Ռուսաստանում բարեփոխումները չեն ստացվում․ վերլուծություն

Հոդվածը

Տիգրան Հայրապետյանի “Երրորդ աշխարհամարտի մատույցներում” շարքի “Ռուսական Խռովք” գրքի վերոնշյալ հոդվածը վերաբերում էր Ռուսաստանին և նրան, թե ինչպես էր այն փորձում վերադարձնել իր տասնամյակներով ձեռք բերած համբավը։ Հոդվածում ներկայացված իրավիճակը գրեթե լիովին համընկնում է ներկայիս ռուս-ամերիկյան, ինչպես նաև ռուս-ուկրաինական ճգնաժամի հետ։ Ռուսաստանին կանգուն է պահում 20-րդ դարում ձեռք բերած իր ազդեցությունը՝ նույն ինքը “ռազմական իներցիան”, որի լծակներն օգտագործելով Ռուսաստանը փորձում է վերադառնալ դաշտ և շարունակել մրցակցել Արևմուտքի հետ։ Իսկ նախկին խորհրդային երկրները իրենց իսկ շահից դրդված անցնում են ռուսաստանի կողմ կամ նրա դեմ, վախենալով, թե չեզոքություն դրսևորելու դեպքում կարող են կողմերից առնվազն մեկի հետ հետագայում վատ հարաբերություններ ունենալ։ Ինչպես տեսնում ենք, պատմությունը կրնկվում է, իսկ Արևմուտքը փորձում է Ռուսաստանին դնել երկրորդ աշխարհամարտը տանուլ տված Ճապոնիայի և Գերմանիայի տեղում՝ անելով ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանին կախվածության մեջ գցի իրենից, որի առիթն էլ կհանդիսանա արդեն բավականին հավանական դարձած երրորդ համաշխարհային պատերազմը։

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Blog at WordPress.com.

Up ↑