Երիտասարդ Պատմաբանների Միջազգային Գիտաժողով․ Ամփոփում

Դեկտեմբերի 3-ին Մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ Երիտասարդ պատմաբանների միջազգային գիտաժողովի հերթական և վերջին նիստը՝ լի հետաքրքիր զեկույցներով և քննարկումներով։ Հանդիպման թեման էր՝ «Համաշխարհային պատմություն»։ Ի դեպ, հանդիպման ընթացքում ելույթ ունեցան ոչ միայն հայ մասնագետներ, այլ նաև պատմաբաններ Ռուսաստանից, նույնիսկ թուրք պատմաբան։

Լսեցինք հետաքրքիր զեկուցումներ, խոսեցինք բազմաթիվ թեմաներից, օրինակ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերություններից Լուսինե Զաքարյանի ներկայացմամբ, Օսմանյան կայսրությունում բարձր պաշտոններ ունեցած վրացիների մասին՝ Մարիամ Ռևազյանի ներկայացմամբ։ 
Ռուս մասնագետներին լսեցինք օնլայն կապով, որն, իհարկե, քիչ արդյունավետ էր առկա միջավայրում շփման համեմատությամբ, սակայն, այնուամենայնիվ, նրանց զեկույցները նույնպես հետաքրքիր էին և մատչելի։ Քանի որ այդ օրը նաև գիտաժողովի վերջին օրն էր, հանդիպմանը հաջորդեց փակման արարողությունը, որի ընթացքում հայտնի պատմաբան-գիտնականները հավաստագրեր հանձնեցին մի շարք ուսանողների, ովքեր գիտաժողովի հինգ օրերի ընթացքում հանդես են եկել տարբեր թեմաներով զեկուցումներով։

Շատ ուրախ կլինեմ կրկին մասնակցել նման գիտաժողովի, որից, վստահ եմ, կստանամ բավականին շատ և հետաքրքիր տեղեկություններ շուրջս տեղի ունեցող իրադարձությունների մասին։

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑