Իմ երազանքի երկիրը

Ես կցանկանայի, որ մեր Հայաստանը լիներ մաքուր, գեղեցիկ ու քաղաքավարի և ամենակարևորը՝ ԴՈՒԽՈՎ։ Կուզենայի, որ Հայաստանի բնակիչները լինեն բարի, ընկերասեր, սիրալիր ու հարգալից, իրար հետ շփվելուց աշխատեն չվիրավորել կամ նեղացնել դիմացինին։ Կցանկանայի նաև, որ Հայաստանը լինի շատ հարուստ երկիր և ունենա խելացի գիտնականներ, ովքեր մեծ հայտնագործություններ կանեն և կօգնեն աշխարհին էլ ավելի ժամանակակից լինել, իսկ Հայաստանի մարդիկ կմիանան, ձեռք ձեռքի կտան ու կվերադարձնեն մեր ծովից ծով Հայաստանը։ Կուզենայի, որ բարձր պաշտոն ունեցող մարդիկ (վարչապետ, քաղաքապետ, մարզպետ, պատգամավոր և այլն․․․) չգերադասեին իրենց, չծաղրեին դիմացինին և օգնության ձեռք մեկնեին մարդկանց։ Ես շատ եմ սիրում իմ Հայաստանը, իմ տունը, հարազատներիս, ընկերներիս ու բոլոր-բոլոր մարդկանց, ովքեր իմ բարեկամն են և ուզում եմ, որ նրանք ել սիրեն իրենց երկիրը և չկեղտոտեն այն։28832464_1193260587476088_525778662_n

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Blog at WordPress.com.

Up ↑