Կարդում ենք Վանո Սիրադեղյան

  1. Համացանցի օգնությամբ ծանոթացիր Վանո Սիրադեղյան գրողին։ Կարդա նաև՝  Հրանտ Մաթևոսյան «Ճշգրիտ բառերով ճշմարիտ պատմություններ»։
    Վանո Սիրադեղյանն այն գրողներից չէ, ում աշխատանքները հասկանալու համար բավական է մեկ անգամ այն ընթերցելը։ Հրանտ Մաթևոսյանի այս հոդվածը, որը պատմում էր Վանո Սիրադեղյանի, իր ոճի, կյանքի մասին՝ թե քաղաքական, և թե գրական, ավելի քան լավ ներկայացնում է մեզ իր յուրահատուկ լինելու մասին, և թե ինչքան էր նա տարբերվում այլ գրողներից։
  2. Ծանոթացիր Վանո Սիրադեղյանի պատմվածքներին։
    Նշվածներից կրկին անգամ կարդացի “Պարտուսի գերին”։ Պատմվածքի գաղափարն այն է, որ մարդուն պետք չէ դատել հասարակության կողմից ընդունված ստանդարտների չափորոշիչներով։ Պետք չէ մարդուն քննադատել մի ունակության պակասի համար, որին քննադատողն ավելի լավ է տիրապետում։ Մարդ կարող է հմուտ լինել մի ոլորտում, որում քչերը փորձ ունեն, և նրան պետք է տալ համարժեք գնահատական, որը առաջին հերթին հաշվի կառնի իր լավագույն որակները։ Մարդուն գնահատելիս թերությունները առաջ բերելը՝ առհամարելով լավ կողմերը, կարող է նաև լինել նախանձի արտահայտում։ Նրանք պարզապես չեն ցանկանում համակերպվել այն փաստի հետ, որ ինչ որ մարդ նրանցից առավել է որևէ ոլորտում, որից նրանք առանձնապես գաղափար չունեն։
  3. 7-10 նախադասությամբ վերլուծիր կարդացածդ պատմվածքները (դժվարանալու դեպքում կարող ես վերապատմել կարդացածդ՝ պատմվածքից համապատասխան մեջբերումներ անելով)։
    Սիրելու տարիք
    Կարծում եմ, որ ստեղծագործության գաղափարը մարդու վճռականությունն է։ Ինչքան էլ դու որևէ իրավիճակում քեզ վստահ չզգաս, միևնույն է, ինքդ քեզ ուժ ես տալու դժվար իրավիճակից դուրս գալու համար։ Մարդիկ կյանքի դժվար իրավիճակներում այնքան ուժեղ են դառնում, որ երբեք չէին էլ պատկերացնի։ Կյանքում նոր բաներ փորձելը, վստահությունը սեփական անձի հանդեպ և վճռականությունը օգնում են բացահայտել քեզ, ու քո մեջ թաքնված նոր կերպարին։
    Կա նաև մեկ այլ գաղափար, որը կապված է հենց սիրո հետ։ Պատմվածքում ներկայացված է մեր օրերի իրականությունը, սիրելու մասին մեր՝ երիտասարդներիս պատկերացումները։

    Անանձրև հուլիս
    Այս պատմվածն ժողովրդին էր ուղղված։ Ներկայացնելով սովորական մարդկանց առօրյա կյանքը, նա ուզեցել է ցույց տալ, թե ինչ ձանձրալի է բոլորիս կյանքը, որում նկարագրված են մարդկային գոյատևության կանոնները։ Արթնանում ենք ներկայով, օրը շարունակում ենք երազելով ապագայի բարիքների մասին։ Իսկ ի՞նչ ենք անում այդ բարիքներին հասնելու համար։ Իսկ ինչպե՞ս ենք պլանավորում հասնել մեր երազանքներին, եթե ծուլանում ենք մեր ներկա կյանքում։

    Բուքը, երգը, երեխան
    Պատմվածքում ներկայացված էր մի օր, երբ բուք էր և շատ ցուրտ։ Երեխան շտապում էր դպրոց, նա վազելով էր գնում, որ այդ ցուրտը չզգա։ Նա սպասում էր դպրոց հասնելուն, որ մտնի ու տաքանա։ Մուտքի մոտ հանդիպում է դպրոցի պահակ Հարութ քեռուն։ Հարութ քեռին չի թողնում երեխային ներս անցնել, քանի որ նա շուտ էր եկել։ Երեխան երկար չի փորձում համոզել, որ իրեն թողնեն ներս։ Նա սկսում է պարել ու երգել, որ տաքանա։Հարութ քեռին շատ անմարդկային վերաբերմունք ցուցաբերեց երեխայի հանդեպ։ Նա կարող էր հասկանալ, որ դրսում բուք է, դրա պատճառով երեխան մրսում է և ուզում է տաքանալ։ Իհարկե, դպրոցը ունի բացվելու ճիշտ ժամանակ, բայց դա բավարար պատճառ չէ երեխային բքին թողնելը։ Իսկ երեխան պետք է ավելի շատ ջանքեր թափեր և համոզեր Հարութ քեռուն։ Վերջի վերջո նա կհոգներ երեխայի ձայնից և ներս կթողներ նրան։

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑