Իմ Թումանյանը

Ես Թումանյանի մասին իմացել եմ երկու տարեկանում՝ <<Վա՜յ մայրիկ ջան, տես>> բանաստեղծությունից։ Իմ ծննդյան տարեդարձին որպես նվեր նվիրել են Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների գիրքը։ Այդպես ես ծանոթացա Թումանյանի և իր բանաստեղծությունների հետ։ Մինչև հիմա էլ  կարդում եմ Թումանյան և այսքան տարիների ընթացքում ես սիրեցի Թումանյանին։ Նրա բանաստեղծություններն այնքան հարազատ էին, այնքան ինձ մոտ, որ ես ուղղակի չեի կարող Թումանյան չկարդալ։ Իմ համար Թումանյանն իսկական բանաստեղծ է, իսկական գրող, իսկական հայոց բանաստեղծ։ Թումանյանի բանաստեղծությունները ոչ միայն ինձ են դուր եկել, այլ ամբողջ աշխարհին, որի շնորհիվ Թումանյանը դարձավ հայոց մեծ բանաստեղծ։ Իսկ այսօր Թումանյանի ծննդյան օրն է, մի շատ կարևոր օր, որի ժամանակ բոլոր դպրոցների սովորողները, բոլոր մարդիկ արտասանում կամ կարդում են Թումանյան։ Շնորհավոր ծնունդդ, իմ Թումանյան։

Իմ սիրած բանաստեղծությունն է <<Երգչի վրեժը>> բանաստղծությունը, որի ձայնագրությունը ներքևում է։

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑