմքդ միշտ այդպես մռայլ և ծույլ։ Երբ իմ գործով եմ զբաղված,... Continue Reading →

Թեսևսի արկածները․ Մաս 4

Ծովն անընդհատ իր տեսադաշտում պահելով՝ Թեսևսը սկսեց երկար ճանապարհը դեպի հյուսիսարևելք։ Թա լքեց լեռներն ու հովիտներ իջավ՝ հաճելի հարթավայր, որտեղ արածում էին կենդանիները, և որտեղ հացահատիկով հարուստ դաշտեր կային։ Նրա արարքների փառքն ու համբավն իրենից առաջ էին ընկել, և բոլորը հավաքվում էին ճանապարհի եզրին՝ նայելու հերոսին, ով արդեն երեք հրեշի էր սպանել։ — Վերջապես կարող... Continue Reading →

Թեսևսի արկածները․ Մաս 3

Քաջասիրտ Թեսևսը շարունակում էր ճանապարհը, ծովը միշտ իր աջ կողմում պահելով։ Շուտով Տրեզեն քաղաքը մնաց հետևում, և նա մեծ ճահիճների հասավ, որտեղ հողը ամեն քայլին ընկնում էր ներքև, իսկ ճահճի կանաչ ջրափոսերն ընկած էին այդ նեղ արահետի երկու կողմերում։ Բայց ոչ մի հրեղեն վիշապի էլ այդպես էլ չհանդիպեց։ Այսպես, նա շարունակում էր քայլել, մինչև հասավ... Continue Reading →

Մեղվապահը

Մի գող թաքուն մտնում է մի մեղվանոց, երբ մեղվաբույծը տանի չի եղել, և գողացել է ամբողջ մեղրը։ Երբ մեղվապահը վերադառնում է և տեսնում, որ փեթակները դատարկ են, վրդովվում է ու որոշ ժամանակ կանգնաց մնում՝ նայելով կորստին։ Շուտով մեղուները վերադառնում են մեղրի հավաքումից, և տեսնելով, որ փեթակները դատարկ են, իսկ պահակն էլ կողքին կանգնած է, խայթոցներով... Continue Reading →

Թեսևսի Արկածները․ Մաս 2

Տարիներ անցան, սակայն Էտրային ոչինչ հայտնի չէր ծովի մյուս կողմում գտնվող իր ամուսնուց։ Հաճախ նա բարձրանում էր Տրեզենի վերևում գտնվող լեռը և ամբողջ օրն անցկացնում այնտեղ՝ նայելով Էգինայի կապույտ ջրերին, հետևում նրա հեռավոր ափերին։ Սակայն մարդիկ ասում էին, որ դա կրետական նավեր են, և հավանական է, որ նրանք մարտիկներով են լցված, ու գնում են ինչ... Continue Reading →

Արջը և ճանապարհորդները

Երկու ճանապարհորդ միասին քայլում էին ճանապարհով, երբ հանկարծ նրանց դիմաց արջ հայտնվեց։ Նախքան արջը կնկատեր նրանց, նրանցից մեկը շարժվեց դեպի ճանապարհի եզրին գտնվող ծառը, բարձրացավ ճյուղերի վրա և թաքնվեց այնտեղ։ Մյուսն այդքան արագաշարժ չէր, և քանի որ չէր կարող փախչել, պառկեց գետնին և մեռած ձևացավ։ Արջը մոտեցավ ու հոտոտեց, բայց նա անշարժ մնաց գետնին ու... Continue Reading →

Մսագործն ու իր հաճախորդները

Երկու տղամարդ միս էին գնում շուկայի հրապարակում գտնվող մսագործի խանութից, և երբ նա մի պահ շրջվեց, այդ երկուսից մեկը մի կտոր միս վերցրեց և հապճեպ դրեց մյուսի թիկնոցի տակ, որտեղ այն չէր երևում։ Երբ մսագործը ետ շրջվեց, իսկույն բռնեց միսը և գնորդներին մեղադրեց գողության մեջ։ Բայց նա, ով իրականում թռցրել էր միսը, ասաց, որ այն... Continue Reading →

Աննա Լիզբեթ. Մաս I

Աննա Լիզբեթը կաթնագույնի և արյան գույնի խառնուրդի գույնի էր։ Նա երիտասարդ էր, ուրախ, և շատ գեղեցիկ՝ պսպղուն ատամներով և մաքուր աչքերով։ Բայց այս ամենից ի՞նչ ստացվեց։ Մի շատ տգեղ որդի։ Այո, նա գեղեցիկ չէր, ուստի նա դատսիարակվում էր սպասուհու կողմից։ Նրան տարել էին թագավորի պալատ, և նստել էր շքեղ մի սենյակում։ Նույնիսկ քամին չեր մտնում... Continue Reading →

Ֆրեյայի վզնոցը

—Այո, ես իրոք պետք է մի քանի ծաղիկ պետք է ունենամ հագնելու երեկոյան խնջույքի համար, - ասաց Ֆրեյան իր ամուսնուն՝ Օդուրին։ Ֆրեյան սիրո և գեղեցկության աստվածուհին էր։ Նա Ասիրներից ամենագեղեցեիկն էր, և բոլորը սիրում էին նրան նայել, կամ լսել նրա քաղցր ձայնը։ —Կարծում եմ, դու անչափ գեղեցիկ ես, նույնիսկ առանց ծաղիկների, - պատասխանեց Օդուրը, բայց... Continue Reading →

Blog at WordPress.com.

Up ↑